Իրադարձային
-ից
-ը
22:27 • 29.12.12Lincoln-ը նախատեսում է Ford Mustang-ի հիմքի վրա սպորտային մեքենա ստեղծելՀետնաքարշակ սպոտկուպեն Lincoln-ի մոդելային շարքում կարող է հայտնվել արդեն 2015թ.: Նախնական տվյալներով, մեքենայի վրա պետք է տեղադրվի EcoBoost սերիայի 2,9-լ ծավալով V6 շարժիչ:
22:00 • 29.12.12Սիրիայում ՀԱՄԱՍ–ի ռազմական թևի առաջնորդ է սպանվել30-ամյա Մուհամեդ Ահմադ Կանիտան սպանվել է նախօրեին, երբ ապստամբները գրոհելով փորձում էին գրավել Իդլիբի ռազմաբազաներից մեկը: Նշվում է, որ Կանիտա ընտանիքը պաղեստինյան ազդեցիկներից կլաններից է:
21:28 • 29.12.12«Մինի» համակարգիչ ստեղծած ռուսական ընկերությունը առաջին օրը 1000 պատվեր է ստացելԸնկերության տնօրենի խոսքով, նախնական պատվերները վերածած գումարի կազմում է 120 հազար ԱՄՆ դոլար, և դա սարքի մոտավոր 120 դոլար գնի պայմաններում, այն դեպքում, երբ կանխավճարը նախնական պատվերի պայման չէր:
21:05 • 29.12.12Քեյթ Միդլթոնը կրկին Մեծ Բրիտանիայի գեղեցկության թագուհի է ճանաչվելԱռաջատարների «հնգյակում», Քեյթի և իր քրոջ հետ միասին, հայտնվել են նաև ամերիկյան երգչուհի, դերասանուհի և ֆոտոմեդել Նիկոլ Շերզինգերը, բրիտանական օլիմպիական յոթամարի չեմպիոնուհի Ջեսիկա Էննիսը:
20:47 • 29.12.12Վրաստանի արդարադատության նախկին նախարարին հեռակա կարգով մեղադրանք է ներկայացվելԱդեիշվիլին, Միխեիլ Սաակաշվիլիի ամենամոտ գործընկերներից է: Նա լքել է Վրաստանը երկրի խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո: Այժմ նրան մեղադրանք է ներկայացվել քրեական օրենսգրքի 4 հոդվածներով:
20:06 • 29.12.12Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում օդանավի աղետից զոհերի թիվը հասել է 4–իՕդանավում առնվազն 8 անձնակազմի անդամ է եղել, ուղևորներ չեն եղել: ՌԴ ՆԳՆ տվյալներով, օդանավում 12 մարդ է եղել: Նախնական տվյալներով, 6 մարդ հիվանդանոց է տեղափոխվել:
19:45 • 29.12.12Գերմանացիները դասական Porsche-ը մրցարշավային բոլիդի են վերածել (լուսանկարներ)Porsche 911 GT2-ը, որի գործարանային ինդեքսը 993 է, թողարկվել է 1990-ականներին և ներկայում այն ավելի շուտ, հավաքածուների մեջ պետք է փայլեր, սակայն McChip ստուդիան համաձայն չէր մեքենայի նման ճակատագրին:
19:16 • 29.12.12Գվինեայի մոտ տեղի ունեցած նավաբեկությունից 29 մարդ է զոհվելԳվինեա - Բիսաուի իշխանությունները հայտարարել են, որ առնվազն 29 դիակ են ջրից հանել ուղևորատար նավի խորտակման դեպքի վայրում: Պաշտոնական տվյալներով, մի քանի տասնյակ մարդ հիվանդանոց է տեղափոխվել:
18:30 • 29.12.12Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում վայրէջքի ժամանակ օդանավ է այրվել (տեսանյութ)Նախնական տեղեկություններով օդանավում 12 մարդ կար: Ռուսական ԶԼՄ-ները հաղորդում են երեք զոհերի մասին: Օդանավի հրդեհը շուտով մարվել է:
16:42 • 29.12.12Ամերիկուհին, չդիմանալով սթրեսին, խեղդել է աուտիզմով տառապող 4-ամյա որդունՀանցագործությունից հետո կինն ինքնակամ դիմել է ոստիկանություն և պատմել, որ իր տան լոգարանում խեղդել է սեփական երեխային։ Այժմ նրան 15 տարվա ազատազրկում է սպառնում։
16:19 • 29.12.12ՄԱԷ-ի ափերի մոտ իրանական բեռնատար նավ է խորտակվելԴեպքի պահին նավում գտնվել են անձնակազմի 6 անդամներ, նրանց բոլորին հաջողվել է փրկել։ Նավի խորտակման պատճառ է դարձել վատ եղանակը և ուժեղ քամին։
15:53 • 29.12.12«Ազատ դեմոկրատները» սեփական թեկնածուով չի մասնակցի նախագահական ընտրություններին«Ազատ դեմոկրատներ կուսակցության վարչությունը առաջիկայում դիտարկելու է բոլոր ընդդիմադիր թեկնածուների ծրագրերը և ըստ այդմ ներկայացնելու է կուսակցության մոտեցումներն ու գնահատականները»:
15:06 • 29.12.12Հրդեհ Վեդի-Երևան երթուղին իրականացնվող միկրոավտոբուսումԴեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.41-ին, մարվել` 12.54-ին: Այրվել է Երևան-Վեդի երթուղին իրականացնող «ֆորդ տրանզիտ» մակնիշի 397 ll 62 պետհամարանիշի ...
14:10 • 29.12.12Վարշավայի հրեական թաղամասում տեղադրվել է աղոթող Հիտլերի արձանը (լուսանկարներ)Որոշ հրեական կազմակերպություններ նշել են, որ վիճահարույց արձանը ոչ այլ ինչ է, քան արվեստի սադրիչ գործ, որն իր մեջ որևէ իմաստ չունի և անարգում է նացիստական ռեժիմի զոհ դարձած հրեաների հիշատակը։
14:00 • 29.12.12Սիրիական բանակը կանխել է Իդլիբում ռազմաբազայի գրավումըԵրբ զինյալ խմբերը հարձակում են իրականացրել ռազմաբազայի վրա, Սիրիայի կառավարական զորքի օդուժը ռմբակոծել է այն, ինչի հետևանքով բազմաթիվ զինյալներ են սպանվել։
