Իրադարձային
-ից
-ը
20:26 • 28.12.12ԴԱՀԿ. տեսակցություններն այսուհետ կկազմակերպվեն հեքիաթ-տնակումԱյստեղ ԴԱՀԿ-ի օգնությամբ կազմակերպվելու են ամուսնալուծված ծնողների երեխաների տեսակցությունները հարազատների հետ, եթե առկա է տեսակցությունը թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշում:
20:07 • 28.12.12Սիրիական զինված ուժերից ևս երկու գեներալ է դասալքել և փախել ԹուրքիաԴասալքության դեպքերը ավելացել են, և դա կապված է ապստամբների կողմից թուրքական սահմանի մոտ ռազմական ավիաբազայի պաշարման, ինչպես նաև 2 օր առաջ Սիրիայի ռազմական ոստիկանության հրամանատարի դասալքելու հետ:
19:45 • 28.12.12Չինական դատարանը տուգանք է նշանակել Apple-ինՉինական դատարանը տուգանքներ է նշանակել Apple ամերիկյան ընկերությանը՝ հեղինակային իրավունքներ խախտելու համար. խոսքը հիմնականում չինացի գրողների մասին է:
19:11 • 28.12.12Հայաստանի համար 2012-ը հաջող էր թե՛ գների, թե՛ ֆինանսների կայունության առումով. ԿԲ նախագահ«Հաշվետու տարում արձանագրվել է 3.2% գնաճ: Համատեղ ջանքերով մեզ հաջողվել է գնաճը կայունացնել: 2013թ մենք մուտք ենք գործում տնտեսական բարձր ակտիվությամբ, ցածր և կայուն գնաճային միջավայրով»:
18:35 • 28.12.12Իրաքի մոտ 60.000 սունիներ դուրս են եկել ցույցի՝ ընդդեմ «կառավարության վրա Թեհրանի ազդեցության»Բողոքի ցույցի մասնակիցները մեղադրում են Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիին «վախկոտության» համար և կոչ անում նրան դադարեցնել «Իրանից խորհուրդներ ընդունել»։
18:21 • 28.12.122012թ-ը կարող ենք հաջողված համարել, թեև ցուցանիշները այնքան էլ բարձր չեն. Սերժ Սարգսյան«Ընդհանրապես, ես կոլապս էի նախատեսում, բայց փառք Աստծո, բախտներս բերեց, այդ բանը չեղավ»,– Կենտրոնական բանկում կազմակերպված տարեմուտի ավանդական ընդունելության ժամանակ նշեց ասաց նա:
18:19 • 28.12.12Չինաստանի իշխանությունները կջնջեն ամեն «ապօրինին». հրապարակվել են «ինտերնետի օրենքները»Չինաստանում հրապարակվել են ինտերնետից օգտվելու նոր օրենքները, որոնք «իրավունքներ ու պարտականություններ» են բաշխում իշխանությունների և օգտատերերի միջև:
17:47 • 28.12.12Տոնական միջոցառում Ազգային ժողովի այգում (լուսանկարներ)«Բաց դռներ» ծրագիրը նախատեսված է երեխաների համար. կազմակերպվել են՝ մանկական «Արևիկ» համույթի, Դալիթայի, «Աստղիկներ» նախագծի փոքրիկ երգիչների և երգչուհիներ Սիլվա Հակոբյանի, Նունե ...
17:46 • 28.12.12Պակիստանի իշխանությունները ցեղերից օգնություն են խնդրել 23 կորած ոստիկաններին գտնելու հարցումՆախօրեին Պակիստանի 2 գյուղերում թալիբներն իրականացրել էին հարձակումներ հսկիչ-անցագրային կետերի վրա, ինչի հետևանքով զոհերից բացի կային նաև առևանգվածներ. այժմ տարվում են որոնողական աշխատանքներ:
16:16 • 28.12.12Պակիստանի թալիբները պատրաստ են բանակցություններիՊակիստանի «Թալիբան» շարժման առաջնորդը Reuters լրատվական գործակալությանը 40 րոպե տևողությամբ տեսագրություն է ուղարկել, որում ներկայացվել է խմբավորման դիրքորոշումը մի շարք հարցերում:
15:37 • 28.12.12Նեպալում ավտոբուսն ընկել է գետը. 13 զոհՆեպալի արևմուտքի գյուղերից մեկի լեռնային ճանապարհին տեղի է ունեցել մի ավտովթար, որը սարսափելի է թվում արևմտյան լրատվամիջոցներին, սակայն նորմալ է համարվում հենց Նեպալում:
15:31 • 28.12.12#Путинестдетей հեշթեգը` Twitter-ի ամենաքննարկվող թեմա#Путинестдетей. ռուսալեզու Twitter-ում հայտնված այս հեշթեգն ընդամենը մի քանի րոպեում ամենաքննարկվող թեման է դարձել այդ տիրույթում: Հայտնվել է նաև դրա «հակոտնյան»:
15:21 • 28.12.122012 թվականը՝ Ոստիկանության համար աննախադեպ տարի է. հայացք ներսից«Շատ բան փոխվեց ընդամենը այս մեկ տարում: Եվ սա ոչ միայն ներսից, այլև՝ դրսի հայացքով: Կարծում եմ՝ կառույցի աշխատանքը առաջինը գնահատողը հասարակությունն է»,– ասում է Աշոտ Ահարոնյանը:
15:08 • 28.12.12Սիրիահայ ուսանողներին կրթաթոշակի հավաստագրեր են հանձնվելՈւսման վարձերի փոխհատուցում է ստացել Հայաստանում սովորող 111 սիրիահայ ուսանող։ Այդ նպատակով Կառավարությունը հատկացրել է 40 միլիոն դրամ։
14:55 • 28.12.12«Երկաթյա լեդին» Ֆոլկլենդյան պատերազմի ընթացքում օգնություն է խնդրել ՌեյգանիցՄարգարեթ Թեթչերն Արգենտինայի դեմ 1982թ.-ի պատերազմի ընթացքում աջակցություն է խնդրել ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանից։ Այդ մասին վկայում են «Երկաթյա լեդիի» վերջերս գաղտնազերծված փաստաթղթերը:
