Իրադարձային
-ից
-ը
20:06 • 19.12.12Առաջին անգամ Հարավային Կորեայի նախագահ դարձավ կին թեկնածունՏեղի ժամանակով 23:30-ի դրությամբ ձայների 84%-ի հաշվարկի արդյունքում նա հավաքել է ընտրողների քվեների 51,6%-ը, առաջ անցնելով իր մրցակցից` ընդդիմադիր 59-ամյա թեկնածու Մուն Չժե Ինից, ով 48% ձայն է ստացել:
19:57 • 19.12.12Գլխավոր դատախազությունն ստացել է Օսկանյանի և Զուրաբյանի գրությունը և այն ուղարկել Հատուկ քննչական ծառայություն«Առաջարկում ենք մեր զրույցի ապօրինի գաղտնալսման և սոցցանցերում տեղադրման կապակցությամբ հարուցել քրեական գործ, հայտնաբերել և պատժել հանցագործության պատասխանատուներին»,- նշված է գրությունում։
19:08 • 19.12.12Ոստիկանությունը զանգվածային անկարգությունների կանխմանն ուղղված զորավարժություն է անցկացրել (լուսանկարներ, տեսանյութ)Զորավարժությունն անցկացվել է դեկտեմբերի 17-ից 19-ը «Արզնի» օդանավակայանի տարածքում՝ ոստիկանության ստորաբաժանումների և ոստիկանության զորքերի ծառայողների մասնակցությամբ:
18:44 • 19.12.1218 երեխա որդեգրած Լարիսա Հովսեփյանի մահից հետո ընտանիքը կշարունակի նպաստ ստանալ«Քանի որ ընտանիքի անչափահաս անդամների թիվը չի փոխվել, նրանք կշարունակեն նպաստ ստանալ, ուղղակի նպաստ ստանալու իրավունքը կանցնի չափահաս անդամներից մեկին»,- ասաց Հասմիկ Խաչատրյանը:
18:08 • 19.12.12Ադրբեջանական պրոպագանդան ցանկալին ներկայացրել է, որպես իրականություն. ԼՂՀ ՊԲԱյն հաղորդագրությունը, թե իբր Աղդամի ուղղությամբ հայ զինծառայողը փորձել է հատել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը և անցնել ադրբեջանական կողմ, չի համապատասխանում իրականությանը:
17:52 • 19.12.12Սանկտ Պետերբուրգի «Արարատ» կոնյակի գործարանում հայտնաբերվել է 100 հազար շիշ կեղծ կոնյակԽոշոր ձեռնարկությունը հայտնվել է տհաճ պատմության մեջ։ Պարզվում է, բացի ֆիրմային կոնյակից, գործարանում շշալցվել է նաև կեղծ կոնյակ։
17:41 • 19.12.12Վարչապետը հանդիպել է ՀՀ-ում իր առաքելությունն ավարտած Եվրոպական խորհրդի գրասենյակի ղեկավարի հետ«Բոլոր այն սկզբունքներն ու արժեքները, որոնք ընկած էին Ձեր աշխատանքի հիմքում՝ մեզ համար կարևոր թիրախներ են»,- ասել է վարչապետը։
17:30 • 19.12.12Հնդկաստանում բողոքի ցույցեր են խմբակային բռնաբարության աղմկալի գործովՀնդկաստանը ցնցած զանգվածային բռնաբարության դեպքը մեծ վրդովմունքի պատճառ է դարձել ուսանողների, քաղաքական գործիչների և հասարակության այլ շերտերում: Նրանք պահանջներ են ներկայացրել իշխանություններին:
17:16 • 19.12.12էթիկայի հանձնաժողովի կազմում իշխանության տեղերը ավելացնելու ՀՀԿ-ի փոփոխված նախագիծը ընդունվեց (թարմացված)Նշենք, որ նախագիծը բավական տարբեր էր նախնական առաջարկից, և ինչպես Էթիկայի հանձնաժողովի նախագահ Ն. Փաշինյանն էր հայտարարել, 90%-ով փոխվել էին առաջարկությունները։
17:00 • 19.12.12Time-ը «Տարվա մարդ» է ճանաչել Բարաք ՕբամայինՏևական քվեարկությունից հետո ամերիկյան Time հանդեսը հայտնել է, թե ով է 2012-ի տարվա մարդը: Դա ԱՄՆ նախագահն է, չնայած ընթերցողների քվեարկությամբ դա Հյուսիսային Կորեայի առաջնորդն էր:
16:41 • 19.12.12Անվադողը, եթե ձմեռային չէ, նշանակում է անվադող չկա, իսկ վարորդն էլ ղեկ չունի. ՀՀ ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահՄկրտիչ Փիլթոյանը փաստեց, որ կան երկրներ, որտեղ օրենքով սահմանված է, որ նոյեմբերի 1-ից բոլոր մեքենաները պետք է ձմեռային անվադողերով երթևեկեն: Նման փորձը, ըստ նրա, կարելի է կիրառել նաև Հայաստանում։
16:33 • 19.12.12ՀԱԿ-ը ներկայացուցիչ չի գործուղել ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ հանձնաժողով. Տիգրան ՄուկուչյանԿԸՀ վերստուգիչ հանձնաժողովի գործառույթների մեջ է մտնում ընտրություններին մասնակցող թեկնածուների գույքի և ունեցվածքի հայտարարագրերը և մյուս ֆինանսական փաստաթղթերը ստուգելը:
15:29 • 19.12.12Օպերլիազորները չարաշահել են պաշտոնեական լիազորությունները, հարուցվել է քրեական գործԳողություններ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել քաղաքացու, առանց արձանագրություն կազմելու և համապատասխան գրանցում կատարելու, բռնություն են գործադրել նրա նկատմամբ։
15:00 • 19.12.12Գաբալայի կայանից ռուսական սարքավորումների ապամոնտաժումը կսկսվի հաջորդ տարիՀանձնաժողովը կզբաղվի այնպիսի տեխնիկական հարցերով, ինչպես, օրինակ, Գաբալայի կայանում Ռուսաստանին պատկանող սարքավորումների ապամոնտաժումն է։ Գործընթացը կսկսվի հաջորդ տարի։
14:52 • 19.12.12Ուզբեկստանը պաշտոնապես դադարեցրել է ՀԱՊԿ-ին անդամակցությունըՄոսկվայում ընթացող ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում Բելառուսի նախագահը նշել է, որ Ուզբեկստանն այլևս հնարավորություն չի ունենա վերականգնել անդամակցությունը կազմակերպությանը։
