Իրադարձային
-ից
-ը
17:18 • 13.12.12Սքոթլանդ Յարդը կփոխհատուցի վատ հետաքննության համարԱյժմ իր թերացումներն ընդունած Սքոթլանդ Յարդը կնոջը կվճարի գրեթե 15 հազար ֆունտ ստերլինգ (24.2 հազար դոլար)։ Փոխհատուցման գումարի մասին կողմերը համաձայնության են եկել արտադատական կարգով։
16:20 • 13.12.12Բելգիա տեղափոխված Դեպարդիեն վաճառքի է հանել Փարիզում գտնվող իր առանձնատունըՖրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն, ով Ֆրանսիայից տեղափոխվել է Բելգիա՝ հարկերից խուսափելու համար, վաճառքի է հանել Փարիզում գտնվող իր առանձնատունը։
16:12 • 13.12.12Կյանքից հեռացել է «3+2» ֆիլմի սիրված դերասանուհի Նատալյա ԿուստինսկայանՄոսկվայում, 75 տարեկանում կյանքից հեռացել է խորհրդային և ռուսական կինոյի ու թատրոնի դերասանուհի Նատալյա Կուստինսկայան։
16:04 • 13.12.12Տարոն Մարգարյանը մեծ արժանիքներ ունի, իսկ մեր ազգը` թագավորի կարիք. ակցիա (տեսանյութ)«Պահանջում ենք Գարեգին Բ-ից, օծել Տարոնին Տարոնավանի արքա, իսկ Նավասարդ Կճոյանին կարգել նրա հոգևոր վարորդ՝ իր սուրբ Բենթլի մեքենայով։ Այսուհետ Տարոնին դիմել Ձերդ Չափազանցություն»։
15:12 • 13.12.12Ֆրանսիայի նախագահն ու նախարարները դեկտեմբերի 31-ը կանցկացնեն աշխատավայրումՕլանդը նման կերպ ցանկանում է ցույց տալ, որ թե ինքը, թե կառավարությունը շարունակում են ակտիվ աշխատանքը նույնիսկ տոնական օրերին։
14:27 • 13.12.12Դամասկոսի արվարձանում ահաբեկչության հետևանքով 16 մարդ է զոհվելԱկանապատ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է 16, վիրավորվել 25 մարդ. զոհերի թվում կան կանայք և երեխաներ։
14:00 • 13.12.12Սիրիահայությանն օգնելն ամբողջ հայության պարտավորությունն է. Արամ ԱԱրամ Ա-ն կոչ է արել տոնական օրերին հիշել սիրիահայերի մասին և աղոթել Սիրիայում խաղաղության հաստատման համար, ինչպես նաև մասնակցել սիրիահայության օգնության աշխատանքներին։
13:29 • 13.12.12Tert.am-ի նյութի հետքերով արդարադատության նախարարը ծառայողական քննություն է նշանակել«Ի պատասխան ձեր կայքում տեղադրված՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալ Արթուր Սմբատյանի բողոքի, ինչպես նաև վերջինի մոր՝ Ռոզա Սարդարյանի նամակի մասին ... »
13:28 • 13.12.12Ճապոնիան կործանիչներ է օդ բարձրացրել՝ վիճելի տարածք մտած չինական ինքնաթիռի պատճառովՃապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Օսամու Ֆուձիմուրան արդեն ափսոսանք է հայտնել միջադեպի վերաբերյալ և ՉԺՀ-ի գործողությունները որակել որպես «ինքնիշխանության խախտում»։
13:19 • 13.12.12Խիտ մառախուղի պատճառով Լոնդոնում 200 չվերթ է հետաձգվելՉվերթերի հետաձգումը նաև պայմանավորված է նրանով, որ ցածր ջերմաստիճանի պատճառով ինքնաթիռները հարկավոր է մշակել հատուկ նյութով, որը թույլ կտա խուսափել սառցակալումից։
13:10 • 13.12.12Նոր տարուն ընդառաջ կթանկանա միայն խոզի ազդրը. ԳՆ պաշտոնյաԸստ Գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանի՝ այսօր շուկայում ոչխարի և տավարի խոզի մսերի գները համապատասխանաբար նվազել են 10, 7 և 15%–ով։
12:34 • 13.12.12Ընդդիմությունը չմիացավ Ծառուկյանին, նա էլ նույն ձևով պատասխանեց ընդդիմությանը. Ահարոն ԱդիբեկյանԸստ Ահարոն Ադիբեկյանի, Ծառուկյանը կամ վստահ չի եղել, որ կհաղթի, իսկ ցանկացած մարզիկ չի սիրում պարտվել, կամ էլ հնարավոր է, որ աշխարհաքաղաքական դաշտն է իր դերն ունեցել։
12:28 • 13.12.12«Նուբարաշենում» դատապարտյալը կարել է բերանը, մեխել՝ երկու ոտքը. դատապարտյալի մայր«Ինքը Ձեր ներկայացրած հոդվածը չի հերքել։ Ինքն ասում է, որ ադմինիստրացիան իմ դեմ լարված է, հանձնաժողովը չի գալիս»,- ասաց Ռոզա Սարդարյանը՝ դատապարտյալ Արթուր Սմբատյանի մայրը:
11:55 • 13.12.12Մեքսիկացին դատապարտվել է 240 տարվա ազատազրկման՝ 6 կին սպանելու համարԱվտոբուսի վարորդ աշխատող 29-ամյա տղամարդը բռնաբարել է իր զոհերին, այնուհետև սպանել նրանց՝ վախենալով, որ կանայք ոստիկանություն կդիմեն։
11:51 • 13.12.12ՀՀ քրեական օրենսգրքում սահմանվեց զինվորական նոր պատժատեսակ«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ եթե նախատեսված է, սպայի, հրամանատարի կողմից ենթակայի նկատմամբ բռնություն կիրառելը, ապա հակառակը նախատեսված չէ»,- ասաց Հրայր Թովմասյանը։
