Իրադարձային
-ից
-ը
15:50 • 10.12.12Հրաժեշտ ՀՀ ժողովրդական արտիստ Ֆլորա ՄարտիրոսյանինՍիրված երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի հրաժեշտի վերջին արարողությունը կկայանա դեկտեմբերի 11-ին՝ ժամը 12:00-14:00-ը, Արամ Խաչատրյան համերգասրահում:
15:22 • 10.12.12ԲՀԿ քաղխորհրդի նիստը հետաձգվել էՎարդան Օսկանյանը հրաժարվեց որևէ այլ մեկնաբանություն տալ, մասնավորապես, թե ճի՞շտ են «Ազատություն» ռադիոկայանի այն տեղեկությունները, որ շաբաթ օրը կայացել է Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպումը:
15:20 • 10.12.12Հայաստանում 2012 թվականի դեկտեմբերին գրանցվել է սննդային թունավորման 5 դեպք:Ըստ Պետական հիգիենիկ և համաճարակային տեսչության տվյալների՝ 2012–ի սննդային թունավորման դեպքերից մահվան ելքեր չեն գրանցվել` ի տարբերություն նախորդ տարիների:
15:03 • 10.12.12Զամբիայի մոտակայքում ինքնաթիռ է կործանվել, որում եղել է 93 մարդՏեղեկություններ կան, որ առնվազն 20 մարդ կարողացել է փրկվել։ Այլ տեղեկություն չի հաղորդվում։
14:43 • 10.12.12Գերմանական օդանավակայանների անվտանգության ծառայությունների աշխատակիցները գործադուլ են անումԳերմանական օդանավակայանների անվտանգության ծառայությունների աշխատակիցները գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատանքի պայմանների բարելավում։
14:12 • 10.12.12Իտալիայում ուղևորը թռիչքից վայրկյաններ առաջ դուրս է նետվել ինքնաթիռիցԲարեբախտաբար, նա որևէ վնասվածք չի ստացել, սակայն հետագայում հայտնի է դարձել, որ նա հոգեկան լուրջ շեղումներով է տառապում։
14:02 • 10.12.12Հայաստանի երշիկ արտադրող ընկերություններից 21–ը լուրջ խախտումներով է աշխատումՔաշի ավելացման, ախորժելի գույնի, կպչունություն ապահովելու և այլ նկատառումներով օգտագործվում են մեծաքանակ հավելանյութեր: Որոշ դեպքերում երշիկի մեջ մսի պարունակությունը չի գերազանցում 16%-ը։
13:32 • 10.12.12Բան Կի Մունի ուղերձը՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ«Միջազգային իրավունքը հստակ է. անկախ այն բանից, թե դու ով ես կամ որտեղ ես ապրում, քո ձայնը կարևոր է: Այս օրը եկեք միավորվենք՝ պաշտպանելու քո ձայնը լսելի դարձնելու քո իրավունքը»,- ասվում է ուղերձում։
12:42 • 10.12.12Սպանություն Ավանում. 53-ամյա տղամարդը խոստովանել է հանցանքըՌոբերտ Մ.-ն խոստովանել է, որ դեկտեմբերի 7-ին իր բնակարանում բութ առարկայով հարվածներ է հասցրել Շ. Աբրահամյանի մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով վերջինս մահացել է:
12:41 • 10.12.12Ֆրանսիայում Տարոն Մարգարյանը հանդիպել է Դեսինի հայ համայնքի հետԴեսինի գործընկերոջ ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է Դեսինի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան, հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին:
12:27 • 10.12.12Քաղաքացիներն ամենից շատ դժգոհ են Ոստիկանության և Սոցապնախարարության աշխատանքից. ՄԻՊ«Այս տարի սեփական իրավունքների պաշտպանությանը Օմբուդսմենի միջոցով հետամուտ է եղել շուրջ 5600 մարդ: Այդ մարդկանցից մի մասին տրամադրել ենք իրավաբանական խորհրդատվություն։
12:20 • 10.12.12Չինաստանում տիբեթցի վանականը մեղադրվում է ութ մարդու ինքնահրկիզման դրդելու մեջՉինաստանի ոստիկանության կողմից ձերբակալված տիբեթցի վանականը խոստովանել է, որ ստիպել է ութ մարդու ինքնահրկիզվել՝ Տիբեթի անկախությանն աջակցելու համար։
12:04 • 10.12.12ԱՄՆ-ն գաղտնի կերպով զորք է մտցրել Իրաք. ԶԼՄ-ներԻրանական ԶԼՄ-ների տվյալներով՝ ամերիկյան զորքերը փոքր խմբերով ժամանել են Քուվեյթից, և այս քայլը պայմանավորված է «Սիրիայում և Իրանում տիրող իրավիճակով»։
11:10 • 10.12.12ԵՄ նախագահը կրկին ոտանավոր է հորինել՝ այս անգամ Նոբելյան մրցանակի մասինՀիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ Հերման Վան Ռոմպեյը Հունաստանին վարկ տրամադրելու հարցի քննարկման ժամանակ նույնպես հոկու էր հորինել, որի թեման էր եղել մելամաղձոտ աշունը։
10:59 • 10.12.12Վաշինգտոն նահանգում գրանցվել են առաջին միասեռական ամուսնություններըՎաշինգտոնը դարձել է երեք ամերիկյան նահանգներից մեկը (Մեն և Մերիլենդ նահանգների հետ միասին), որտեղ միասեռական ամուսնություններն օրինականացվել են համաժողովրդական հանրաքվեների միջոցով։
