Իրադարձային
-ից
-ը
20:55 • 09.12.12Փարիզից - Մոսկվա Airbus A-319 օդանավը վթարային վայրէջք է կատարել ՄինսկումՀարկադիր անհապաղ վայրէջքի պատճառ է հանդիսացել օդանավի ապահերմետիզացիան: Օդանավում 90 ուղևոր է եղել: Տուժածներ չկան: Փարիզից Մինսկ է ուղևորվել մեկ այլ օդանավ, որը նախորդի ուղևորներին կհասցնի Մոսկվա:
20:43 • 09.12.12Աֆղանստանում ամբոխը հարձակվել է իրանական հյուպատոսության վրաՑուցարարները հյուպատոսությունը քարկոծել են և փորձել ներխուժել տարածք: Նման ակցիայի պատճառ է հանդիսացել Իրանում 13 աֆղանստանցի թմրավաճառների մահապատիժը:
20:22 • 09.12.12Հարավային Սուդանում ոստիկանները կրակ են բացել ցուցարարների վրաՀարավային Սուդանի Վաու քաղաքում առնվազն 10 մարդ է զոհվել, երբ ոստիկանները կրակ են բացել ցուցարարների վրա, տեղեկացնում է Հարավային Սուդանում ՄԱԿ-ի մամլո-քարտուղար Լիամ Մակդաուելը:
18:51 • 09.12.12Զենքը վաճառելու անհաջող փորձից հետո ամերիկացին պատահաբար մահացու վիրավորել է 7-ամյա որդունԼոուֆրեյը որդու հետ ժամանել է զենքի խանութ, ուր տղամարդը ցանկանում էր վաճառել իրեն պատկանող ատրճանակը և որսորդական հրացանը: Խանութի տերը չհետաքրքրվելով այդ զենքերով` մերժել է Լոուֆրեյին:
18:03 • 09.12.12Յանուկովիչն Ուկրաինայի վարչապետի պաշտոնում կրկին տեսնում է Նիկոլայ ԱզարովինՆրա թեկնածությունը կքննարկի արդեն նոր գումարման խորհրդարանը, որի առաջին նիստը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին։
15:49 • 09.12.12Ռուսական ԶԼՄ-ները նպաստում են բնակչության «դեբիլացմանը». ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավարՌուսաստանի ԶԼՄ-ները չեն նպաստում երիտասարդության մտավոր զարգացմանը, ասել է նախագահի վարչակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը Ազգային տնտեսության ակադեմիայում
15:47 • 09.12.12ՌԴ նախագահի մամուլի խոսնակը կոչ է արել քննադատել Պուտինին
13:43 • 09.12.12Ռումինիայում խորհրդարանական ընտրություններ են. պայքարում են նախագահի և վարչապետի կոալիցիաները439 մանդատի համար պայքարում է 2 խոշոր կոալիցիա. վարչապետ Վիկտոր Պոնտայի «Սոցիալ-լիբերալ միություն»-ը և «Ռումինական աջակողմյան դաշինք»-ը, որն աջակցում է նախագահ Տրայան Բեսեսկուին։
13:18 • 09.12.12Հոլոքոստի զոհերի մոխրով ստեղծագործող շվեդ արվեստագետի նկատմամբ հետաքննություն է սկսվել«Դա ահավոր է,ինչպե՞ս կարող էր մեկի մտքով նման բան անցնել։ Մարդկանց մոխիրն օգտագործելը նման «արվեստի համար» անհարգալից է, վիրավորական, առավել սարսափելի է, երբ դա արվել է հիտլերյան ռեժիմի զոհերի մոխրով»
13:12 • 09.12.12Կրեմլը պատասխան քայլեր է խոստանում՝ «Մագնիտսկու ցուցակի» օրենքն ընդունելու դեպքում«Մագնիտսկու ցուցակը» ծայրահեղ ոչ բարեկամական քայլ է։ Ամենատհաճն այն է, որ մեզ ստիպում են նմանատիպ պատասխան քայլերի։ Մենք ստիպված ենք պատասխանել»,- հայտարարել է ՌԴ նախագահի օգնականը։
13:10 • 09.12.12Այսօր Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն էՄԱԿ-ի նախաձեռնությամբ յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 9-ը նշվում է որպես Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր (International Day Against Corruption)
13:09 • 09.12.12Ադրբեջանը նաև ՄԱԿ-ի անդամ է, մենք պետք է դո՞ւրս գանք ՄԱԿ-ից. Կ. Ճշմարիտյանը՝ «պետերբուրգյան փաստաթղթի» շուրջ առկա աղմուկի մասինԿ. Ճշմարիտյանը անտրամաբանական է համարում Ս. Պետերբուրգում կայացած «Եվրասիական ինտեգրումը 21-րդ դարում» համաժողովի շրջանակներում ստորագրված փաստաթղթի շուրջ բարձրացված աղմուկը։
12:29 • 09.12.12Ավիավթար Գեմանիայում. կա 8 զոհԵրկու թեթև շարժիչային ինքանթիռը օդում բախվել են միմյանց և ընկել։ Վթարը տեղի է ունեցել լավ տեսանելիության պայմաններում։ Պատճառները պարզվում են։
11:45 • 09.12.12«Բոֆա»-ն կրկին պատուհասել է Ֆիլիպիններին«Կտեղան հորդառատ անձրևներ, սակայն այս անգամ՝ առանց ուժեղ քամու։ Պատրաստվում ենք սողանքների և ջրհեղեղների։ Ցածրադիր վայրերը կրկին ջրի տակ կանցնեն»,- ասել է Քաղաքացիական պաշտպանության վարչության պետը։
11:34 • 09.12.12Տոներին ընդառաջ Jaguar Land Rover-ի աշխատակիցները բոնուսի փոխարեն սենդվիչներ են ստացելԱշխատակիցներից մեկը, ով չի ցանկացել հայտնել անունը, The Sun-ի հետ զրույցում ասել է. «Ես ցանկանում էի նրանց ասել, թե ուր մտցնեն բուտերբրոդները»։
