Իրադարձային
-ից
-ը
19:57 • 01.12.12Վրաստանի նախկին վարչապետ Մերաբիշվիլին Երևանից վերադառնալով՝ ՆԳՆ հարցաքննության է ներկայացել«Ես և իմ թիմը կշարունակենք պայքարը մեր երկրի համար: Ես պատրաստ եմ գնալ ուր պետք է, պատասխանել բոլոր անհրաժեշտ հարցերին և միևնույն ժամանակ կշարունակեմ պայքարը մեր Վրաստանի համար», - ասել է Մերաբիշվիլին
19:38 • 01.12.12Սիլիկոնե կուրծքը փրկել է կանադուհու կյանքըԷլինը կարողացել է հասնել մոտակա ճաշարան, որտեղից շտապ օգնություն են կանչել: Վերականգնման կուրս անցնելով և բժիշկների թույլտվությունից հետո, կինը նորից կրծքի մեծացման վիրահատության է դիմել:
17:45 • 01.12.12Եվրոպական nEUROn անօդաչուն իրականացրել է առաջին թռիչքը«Այս թռիքչը կարևոր է նման հավակնոտ նախագծի զարգացման համար և մի շարք փորձարկումների ճանապարհ է հարթում, որոնք կանցկացվեն Իտալիայում, Ֆրանսիայում և Շվեդիայում»,- ասվում է փաստաթղթում։
16:47 • 01.12.12ԱՊՀ երկրները կքննարկեն ՀՕՊ միասնական համակարգերի ստեղծման հնարավորությունըՆման համաձայնագիր է պատրաստվում Հայաստանի հետ, սակայն այդ համակարգը կունենա ոչ թե միասնականի, այլ միավորվածի կարգավիճակ, այն պատճառով, որ Ռուսաստանն ու Հայաստանը չունեն ընդհանուր սահման։
15:59 • 01.12.12Առաջին անգամ պաշտոնական մակարդակով հայտարարվել է ՀՀ նախագահական ընտրությունների անցկացման ամիսը. ԻՏԱՌ ՏԱՍՍԻՏԱՌ ՏԱՍՍ-ի համաձայն՝ չնայած ՀՀ սահմանադրությանը, որի համաձայն՝ հերթական ընտրությունները պետք է անցկացվեն փետրվարին, դրանց անցկացման ամիսը պաշտոնական մակարդակով հայտարարվում է առաջին անգամ։
15:30 • 01.12.12Հյուսիսային Կորեան դեկտեմբերին հեռահար գործողության շառավղով հրթիռ կարձակիՀաշվի առնելով այն հանգամանքը, որ դեկտեմբերի 19-ին Հարավային Կորեայում պետք է անցկացվեն նախագահական ընտրություններ, այս հայտարարությունն առավել կբարդացնի հարևան երկրների միջև հարաբերությունները։
14:55 • 01.12.12Կոնգոյում վթարված ինքնաթիռը պատկանել է հայկական ավիաընկերության. զոհերի ցանկը (տարբերակ 3)Վթարի հետևանքով զոհվածների քանակը գերազանցում է 30-ը։ Ըստ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի՝ Tert.am-ին տրամադրած տեղեկության էլ, առայժմ հայտնի է միայն օդաչուի հրամանատարի անունը՝ Վարազդատ Բալասանյան։
14:21 • 01.12.12Հրազդանում գազալցակայանում պայթել է «ԳԱԶ 3110»-ի գազի բալոնըԱյսօր, ժամը 13.30-ին Կոտայքի մարզից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի օղաձև խաչմերուկում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն:
14:11 • 01.12.12Սթիվի Ուանդերը հրաժարվել է Իսրայելի պաշտպանության բանակին աջակցության համերգիցԵրգիչը հայտարարել է, որ ելույթից հրաժարվելու որոշում է կայացրել Մերձավոր Արևելքի իրավիճակի պատճառով և նշել է, որ ինքը «միշտ դեմ է եղել պատերազմին, ցանկացած պատերազմի, որտեղ էլ որ լինի»։
14:04 • 01.12.12Հրդեհ՝ Գյումրիում. կա մեկ զոհՀրդեհը բռնկվել է ավելի վաղ, որը մարվել է տեղի ուժերով: Դեպքի վայրում են գտնվել «1-02» եվ «1-03» ծառայությունների աշխատակիցները: Հրդեհի զոհ է դարձել վերոնշյալ հասցեի բնակիչ 55-ամյա Ա. Մուրադյանը:
13:46 • 01.12.12200 հրադադարի խախտում, 1000 կրակոց՝ Արցախում. նախորդ շաբաթվա տվյալներըՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պաշտպանությունը կազմակերպելու համար:
13:34 • 01.12.12Կիմ Չեն Ընն առաջատար է Time-ի «Տարվա մարդ» կոչման համար քվեարկության նախնական արդյունքներովՆա ձայների մեծ տարբերությամբ ետևում է թողել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադին և հարավկորեացի երգիչ PSY-ին։
13:23 • 01.12.12Սահմանների ֆիզիկապես փակ լինելու փաստը ստեղծում է ակնհայտ և զգալի տնտեսական ռիսկեր. Ժոզե Մանուել Բարոզո (լուսանկարներ)«Բացի հակամարտության անձնական դժվարություններից, սահմանների ֆիզիկապես փակ լինելու փաստը ստեղծում է ակնհայտ և զգալի տնտեսական ռիսկեր, խոչընդոտում է անհրաժեշտ աճին և եկամուտին»,-ասաց Մանուել Բարոզոն։
13:13 • 01.12.12Առաջիկա 20 տարում աշխարհը կունենա բոլորովին այլ պատկեր.ԼավրովՆա հայտնել է, որ առաջիկա 5-6 տարում Չինաստանը կարող է դառնալ աշխարհի առաջատար տնտեսական երկիրը։ «Իսկ հետո էլ, հավանաբար, խոսք կգնա յուանի՝ գլխավոր պահուստային արժույթ դառնալու մասին»,-ասել է նախարարը։
13:13 • 01.12.12Տիգրան Սարգսյանն ընդունել է Մոլդովայի վարչապետինԶրուցակիցներն անբավարար են գնահատել երկկողմ տնտեսական հարաբերությունների ընթացքը: Այդ համատեքստում, կարևորվել է հայ-մոլդովական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի աշխատանքների վերսկսումը:
