Իրադարձային
-ից
-ը
12:52 • 01.12.12Լոռու մարզում այրվում է 15 հեկտար անտառԴեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ, «Հարավ-կովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի հրշեջ գնացքը և 12 աշխատակիցներ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 20 աշխատակիցներ և Վահագն գյուղի 8 բնակիչ:
12:38 • 01.12.12Շիրակի մարզում «ՎԱԶ 2108»-ը և «ՎԱԶ 21 115»-ը բախվել են իրար, կա 1 զոհ, 2 վիրավորՊատահարի հետևանքով «ՎԱԶ 2108»-ի վարորդ` 23-ամյա Ա. Դարբինյանը մահացել է, իսկ «ՎԱԶ 21 115»-ի վարորդ 42-ամյա Հ. Գևորգյանը և ուղևոր 23-ամյա Լ. Համբարձումյանը տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն:
12:26 • 01.12.12Բակո Սահակյանն ու Ռալֆ Յիրիկյանը քննարկել են Արցախում կապի ոլորտի զարգացման հետ առնչվող տարբեր հարցերԲակո Սահակյանը ողջունել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության կողմից մատուցվող ծառայությունների սակագների իջեցումը՝ այն համարելով կարևոր թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական տեսանկյուններից:
12:17 • 01.12.12ՁԻԱՀ-ով կարող է վարակվել նա, ով չգիտի ինչ է ՁԻԱՀ-ը. բժշկական գիտությունների դոկտորՀայաստանում արձանագրված ՄԻԱՎ վարակ ունեցողների դեպքերը հիմնականում ուշացած ախտորոշում ունեցող դեպքեր են. «Ցավոք, դեռևս մեր հասարակության մեջ չկա բժշկի դիմելու ձևավորված մշակույթ»,- ասաց Ս. Գրիգորյանը։
12:00 • 01.12.12«ՏաԹևեր» ճոպանուղին անցնում է ձմեռային ռեժիմիՁմռան ամիսներին «ՏաԹևերն» ուղևորներին կընդունի շաբաթ և կիրակի օրերին, ճոպանուղու համար աշխատանքային կլինեն նաև տոն օրերը:
11:23 • 01.12.12Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է. կարգախոսը՝ «Հասնել զրոյի»2012թ. նոյեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1359 դեպք: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմում է 3500:
11:16 • 01.12.12Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Մոլդովայի իր գործընկերոջըԶրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ:
10:46 • 01.12.12«Արայի ամրոց» ռեստորանի մոտակայքում իրար են բախվել «Օպելն» ու «Մերսեդեսը». վերջինիս վարորդի վիճակը կայուն ծանր էԴեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 29 օլ 596 և «Օպել» մակնիշի 88 rr 909 պետհամարանիշերով ավտոմեքենաները: 1986թ. ծնվ. Վ. Վարդանյանին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
10:19 • 01.12.12Anonymous-ը սպառնում է կոտրել Սիրիայի կառավարության կայքերըAnonymous ցանցահենների խմբի անդամները սպառնացել են կոտրել սիրիական կառավարության բոլոր այն կայքերը, որոնք սիրիական դոմեյնային գոտում չեն՝ ի պատասխան Սիրիայում ինտերնետն ամբողջապես անջատելուն։
10:15 • 01.12.12Դամասկոսում ճակատամարտ է սպասվում. ընդդիմությունն ու կառավարությունը զորքերն այստեղ են կենտրոնացնումԿառավարությունը նաև ստեղծում է ազգային կամավորականների խմբեր՝ Ջարամանա արվարձանում, որտեղ Բաշար ալ Ասադի հավատարիմներն են՝ դրուգները, ալաուիներն ու քրիստոնյաները։
09:42 • 01.12.12Moody's-ը նվազեցրել է «Եվրոպական կայունության մեխանիզմի» վարկանիշըՄիջազգային վարկանիշային Moody's գործակալությունը նվազեցրել է «Եվրոպական կայունության մեխանիզմի» ( ESM) վարկանիշը մեկ աստիճանով՝ Aaa-ից հասցելով Aa1-ի։
01:03 • 01.12.12Ամերիկայում ընտրել են «2013-ի Տարվա ավտոմեքենան» (լուսանկարներ)Ժյուրին գնահատել է այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են անվտանգությունը, որակի ընդհանուր մակարդակը, ընթացային բնութագրերը, դիզայնը, էկոլոգիականությունը և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցվածությունը:
00:38 • 01.12.12Սրտի հիվանդությամբ աղջկան պարբերաբար փրկում է իր «պահապան հրեշտակ» սև կատունԵրեխան հատկապես խոցելի է գիշերը: Երբեմն սաստիկ ցավից նա չի կարողանում շարժվել և օգնություն կանչել: Փառք Աստծո, երեխան յուրահատուկ կատու ունի, որը պարբերաբար փրկում է իր կյանքը:
00:03 • 01.12.12Թուրքիայում Patriot ԶՀՀ-ների տեղակայման որոշումը ՆԱՏՕ-ն կարող է կայացնել դեկտեմբերի 4-5-ինԵրբ այդ որոշումը կայացվի, կպահանջվի միայն մի քանի շաբաթ, որ Patriot-ները տեղակայված լինեն և սկսեն մարտական հերթապահությունը, ասել է ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Օնան Լունգեսկուն:
21:59 • 30.11.12Մոսկվան սառույցով է պատվելԱմենաշատ անհանգստություններ «սառույցի անձրևը» պատճառել է անցորդներին, որոնք մայթերով քայլելով սահում և վայր են ընկնում, և վարորդներին. նրանք մեծ դժվարությամբ են սառույցը քերում մեքենայի վրայից:
