Իրադարձային
-ից
-ը
12:05 • 27.11.12ԱՄՆ-ում մահացել է Նոբելյան մրցանակակիր բժիշկը, ով առաջինն է աշխարհում երիկամի փոխպատվաստում կատարելՆախքան հիվանդին վիրահատելը, նա երկար ժամանակ փորձեր է կատարել շների վրա։ Նրա հայտնի դարձած հիվանդը 23-ամյա մի երիտասարդ էր, ում Մյուրեյը փոխպատվաստել է իր զույգ եղբոր երիկամը։
12:04 • 27.11.12«Արմենիա» TV-ին կպարզաբանի` ինչու է Լիլի Էլբակյանի քույրը դուրս մնացել «Հայաստանի ձայնը» նախագծից (տեսանյութ)Լիլի Էլբակյանը Facebook-ի իր էջում գրել է, թե ««Հայաստանի ձայնը» նախագծում անարդար բաներ են կատարվում: Երեկ շատ մարդիկ անցել են, այդ թվում նաև իմ քույր Եվան, և դա նկարահանվել է»:
12:00 • 27.11.12Փոխհրաձգության ժամանակ սպանվել է Մեքսիկայի գեղեցկուհինԳոմեսը զբաղվում էր «Միսս փամփուշտ» ֆիլմի նկարահանման աշխատանքներով, որի շրջանակներում նպատակ ուներ բացահայտել նարկոբարոնների և գեղեցկության մրցույթների մասնակիցների միջև եղած կապը։
11:33 • 27.11.12ՀՀ նախագահի և առաջին տիկնոջ պատվին Լիբանանի նախագահի անունից պաշտոնական ընթրիք է տրվելՀՀ նախագահը խոսել է երկու հինավուրց, բարեկամ ժողովուրդների պատմական անցյալի, ներկայում հուսալի գործընկերներ Հայաստանի և Լիբանանի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության մասին:
11:24 • 27.11.12Գերմանիայում 14 հաշմանդամ է ողջակիզվելԿրակը բռնկվել է հաշմանդամների համար նախատեսված արհեստանոցում. զոհերից բացի, կա նաև 7 վիրավոր՝ տարբեր աստիճանի այրվածքներով։
10:29 • 27.11.12Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը տեղափոխելու ժամկետը դեռ հստակեցված չէ«Մենք սպասում ենք Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսության պատասխանին, որը ամերիկյան կողմի հետ ձեռնամուխ է եղել երգչուհու աճյունի տեղափոխման փաստաթղթային ձևակերպմանը»,-ասաց Ալլա Սերոբյանը։
10:18 • 27.11.12Ցեղասպանության ճանաչման, ԼՂ խնդրի կարգավորման հետ կապված հարցերը մեկ շղթայի օղակներն են. Տիգրան ՍարգսյանՄիջազգային հանրությունը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, իսկ մեղավորները պետք է պատժվեն։ Այս մասին ռուսական Известия թերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
09:42 • 27.11.12Գերմանիայում բացվել է առաջին վիրտուալ դպրոցըՄեկուսացված կղզիների աշակերտները կմիանան դասերին օնլայնռեժիմով համակարգիչներով, ինչպես նաև տեսակապի օգնությամբ։ Արդյունքում նրանք կստանան գիմնազիայի ստանդարտ ատեստատ:
09:27 • 27.11.12ՄԱԿ-ի ԳԱ կոմիտեն հավանություն է տվել նացիզմի հերոսացման անթույլատրելիության մասին բանաձևինՓաստաթուղթը ներկայացրել էր ռուսական պատվիրակությունը, որին աջակցել է 120 երկիր, 57-ը ձեռնպահ են մնացել քվեարկությունից։ ԱՄՆ-ն, Կանադան և Մարշալյան կղզիները հրաժարվել են աջակցել նախաձեռնությանը։
09:00 • 27.11.12ԵՄ-ն Եգիպտոսին ու Թունիսին կվերադարձնի Մուբարաքի և բեն Ալիի փողերըՆախկին նախագահների ու նրանց մերձավորների կարողությունը միլիոնավոր եվրո է կազմում։ Թե որքանը կվերադարձվի երկրներին, դեռ հայտնի չէ։
01:15 • 27.11.12Բանգլադեշի մայրաքաղաքի ֆաբրիկայի՝ 112 մարդու կյանք խլած հրդեհի պատճառը հրկիզումն էրԳործարանի տեսահսկման համակարգը նկարահանել է, թե ինչպես է մի կին հրկիզում ֆաբրիկայի շենքը:
00:49 • 27.11.12Չեխիայում կեղծ ալկոհոլից զոհվածների թիվը հասել է 37-իՉեխիայի հարավում Բռնո քաղաքի հիվանդանոցում մահացել է 55 ամյա մի տղամարդ, ով կեղծ ալկոհոլից թունավորման 37-րդ զոհն էր:
00:28 • 27.11.12Քեթրին Էշթոնը հանդես է եկել Վրաստանում ընտրովի արդարադատության դեմՔեթրին Էշթոնը հայտարարել է, որ նախկին հանցագործությունները պետք է հետաքննվեն և դա պետք է ընկալվի որպես անաչառ, անկողմնակալ, թափանցիկ հետաքննություն:
23:59 • 26.11.12Ոստիկանական շունը Գերմանիայում 6 երեխայի է կծոտելԻնչպես հաղորդվում է, ոստիկանը, ով պատասխանատու է շան համար, կենդանուն առանց շնակապի է թողել: Քննությունը նաև պարզում է, թե արդյոք շունը պետք է սպանվի:
23:40 • 26.11.12Պանամայում ջրհեղեղի հետևանքով կան զոհերՊանամայում առնվազն 5 մարդ է զոհվել և մի քանի հարյուր մարդ տուժել ջրհեղեղների արդյունքում, որոնք առաջացել են մի քանի օր անընդմեջ տեղացող հորդառատ անձրևների պատճառով:
