Իրադարձային
-ից
-ը
09:49 • 26.11.12Մեդվեդևը չի բացառել Կրեմլ վերադարձը«Երբեք մի ասա երբեք։ Նամանավանդ, որ ես այս գետը մեկ անգամ չէ, որ մտել եմ, և սա այն գետն է, որը կարելի է երկրորդ անգամ մտնել»,- ասել է Մեդվեդևը։
00:20 • 26.11.12Էքզիթ-փոլ. Կատալոնացիները անկախության հանրաքվե անցկացնելու հնարավորություն ստացանՏեղական իշխանությունները տեղեկացնում են, որ ընտրությունները վերջին 24 տարվա ընթացքում ամենամարդաշատն են եղել:
23:59 • 25.11.12Որքան ակտիվ է մանուկը ինքնուրույն փորձում քայլել, այնքան ակտիվ միտք է ունենում հասուն տարիքումՆա, ով սկսում է քայլել, տեղաշարժվում է հիմնականում ավելի արագ քան սողացողը: Սակայն սկզբում վայր է ընկնում նույնքան անգամ: Նշանակում է, այս պարագայում դրդապատճառը առավել արագ տեղաշարժվելն է:
23:29 • 25.11.12Մեծ Բրիտանիայի նախկին պաշտպանության նախարարը առաջարկել է թալիբների վրա նեյտրոնային ռումբ գցել (տեսանյութ)Քննարկումներ ժամանակ նա հայտարարել է, որ այնտեղ մարդ չի բնակվում, միայն հազվադեպ այծեր և հովիվներ կան, եթե զանգվածային ոչնչացման զենք կիրառվի, ապա թալիբները այլևս չեն կարողանա թաքնվել:
23:08 • 25.11.12Նախիջևանում հակակառավարական թերթոնների պատճառով արտակարգ իրավիճակ է գործում. ԶԼՄ-ներ«Մինչ այժմ այնտեղ բնակչության ակտիվություն չի եղել, և տեղական իշխանությունը կարծում էր, որ ինքը շատ ուժեղ է: Սակայն այժմ ժողովուրդը ծայրահեղ եզրագծին է և այլևս չի կարող ճնշման տակ ապրել», - ասել է նա:
22:24 • 25.11.12Բրյուս Ուիլիսն իր լեռնադահուկային առողջարանը նվիրել է Այդահոյի բնակիչներին (տեսանյութ)«Խոսքերով չեմ կարող փոխանցել, թե իչքան եմ գոհ Ֆերֆիլդի բնակիչների համայնքով: Հիանալի է, երբ մարդիկ, որոնք ամբողջ կյանքը այդ լեռան վրա են սահել, այդքան խնամք են տանում առողջարանին», - ասել է Ուիլիսը:
21:23 • 25.11.12Կատալոնիայում խորհրդարանական ընտրությունները անցնում են ընտրողների բարձր ակտիվությամբՏեղի ժամանակով ժամը 14:00-ի (17.00 Երևան) դրությամբ քվեարկել է ընտրողների 29,35%-ը, ինչը 4,5%-ով ավել է 2010թ. նոյեմբերի ընտրությունների ցուցանիշից:
21:03 • 25.11.12Ռուսաստանի վիրաբույժները սրտի աննախադեպ փական են փոխպատվաստել«Փականը ներկայում աշխարհում ամենակատարյալն է: Այսօր իրականացվել է այդ փականի աշխարհում առաջին փոխպատվաստման գործողությունը: Անցել է հաջող», - ասել է նա:
20:21 • 25.11.12Եգիպտոսի արդարադատության նախարարը ընդդիմության և երկրի նախագահի միջև միջնորդի դեր է ստանձնելԻրավապաշտպանները բաց նամակ էին ստորագրել, որում պնդում են, թե նախագահը «մահացու հարված է հասցրել Եգիպտոսի դատական իշխանությանը, նոր դիկտատուրայի սկիզբ հայտարարելով»:
20:10 • 25.11.12Նիգերիայում քրիստոնեական եկեղեցի է պայթեցվել. ավելի քան 9 մարդ զոհվել էԱկանատեսների խոսքով, ականապատ 2 մեքենաներով շենքին են բախվել մահապարտ ահաբեկիչները: Տվյալ շրջանում գերազանցապես մուսուլմաններ են բնակվում, և ահաբեկչական հարձակումներ է իրականացնում «Բոկո Հարամը»:
20:02 • 25.11.12Կոպեյսկի գաղութի մոտ իրավախախտներին ձերբակալելիս ՌԴ ոստիկանության 8 հատուկ ջոկատային է տուժելՏեղու մնացած որոշ երիտասարդներ, որոնք ալկոհոլի ազդեցության տակ էին, խախտել են հասարակական կարգը և հայհոյախառը արտահայտություններ բղավել, նշում են ոստիկանությունում:
18:47 • 25.11.12Մեծ Բրիտանիայում ջրհեղեղների հետևանքով 3 մարդ է զոհվելԲրիտանական շրջակա միջավայրի պահպանության գործակալությունն արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանել երկրի 220 շրջանում` ջրհեղեղների բարձր հավանականության պատճառով:
18:42 • 25.11.12«Հեզբոլլահի» առաջնորդը խոստացել է Իսրայելը «հազարավոր հրթիռներով» ողողել, եթե Լիբանանի դեմ հարձակում լինի«Եթե Լիբանանը հարձակման ենթարկվի, իսրայելցիները գործ կունենան հազարավոր հրթիռների հետ, որոնք կսպառնան ոչ միայն Թել Ավիվին, այլ նաև երկրի այլ մեծ քաղաքներին», - ասել է նա:
18:40 • 25.11.12Իսրայելը Գազայի հատվածի շրջափակման հարցում զիջումների է գնացելՊաղեստինցի ձկնորսներին թույլատրվել է Միջերկրական ծովում ձուկ որսալ ցամաքից 6.9 կմ հեռավորության վրա. ավելի վաղ այդ սահմանափակումը մինչև 4.8 կմ էր։
17:22 • 25.11.12Հալեպի հայկական թաղամասերում համեմատաբար հանդարտ է, սակայն դիպուկահարի վտանգը չի վերացելTert.am-ի Հալեպի աղբյուրները տեղեկացնում են, որ ամենամեծ վտանգը Նոր գյուղում գործող դիպուկահարն է, ում մշտական առկայությունը թաղամասի մի քանի փողոցներում մարդկանց թույլ չի տալիս անգամ փողոցը հատել։
