Իրադարձային
-ից
-ը
18:05 • 13.11.12Հայտնաբերվել է դի Վարդանանց փողոցի թիվ 5ա շենքումԲնակիչը չի արձագանքել դռան թակոցներին և հեռախոսազանգերին, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը, փրկարարները բացել են դուռը և հայտնաբերել քաղաքացու դին:
17:50 • 13.11.12The National-ի անդրադարձը սիրիահայ համայնքին ու փախստականների խնդիրներինԱսմարյանների ընտանիքը չի պլանավորում վերադառնալ Սիրիա։ Նրանք հնարավորություններ են փնտրում Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելու համար և նախատեսում են այնտեղ զեյթունի ծառեր աճեցնել և գյուղտեխնիկա գնել։
17:44 • 13.11.12Ոստիկանները հյուրընկալվել են Երգի պետական թատրոնում (լուսանկարներ)Այսօր Երգի պետական թատրոնը գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի հրավերով հյուրընկալել է ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների, սպաների, վետերանների:
17:27 • 13.11.12Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանի հանդիպումները Վրաստանի կառավարության նորանշանակ անդամների հետԴեսպան Մանուկյանը շնորհավորելով Վրաստանի նորանշանակ նախարարներին՝ հույս է հայտնել Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների շարունակականության ապահովման և առավել սերտ գործակցության վերաբերյալ:
17:25 • 13.11.12Գորիսում և Քաջարանում ձյուն է գալիս, իսկ մայրաքաղաքում առաջիկա 5 օրերին պետք չէ ձյան սպասել. Զարուհի Պետրոսյան«Պատճառը հյուսիս-արևելքից այս տարածաշրջան ներթափանցած սառը օդային զանգվածներն են»,-ասաց Զարուհի Պետրոսյանը և հավելեց, որ տեղումները ոչ միայն կշարունակեն այսօր, այլ նաև կպահպանվեն վաղը:
17:19 • 13.11.12Ես միայն կարող եմ ծափահարել իրենց համարձակությանը. Սերժ Սարգսյանը՝ Ֆրանսիայի նախագահների մասինՍերԺ Սարգսյանը Ֆրանսիայում պաշտոնական եռօրյա այցի շրջանակներում հարցազրույց է տվել տեղի հեղինակավոր «Լը Ֆիգարո» օրաթերթին, որը վերջինս վերնագրել է «Ֆրանսիայի դասը Թուրքիային»։
16:40 • 13.11.12Տիմատիի սպանության համար գումար հավաքող երիտասարդն ինքն է մահացել ավտովթարիցԵրիտասարդն իմանալով, որ ռեփերը պատրաստվում է համերգային ծրագրով հանդես գալ իրենց քաղաքում, բողոքի ակցիա է նախաձեռնել Տիմատիի ժամանման դեմ։
16:37 • 13.11.12Ոչ թե 1,2 մլն, այլ 2,5 մլն սիրացի է տեղահանվել Սիրիայում. Սիրիայի Կարմիր մահիկՄԱԿ-ը հրապարակել է Սիրիայի արաբական Կարմիր մահիկի կազմակերպության՝ Սիրիայի հակամարտության հետևանքով տեղահանվածների նոր թիվը, որը կրկնակի գերազանցում է շրջանառվողը:
15:46 • 13.11.12Բարի գործերը թույլ են տալիս մարդուն բարելավել առողջությունը. այսօր Բարության համաշխարհային օրն էԵրբ մարդ որևէ լավ բան է անում, նա հանգստանում է, բավարարվածություն է ստանում, դրա արդյունքում սկսում են ավելի լավ աշխատել նրա հորմոնալ և իմունային համակարգերը։ Դա լիցքավորում է մարմնի համար։
15:28 • 13.11.12Ընտանեկան բռնությունների հարցով ոստիկանությունում 400 հայ ընտանիք է հաշվառվածԱյժմ ՀՀ-ում գործում են երեք գաղտնի ապաստարաններ, որտեղ, մինչև բռնարարին հանդարտեցնելը կարող են ժամանակավոր կացարան ստանալ ընտանեկան բռնության ենթարկվածները։
14:57 • 13.11.12Ջերմաստիճանը կշարունակի նվազել. առաջիկա 5 օրերի կանխատեսումԵրևանում նոյեմբերի 14-ին, 15-ի ցերեկը սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում, 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
14:52 • 13.11.12Ռուսաստանում 5-ամյա երեխան կյանքի գնով փրկել է խեղդվող շանըՀավատարիմ «Տիմկան» ամեն օր գալիս է առվակի մոտ, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը, և ժամերով նայում ջրին՝ սպասելով, որ իր տերն ուր որ է դուրս կգա։
14:17 • 13.11.12Փարիզի Աստվածամոր տաճարի հանրահայտ զանգերը կվերածվեն թնդանոթիՍրբերի անուններ կրող զանգերն այնքան ահավոր ձայն են արձակում, որ տաճարի 850-ամյակին ընդառաջ որոշում է կայացվել դրանք նորերով փոխարինել։
14:10 • 13.11.12Թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում բախումները շարունակվում են. արկերը պայթում են Թուրքիայի մոտակայքումՍիրիայի կառավարական զորքերը տեղի ժամանակով առավոտյան ժամը 09։00-ին ռմբակոծել են սահմանամերձ Ռասուլայն քաղաքի մերձակայքը, որը գտնվում է թուրքական սահմանից 500 մետր հեռավորության վրա։
13:43 • 13.11.12Երևան-Մեղրի ավտոճանապարհին իրար են բախվել երկու «Մերսեդեսներ». կա 8 վիրավոր, այդ թվում՝ 2 երեխաԱռավոտյան 09.55-ին ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 179-րդ կմ-ում, Գորայք գյուղի հատվածում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։
