Իրադարձային
-ից
-ը
23:56 • 13.11.12Իրավիճակը Սիրիայում. բանակը մաքրում է մայրաքաղաքի արվարձաններըԲանակային ստորաբաժանումները և ինքնապաշտպանության ջոկատները հետապնդում են նահանջող գրոհայիններին Դամասկոսի մոտակայքում, մայրաքաղաքից 7 կմ դեպի հարավ, և պաղեստինյան Յարմուկ ճամբարում:
23:48 • 13.11.12Մեդվեդև. Պուտինը «ողջ առողջ է»«Ոչ մի լուրջ բան չկա: Իսկ մեզանից յուրաքանչյուրը ինչ որ մանր խնդիրներ ունի, որոնցով ստիպված է զբաղվել», - ավելացրել է նա:
23:41 • 13.11.12Իրանում հաջողությամբ փորձարկվել են ՀՕՊ նոր համակարգըԶորավարժությունները Իրանում ներառում են 850 հազար քառակուսի կմ տարածք երկրի հյուսիս-արևելքում, արևելքում և հարավ-արևելքում: Փորձարկվել են «Յա Զահար 3» և «Կադեր» հրթիռային համակարգերը:
22:54 • 13.11.12Ֆրանսիան սիրիական ընդդիմությանը զենք կմատակարարի և բնակչությանը կպաշտպանի, երբ այն կառավարություն ձևավորի. Ֆրանսուա Օլանդ«Ինչ վերաբերվում է զենք մատակարարելու հարցին, Ֆրանսիան դրան դեմ էր, քանի դեռ հստակ չէր, որ այդ զենքը չի հայտնվի այնտեղ, որտեղ այն անհրաժեշտ է և ցանկալի...», - հայտարարել է Օլանդը լրագրողներին:
22:14 • 13.11.12Բրիտանական ատոմային սուզանավի նավաստին խոստովանել է, որ լրտեսել է Ռուսաստանի օգտինՆավաստին խոստովանել է, որ տեղեկություններ է հավաքել ծածկագրերի մասին, որոնք օգտագործվում են «Տրաֆալգար» դասի ատոմային սուզանավերի մեջ, որոնցից մեկի վրա նա ծառայել է:
22:13 • 13.11.12Պուտինը զանգահարել է Օբամային և շնորհավորել, իսկ նա հաստատել է, որ շուտով ՌԴ կայցելիԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հաստատել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հրավերով Ռուսաստան այցելելու պատրաստակամությունը, և երբ դիվանագետները համաձայնեցնեն այցի ժամկետը` այն տեղի կունենա:
21:54 • 13.11.12Անգլիայում մանկապղծության կասկածանքով ձերբակալվել է 80-ամյա նախկին եպիսկոպոսըՆախկին եպիսկոպոսը եկեղեցու ամենատարեց ծառայողներից է, ով ձերբակալվել է սեռական ոտնձգությունների կապակցությամբ: Մեծ Բրիտանիայում նա հայտնի է որպես արքայազն Չարլզի «մտերիմ ընկեր»:
21:11 • 13.11.12Մյանմարի երկրաշարժից 26 մարդ է զոհվելԿարմիչ Խաչի տեղեկություններով, ամբողջովին քանդված և փլուզված են հարյուրավոր շինություններ, մասնակի քանդվել է Իրավադի գետի կամուրջը: Հետցնցումները շարունակվում են նաև այժմ երկրիկ կենտրոնական հատվածում
20:52 • 13.11.12Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրասիական միջկուսակցական խորհրդակցություններին մասնակից քաղաքական ուժերի ներկայացուցիչներինԿառավարության ղեկավարը ողջունել է կուսակցական համագործակցությունն ակտիվացնելու քայլերը և կարևորել միջկուսակացական երկխոսության հետագա զարգացումը:
20:28 • 13.11.12Հենրի Մուրի 800 հազար դոլարանոց գողացված արձանը 70 դոլարով են վաճառելՆրանք այն վաճառել են մետաղի ջարդոն ընդունողին: Պատվանդանը ավելի թանկ է վաճառվել` 320 ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ գնորդը նույնպես չի իմացել արձանի արժեքը:
20:06 • 13.11.12Ակապուլկոն սնանկ քաղաք է հայտարարվելԱկապուլկոյի ներկայի ղեկավարությունը սնանկության համար մեղավոր է համարում քաղաքի նախորդ իշխանություններին և ստեղծված բարդ հանցածին իրավիճակը:
19:08 • 13.11.12Մոսկվայում 18-ամյա ադրբեջանցին կրակոցներ է արձակել. նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվելԱյսօր Նիկուլինի շրջանային դատարանում քննվել է 9 ադրբեջանցու գործ։ Նրանցից 8-ի նկատմամբ վարչական տույժ է նշանակվել, մեկի նկատմամբ՝ քրեական գործ հարուցվել։
18:48 • 13.11.12Հովիկ Աբրահամյանն իր մեկշաբաթյա արձակուրդը կանցկացնի արտերկրումՍ.թ. նոյեմբերի 14-21-ը ՀՀ Ազգային ժողովի նախագահին արձակուրդ կհատկացվի ։
18:24 • 13.11.12Իտալիայում հորդառատ անձրևների հետևանքով կամուրջ է քանդվել. զոհվել է 3 մարդԶբոսաշրջիկներին կոչ է արվում լքել քաղաքը, իսկ տեղաբնակներին խորհուրդ է տրվում դուրս չգալ փողոց և մնալ բարձր հարկերում։
18:05 • 13.11.12Հայտնաբերվել է դի Վարդանանց փողոցի թիվ 5ա շենքումԲնակիչը չի արձագանքել դռան թակոցներին և հեռախոսազանգերին, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը, փրկարարները բացել են դուռը և հայտնաբերել քաղաքացու դին:
