Իրադարձային
-ից
-ը
11:37 • 14.11.12Ամերիկացի գեներալի կոչումն իջեցրել են պետական միջոցներն անձնական նպատակներով վատնելու համարԳեներալը կնոջ հետ ռազմական ինքնաթիռով հանգստանալու է մեկնել Բերմուդյան կղզիներ, պետական միջոցների հաշվին շքեղ հյուրանոցներում գիշերել, ինչպես նաև կնոջը պետական մեքենաներով գնումների տարել։
11:15 • 14.11.12Արթիկում «Մերսեդեսը» բենզալցակայանի դիմաց բախվել է «Տոյոտային» և հրդեհվել, երկու հոգի տեղափոխվել են հիվանդանոցԵրեկ երեկոյան, ժամը 23.20-ին, ՀՀ ԱԻՆ Արթիկի հրշեջ-փրկարար ջոկատից ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սասունցի Դավթի փողոցի վերջնամասում այրվում է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա:
10:37 • 14.11.12Սեքս սկանդալ «Սեզամ փողոցում». տիկնիկավարներից մեկին մանկապղծության մեջ մեղադրողը հրաժարվել է իր խոսքերիցՏիկնիկավարը խոստովանել է, որ ինտիմ կապի մեջ է եղել երիտասարդի հետ՝ ընդգծելով, որ դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ տղան արդեն չափահաս է եղել։
10:36 • 14.11.12Մսամթերքի և կաթնամթերքի գները կբարձրանան. ՀԿ նախագահ«Անցած տարվա համեմատ 50 տոկոսից պակաս անասնակեր ունենք այս տարի կուտակած: Արդեն կնկատենք գլխաքանակի կրճատում, իսկ մյուս տարի մսի գների և կաթնամթերքի գների բարձրացում»,- ասաց Հրաչ Բերբերյանը:
10:31 • 14.11.12Եվրոպայի հարավում համընդհանուր գործադուլ էԳործադուլին աջակցել են հրշեջները և նույնիսկ բժիշկները։ Իսպանական հոսպիտալները կշարունակեն աշխատել, սակայն միայն անհապաղ օգնության կարիք ունեցողների համար։
10:22 • 14.11.12Հորդանանում բողոքի զանգվածային ակցիաներ են տեղի ունեցել՝ ընդդեմ վառելիքի թանկացմանՓողոցային ցույցերը որոշ վայրերում վերաճել են անկարգությունների։ Անվտանգության ուժերը դեռ չեն ցրում ցույցերը, սակայն Իրբիդում ցուցարարները ոստիկանական բաժանմունք են հրկիզել։
10:04 • 14.11.12Ռոտկոյի կտավն աճուրդում վաճառվել է 75,1 մլն դոլարովԱյս արժեքը զգալիորեն բարձր է վաճառողի ակնկալածից, ով հույս ուներ կտավը վաճառել 35-50 մլն դոլարով։
09:58 • 14.11.12Սերժ Սարգսյանը Լիոնում հանդիպել է տեղի քաղաքային իշխանությունների և հայ գործարար համայնքի հետ (լուսանկարներ)Նախագահն ասել է, որ հայ-ֆրանսիական ներուժը լիարժեքորեն և արդյունավետ օգտագործելու դեպքում, ապրանքաշրջանառության ծավալները հնարավոր է զգալիորեն մեծացնել, անգամ՝ բազմապատկել:
09:25 • 14.11.12Ֆրանսիացին Euro Millions վիճակախաղով երկրի համար ռեկորդային գումար է շահելՎիճակախաղի ողջ պատմության ընթացքում ռեկորդային՝ 185 մլն եվրո է շահել Մեծ Բրիտանիայից մի զույգ, 2011թ.-ի հուլիսին։
09:13 • 14.11.12Այսօր եռօրյա այցով Հայաստան կժամանի Լատվիայի արտաքին գործերի նախարարըԱյցի ընթացքում Լատվիայի Հանրապետության ԱԳ նախարարին կընդունեն վարչապետ Տիգրան Սարգսյանը և ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
09:09 • 14.11.12Շվեյցարիայում հսկա ադամանդը վաճառվել է ռեկորդային գնով՝ 21,5 մլն դոլարովԱդամանդի արժեքը գերազանցել է աճուրդի տան սպասելիքները. այն գնահատվել էր 15 մլն դոլար։ Գնորդի անունը չի հրապարակվում, սակայն հայտնի է, որ նա կնվիրի այն թանգարանի։
09:04 • 14.11.12«ԲՄՎ»-ն Աշտարակի կամրջի մոտակայքում բախվել է երկաթե արգելապատնեշին. ուղևորը մահացել է, վարորդի վիճակը ծայրահեղ ծանր էԱյս գիշեր՝ ժամը 00։01-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 22-րդ կմ-ում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։
08:30 • 14.11.12Երկրի վրա Արեգակի լրիվ խավարում է սկսվել. Ավստրալիայի հյուսիսը խավարի մեջ է (լուսանկարներ,տեսանյութ)Խավարումը տեսնելու համար քաղաքային լողափ են դուրս եկել հարյուրավոր մարդիկ, որոնց իշխանությունները նախապես խնդրել էին արևապաշտպան ակնոցներ կրել։
08:25 • 14.11.12Միգրանտները Ռուսաստանում դեկտեմբերի 1-ից պետք է ռուսերենի իմացության քննություն հանձնենԱյն երկրները, որտեղ ռուսերենը պետական լեզու է, դրա իմացությունը հաստատելու կարիք չկա: Ռուսաստանից բացի, պետական լեզվի կարգավիճակ այժ ռուսերենը ունի նաև Բելառուսում և Հարավային Օսիայում:
01:08 • 14.11.12Թուրքիայի վարչապետը ցանկանում է վերականգնել մահապատիժըԷրդողանը անհրաժեշտ է համարում վերանայել քրդական առաջնորդ Աբդուլա Օջալանի գործով դատավճիռը, ում 13 տարի առաջ մահապատժի էին դատապարտել, սակայն ավելի ուշ դատավճիռը փոխարինվել էր ցմահ դատապարտությամբ:
