Իրադարձային
-ից
-ը
00:49 • 15.11.12ԱՄՆ չի ճանաչում Սիրիայի ընդդիմության նոր մարմինը որպես վտարանդի կառավարությունՕբաման վերընտրումից հետո իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի ճանաչում Սիրիական հեղափոխական և ընդդիմադիր ազգային կոալիցիան որպես վտարանդի սիրիական կառավարություն:
00:39 • 15.11.12Իրանը «խլացնում» է մինչև 500 համաշխարհային հեռուստաալիքների և մոտ 200 ռադիոկայանների ազդանշանը. ԷշթոնԵվրոպական արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարը խորին մտահոգություն է հայտնել այդ փաստերի կապակցությամբ, որոնք «չեն համապատասխանում ՄԱԿ-ի հեռահաղորդակցության միջազգային միության նորմերին»:
00:27 • 15.11.12Իսրայելի գործողություններին ի պատասխան Եգիպտոսը հետ է կանչում այդ երկրում իր դեսպանինԲացի այդ, Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսին հանդես է եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անհապաղ նիստ գումարելու առաջարկով` Ղազայի հատվածում տեղի ունեցող վերջին իրադարձությունների քննարկման համար:
23:51 • 14.11.12Կաթոլիկ եկեղեցին Լիխտենշտեյնում այլևս պետական կարգավիճակ չի ունենաԵկեղեցական-պետական հարաբերությունների փոփոխությունը Լիխտենշտեյնում կամրագրվի երկրի օրենսդրությունում կատարված փոփոխություններով, որոնցում կամրագրվի բոլոր գրանցված հոգևոր համայնքների հավասարությունը:
23:22 • 14.11.12Իսրայելը պատրաստվում է Ղազայի հատվածում ցամաքային գործողություն իրականացնել (լուսանկարներ, տեսանյութ)Բանակային աղբյուրներից գործակալությանը հաղորդել են, որ նման միջոցառումներ են իրականացվում, քանի որ Իսրայելը նախապատրաստվում է Ղազայի հատվածում լայնածավալ ցամաքային գործողության:
22:52 • 14.11.12Range Rover Sport-ը ամենաարագ տարբերակը կստանա (տեսանյութ)Շատ հավանական է, որ Range Rover Sport-ի վրա տեղադրվելիք շարժիչ կդառնա Jaguar XKR-S-ի 5 լ. ծավալով V8-ը, որը 550 ձիաուժ հզորություն ունի: Այդ շարժիչով այն 0-100 կմ/ժ արագության 5 վայրկյանոմ կհասնի:
22:45 • 14.11.12ԿՀՎ նախկին ղեկավար Պետրեուսին ԱՄՆ սենատ են կանչումՊետրեուսը հրաժարական էր տվել, երբ հայտնի էր դարձել նրա արտաամուսնական կամի մասին: Բացահայտվել է, որ այդ պատմության մեջ ներգրավված է նաև Աֆղանստանում ԱՄՆ զորքերի հրամանատար գեներալ Ջոն Ալենը:
21:27 • 14.11.12Իսրայելի օդուժը ոչնչացնում է Ղազայի հատվածում գտնվող հեռահար հրթիռները«Ղազայի հատվածը վերածվել է իսկական իրանական ռազմաբազայի Իսրայելի քաղաքացիների դեմ հրթիռային հարվածների և ահաբեկչական գրոհների իրականացման համար», - հայտարարել են բանակում:
20:59 • 14.11.12Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերում կիրականացվեն հակահեղեղային միջոցառումներԳյուղատնտեսության նախարարությանը մարզերում նախատեսվող հակահեղեղային միջոցառումների նախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների իրականացման համար կհատկացվի 47,650.0 հազար դրամ:
20:20 • 14.11.12Իսրայելը հայտարարում է, որ Ղազայի հատվածում հարվածները նոր լայնածավալ գործողության սկիզբ էՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը հայտարարում է, որ Իսրայելը իր այս գործողությամբ «դեպի դժոխք դարպաս է բացում»:
19:25 • 14.11.12Եվրոպական միությունը Եգիպտոսին 6 մլրդ ԱՄՆ դոլար կտրամադրիԵգիպտոսի նախագահի ներկայացուցիչը հայտարարել է, որ, մասնավորապես, գումարը կտրամադրվի Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և ԵՄ անդամ պետությունների կողմից:
18:23 • 14.11.12Հայ բիզնես-խորհրդատուների վերապատրաստում` ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի ծրագրով«Այսօր մենք տեսնում ենք դրական զարգացումների արդյունքները Հայաստանում՝ խորհրդատվական ինդուստրիայի զարգացման ուղղությամբ»,- ասաց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան։
18:14 • 14.11.12Երևանի քաղաքապետը և «ՋիԷնՍի-Ալֆա» ընկերության տնօրենը քննարկել են համագործակցության հարցերԸնկերության միջոցով են իրականացվում 70 տեսախցիկների համար օպտիկական մալուխի տեղակայման աշխատանքները, արձանների գեղարվեստական լուսավորումը, այգիներում անվճար WiFi կապի ապահովումը։
18:07 • 14.11.12ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը Հայաստանին գնահատում է որպես պարտաճանաչ և վստահելի գործընկերպաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԱՄՆ եվրոպական հրամանատարության պլանավորման, քաղաքականության և ռազմավարական դիրեկտորատի փոխտնօրեն, դերծովակալ Մարկ Մոնտգոմերիին:
17:42 • 14.11.12Ջերմաստիճանի նվազումը կշարունակվի. առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումՀանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը նոյեմբերի 15-ից 17-ը գիշերը կնվազի 4-6 աստիճանով, 16-18-ին գիշերը Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում` մինչև -2 ⁰C:
