Իրադարձային
-ից
-ը
17:35 • 14.11.12Air Berlin-ն աշխատանքից կազատի յուրաքանչյուր տասներորդ աշխատակցինՀոկտեմբերին Air Berlin-ը հայտարարել էր ծախսերը նվազեցնելու նոր՝ Turbine 2013 անվանումով ծրագրի թողարկման մասին։ Թե հատկապես որքան գումար է նախատեսում խնայել ավիափոխադրողը, դեռ հայտնի չէ։
17:12 • 14.11.12«Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ կոլեկտիվը ՄԻՊ աշխատանքը համարել է ոչ արհեստավարժ«Մենք զարմացած ենք, որ չի արձագանքվել մի ամբողջ կոլեկտիվի դիմումին այն դեպքում, երբ պաշտպանն արագությամբ արձագանքել է մասնավոր անձ Հմայակ Հովհաննիսյանի «ոտնահարված» իրավունքին», նշում են աշխատակիցները
17:11 • 14.11.12Բեռլինում Լիբիայի դեսպանատանը ծեծկռտուք է տեղի ունեցելՊատահածի ստույգ պատճառները դեռևս հայտնի չեն։ Ըստ ԶԼՄ-ների տվյալների՝ վեճը ծագել է լիբիական բանակի վետերանի պատճառով, ով դիմել է դեսպանատուն իրեն հասանելիք փոխհատուցումը ստանալու պահանջով։
17:10 • 14.11.12Քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության արդյունքում բացվել է հերթական բակըՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նորաստեղծ հանգստյան գոտու կառուցումը իրականացվել է Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերության աջակցությամբ։
16:44 • 14.11.12ՀՀ պաշտպանության նախարարությունում բացվել է ամերիկյան անգլերենի ուսուցման լինգաֆոնային լսարանԼսարանը հագեցած է 15 համակարգիչներով, տեսաարտացոլող սարքերով և այլ անհրաժեշտ պարագաներով:
16:21 • 14.11.12Հաջորդ տարի նախատեսվում է դեսպանատներ բացել Մեքսիկայում, Ինդոնեզիայում և Վիետնամում. ԱԳՆ մամուլի խոսնակ«2013-ին ՀՀ դեսպանատներ կբացվեն Մեքսիկայում, Ինդոնեզիայում և Վիետնամում: Իսկ այս տարի դեռ որևէ տեղ դեսպանատուն չի բացվել»,- ասաց Տիգրան Բալայանը։
16:17 • 14.11.12«Ա» տառով գործող միկրոավտոբուսները վերափոխվելու են ավտոբուսների. տրանսպորտի վարչության պետ«Մենք նախկինում ունեինք 125 միկրոավտոբուսային երթուղի: Մրցույթներն ավարտելուց հետո մենք այդքան երթուղիներ չենք ունենալու, ընդամենը ունենալու ենք 76-ը: Քանի որ «Ա»-տառով գործողները ավտոբուսներ են...»։
16:14 • 14.11.12Սևանա լճում 4 ուռկան գցելու չափ ձուկ է մնացել. գիտնական«Առաջ մեկ քսակավոր ուռկանը միանգամից 2 տոննա բռնում էր, այսինքն՝ մի 4 հատ որ գցես, ամբողջ լճի ձուկը կհանես»,- ասաց Բորիս Գաբիրելյանը:
15:46 • 14.11.12Շուշան Պետրոսյանը կողմ է, եթե մարզերից «պոկված, բերված» հուշարձանները ցուցադրվելու են և անվնաս վերադարձվենՇուշան Պետրոսյանը դեմ չէ Փակ շուկայի փոխարեն հերթական սուպերմարկետին, և նշեց, որ հույս ունի, որ այդտեղ իրենց տեղը կունենան նաև շուկայի կանգնողները:
15:15 • 14.11.12Լեգենդար «մարդ-վագրն» ինքնասպան է եղել ԱՄՆ-ում (լուսանկարներ)Ավներն այնքան է սիրել գիշատչի այս տեսակին և այն համարել իր հովանավորը, որ սեփական մարմինը շատ լուրջ փոփոխությունների է ենթարկել վագրի նմանվելու համար։
13:33 • 14.11.12Ահաբեկչությունների շարք Իրաքում. զոհվել է 12 մարդՀամաձայն տարածված տեղեկատվության՝ Բաղդադում, ինչպես նաև այլ երեք քաղաքներում առնվազն 10 պայթյուն է որոտացել։ Պայթուցիկ սարքերը տեղադրված են եղել ճանապարհին կայանված ավտոմեքենաներում։
12:54 • 14.11.12Երևանում հայր ու որդուն հաջողվել է խլել վիճաբանության ժամանակ իրենց վրա կրակել փորձած տղամարդու ատրճանակըԲարեբախտաբար, ատրճանակը չի կրակել, և ատրճանակը կորցնելուց հետո կրակել փորձած անձը ևս մեկ հոգու հետ դիմել է փախուստի, իսկ ավելի ուշ դիմել հիվանդանոց՝ ծեծվելու գանգատով։
12:34 • 14.11.12Իսպանիայի քաղաքներից մեկում շան հաչոցի համար 900 եվրո տուգանք է սահմանվելՄասնավորապես, այն մադիկ, որոնց շները կհաչեն գիշերը կամ վաղ առավոտյան, կտուգանվեն 900 եվրոյով։ Ինչպես նշում է La Vanguardia-ն, լուրջ խախտումների դեպքում տուգանքի չափը կարող է հասնել մինչև 300 հազարի։
12:19 • 14.11.12Հայաստանում մոտ 400 երեխա տառապում է շաքարային դիաբետով. բժիշկ«Երեխաները նիհարում են, շատ են ջուր խմում, շատ են միզում, սրտխառնոց է սկսում, չեն կարողանում սովորել և այլն: Բայց չի կարելի ուշացնել բժշկին դիմելը»,- ասաց բժիշկ-էնդոկրինոլոգ Ելենա Աղաջանովան:
11:37 • 14.11.12Ամերիկացի գեներալի կոչումն իջեցրել են պետական միջոցներն անձնական նպատակներով վատնելու համարԳեներալը կնոջ հետ ռազմական ինքնաթիռով հանգստանալու է մեկնել Բերմուդյան կղզիներ, պետական միջոցների հաշվին շքեղ հյուրանոցներում գիշերել, ինչպես նաև կնոջը պետական մեքենաներով գնումների տարել։
