Իրադարձային
-ից
-ը
09:13 • 13.11.12ՌԴ պաշտպանության նախարարությունը վերսկսել է ռազմական լազերի ստեղծման աշխատանքներըԼազերը կկարողանա թշնամուն այրել ջերմային էներգիայի բարձր արտադրության շնորհիվ։ Այն կգործի թե՛ օդային, թե՛ անօդ տարածություններում։ Նախատեսվում է, որ ապագայում դրանցով կզինվեն գերձայնային անօդաչուները։
09:10 • 13.11.12Օբաման պաշտպանության նախարարի պաշտոնը կառաջարկի սենատոր Ջոն Քերիին. The Washinghton PostԱվելի վաղ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Քերին կնշանակվի Միացյալ Նահանգների պետաքարտուղարի պաշտոնում, սակայն այն կարող է զբաղեցնել ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայիս դեսպան Սյուզան Ռայսը։
08:59 • 13.11.12Իսրայելը դարձյալ ռմբակոծել է Գազայի հատվածըՊաղեստինյան իսլամիստները վերջին օրերի ընթացքում Իսրայելի տարածք են ուղարկել շուրջ 120 հրթիռներ և արկեր։ Իսրայելյան կողմում խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան։
08:20 • 13.11.12Բրիտանացի ֆիզիկոսները կարողացել են օբյեկտը անտեսանելի դարձնել (լուսանկարներ)«Մեր տեղեկություններով, սա առաջին էկրանն է, որը ամբողջությամբ համապատասխանում է տրանսֆորմացիոն օպտիկայի տեսությանը և հնարավորություն է տալիս ամբողջական անտեսանելիության հասնել», - ասում է պրոֆեսորը:
01:20 • 13.11.12Սուրճի Արաբիկա տեսակը շուտով կարող է ոչնչանալԳիտնականները նշում են, որ չնայած վերացման վտանգի տակ են վայրի տեսակները, սակայն դրանց վերացումն է անչափ վտանգավոր, քանի որ կոֆեի ծառերը, որոնք պլանտացիաներում են աճեցվում, սահմանափակ գենոֆոնդ ունեն:
01:14 • 13.11.12Իրանը սեփական արտադրության նոր սպառազինության տեսակներ է ներկայացրել«Թոնդար» (կայծակի հարված) կոչվող նավը կթողարկվի երկու տարբերակներով` ռազմատրանսպորտային խնդիրների լուծման և ռազմական գործողությունների իրականացման համար:
00:57 • 13.11.12Սերժ Սարգսյանը հանդիպում Է ունեցել Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Էրոյի ՀետՀՀ նախագահն ու Ֆրանսիայի վարչապետը կարծիքներ են փոխանակել այն մասին, որ հայ-ֆրանսիական արդեն 20-ամյա հրաշալի քաղաքական համագործակցությունը հարկ է նշաձող դարձնել նաև տնտեսական հարաբերությունների համար:
00:13 • 13.11.12Brabus-ում Mercedes G 63 AMG-ը ավելի «վայրագ» են դարձրել (լուսանկարներ, տեսանյութ)Բացի ուժային հզորացված ագրեգատից, G 63-ը նաև ֆիրմային 23 դույմանոց անվասկավառակներ է ստացել, համալրվել է ահռելի արգելակներով և նոր արտամղման համակարգով, որի ձայնը հնարավոր է փոփոխել հատուկ փականներով:
23:55 • 12.11.12Իվանիշվիլին հիասթափված է Ռուսաստանի արձագանքով«Մենք կրկին սպասում ենք և հույս ունենք, որ Ռուսաստանի իշխանությունները հետագա վերլուծություն կանեն և համապատասխան քայլեր կձեռնարկեն», - ասել է Իվանիշվիլին:
23:41 • 12.11.12Լոս Անջելեսում երկուշաբթին բուսակերական օր է հայտարարվելԲժիշկների տվյալներով, մսի օգտագործումից նույնիսկ ժամանակավոր հրաժարումը կարող է բարելավել մարդու առողջական վիճակը և նվազեցնել սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները 19%-ով:
22:29 • 12.11.12Անկարան և արաբական 6 երկրներ սիրիական միավորված ընդդիմությունը որպես ժողովրդի օրինական ներկայացուցիչ են ճանաչել (տեսանյութ)«Այս շրջանակներում միջազգային հանրության պարտականությունն է իրականացնել պարտավորությունները, որոնք տրվել են ընդդիմությանը որպես Սիրիայի ժողովրդի օրինական ներկայացուցչի»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն:
21:22 • 12.11.12Տավուշի մարզում կողոպտել են բնակչի տունը՝ գողանալով 1.400.000 դրամի կենցաղային իրերՈստիկանության Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողները նույն օրը գտել են գողությունը կատարողներին:
21:08 • 12.11.12Իսրայելական տանկերը մի քանի սիրիական հրետանային կայան են ոչնչացրել Գոլանի բարձրունքներում«Տանկերը կրակ են բացել դիրքերի ուղղությամբ, որտեղից արձակվել էր արկը: Գրանցվել է մի քանի ուղղիղ խոցում: Իսրայելը հետագայում կոշտ կարձագանքի նման միջադեպերին», - ասվում է «ՑԱԽԱԼ»-ի հայտարարության մեջ:
21:01 • 12.11.12ԲՀԿ-«Ժառանգություն» հանդիպմանը նախագահական թեկնածուների հարց ընդհանրապես չի քննարկվել. Արմեն ՄարտիրոսյանՀարցին, թե արդյոք հանդիպումները շարունակական են լինելու, նա պատասխանեց, որ հանդիպման արդյունքները պետք է ներկայացվի կուսակցության վարչությանը, որից հետո պարզ կլինի հետագա զարգացումը:
20:46 • 12.11.12Վրաստանի դեսպանները դեմարշի են ենթարկել Իվանիշվիլիի առաջին այցը ԲրյուսելՎրաստանի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Թեդո Ջափարիձեն Известия պարբերականին տված հարցազրույցում դեսպանների նման պահվածքը անվանել է «բացարձակ դիվանագիտական կազուս» և «շատ վատ փաստ»:
