Իրադարձային
-ից
-ը
20:37 • 12.11.12Ճանապարհատրանսպորտային պատահար Սյունիքի մարզում, կա մեկ զոհՍյունիքի մարզի Սառնակունք գյուղի մոտակայքում «Օպել վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը:
20:35 • 12.11.12Շիրակի մարզում 23-ամյա երիտասարդը հոսանքահարումից մահացել է (տեսանյութ)Դեպքից 20 րոպե անց տուժածին տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն, որտեղ կատարվել են վերակենդանացման միջոցառումներ, սակայն 23 ամյա երիտասարդի կյանքը փրկել բժիշկներին չի հաջողվել:
20:04 • 12.11.12Ավանում գտնվող ավտոլվացման կետից գողացել են ավտոլվացման սարք՝ պատճառելով 300.000 դրամի նյութական վնասԳողություն կատարելու կասկածանքով ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել Ավան համայնքի բնակչի, ով խոստովանել է, որ գողությունն ինքն է կատարել:
20:03 • 12.11.12Facebook-ը փորձարկում է ձայնային հիշեցումները (տեսանյութ)Այն մասին, որ Facebook-ը փորձարկում է ձայնային հիշեցումը, պարբերականին հաստատել է նաև ցոցիալական ցանցի կորպորատիվ կոմունիկացիաների գծով մենեջեր Մերդիթ Չինը:
18:08 • 12.11.12Եղանակը Հայաստանում առաջիկա 5 օրերինՆոյեմբերի 13-ից 15-ին հանրապետության զգալ;ի մասում սպասվում են տեղումներ, 13-ից 16-ին՝ ջերմաստիճանի աստիճանաբար նվազում 4-5 աստիճանով, Երևանում 15-ի գիշերը կտեղա անձրև:
18:06 • 12.11.12Օլանդը Սարգսյանին վերահաստատել է Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենքի ընդունումը (լուսանկարներ, տեսանյութ)Ֆրանսիայում՝ Ելիսեյան պալատի բակում, Սերժ Սարգսյանն ու Ֆրանուա Օլանդը համատեղ մամուլի ասուլիսով են հանդես եկել, այնուհետև ճաշել են անվանի հայ գործիչների ընկերակցությամբ:
17:34 • 12.11.12Իսրայելը կրկին գնդակոծել է Սիրիայի տարածքըԻսրայելական բանակը 2-րդ անգամ կիրառել է իր նոր ռազմավարությունը Սիրիայի նկատմամբ, որի համաձայն՝ նախատեսվում է անպատասխան չթողնել Սիրիայի տարածքից եկող կրակը:
17:31 • 12.11.12Բակո Սահակյանը նշանակել է պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետՄեկ այլ հրամանագրով Արցախի նախագահը ազատել է նրան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի պաշտոնից։
17:07 • 12.11.12Սերժ Սարգսյանը ժամանել է Փարիզ (լուսանկարներ)Ս. Սարգսյանն այսօր կհանդիպի Ֆրանսիայի նախագահի, Ժան-Մարկ Էրոյի, Ազգային ժողովի նախագահի և Ֆրանսիայի ԱԺ և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբերի անդամների հետ:
16:36 • 12.11.12Հրազդան գետում դի է հայտնաբերվելԴեպքի վայր մեկնած փրկարարները Բջնիի խճուղու մոտակայքում գտնվող կամրջի տակից դուրս են բերել Արզական գյուղի բնակիչ Սերյոժա Թովմասյանի դին:
16:32 • 12.11.12Գյումրու նախկին քաղաքապետի որդին ստորագրությամբ ազատ է արձակվելՍ. Ղուկասյանը ստորագրությամբ ազատ է արձակվել և նրան մեղադրանք է առաջադրվել է Քր. օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ (խուլիգանություն) և 235 հոդվածի 1-ին մասերով (ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելը...
16:24 • 12.11.12Քաղաքապետարանում քննարկվել են ձմեռային նախապատրաստությանը, վերելակային տնտեսությանը վերաբերող և այլ հարցերԶեկուցվել է, որ արդեն ընթացքի մեջ են նաև մայրաքաղաքի ամանորյա տոնական տեսքի ձևավորման ուղղությամբ աշխատանքները: Առաջարկություններ են մշակվում ձևավորման որոշակի չափորոշիչներ սահմանելու վերաբերյալ:
16:11 • 12.11.12Աշխատանքից ազատվել են Երևանի թիվ 51 դպրոցի և թիվ 60 մանկապարտեզի տնօրեններըՄատակարարվող սննդի որակի վերահսկողության, ինչպես նաև դրամահավաքության երևույթները բացառելու նպատակով շարունակվում են ստուգայցերն ու պարբերական խորհրդակցությունները:
15:49 • 12.11.12Պահակները թույլ են տվել գողանալ լոնդոնյան Թաուերի բանալիներըԲրիտանական թերթը նշում է, որ պատվո պահակները նկատել են գողերին, սակայն չեն կարողացել դիմադրել նրանց, քանի որ դարավոր ավանդույթի համաձայն՝ նրանց արգելված է լքել իրենց հատկացված տեղերը։
15:37 • 12.11.12Ուկրաինայի 7-րդ գումարման խորհրդարանում 3 հայ կլինիԳերագույն ռադայում կաշխատեն Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, հայտնի ձեռնարկատեր Նվեր Մխիթարյանը, ինչպես նաև Խարկովի մարզի նախկին նահանգապետ Արսեն Ավակովը։
