Իրադարձային
-ից
-ը
21:45 • 07.11.12Իրանի երկրաշարժի հետցնցումները կրկին զգացվել են նաև ՀայաստանումԸստ նախնական տեղեկատվության` երկրաշարժը զգացվել է մասնավորապես` Քաջարանում և Կապանում 2-3 բալ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
21:44 • 07.11.12Ռուսաստանը Ղազախստանի հետ միասնական ՀՕՊ համակարգի համաձայնագիր է պատրաստումՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Ղազախստանի հետ շրջանային միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու կառավարության առաջարկը: Բանակցությունները կվարեն ՌԴ ՊՆ-ն և ԱԳՆ-ն:
21:03 • 07.11.12Պուերտո Ռիկոն քվեարկել է ԱՄՆ 51-րդ նահանգ դառնալու օգտինՊուերտո Ռիկոյի 51-րդ ԱՄՆ նահանգ դառնալուն կողմ է քվեարկել ընտրողների 61%-ը, իսկ 33%-ը կողմ է հանդես եկել կղզիախմբին ԱՄՆ դաշնության կազմում սուվերեն պետության կարգավիճակ տալուն:
20:53 • 07.11.12Պուտինը հաստատել է Օբամային 2013թ. Ռուսաստան այցելելու հրավերըՆա նաև հատուկ նշել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի պես երկրների հարաբերությունները առանցքային նշանակություն ունեն աշխարհում խաղաղության և կայունության ապահովման համար:
20:22 • 07.11.12Սերժ Սարգսյանն ընդունել է Բուլղարիայի հաշվիչ պալատի նախագահ Վալերի ԴիմիտրովինՀանրապետության նախագահը եվրամերձեցման ճանապարհն ընտրած Հայաստանի համար կարևորել է ԵՄ անդամ Բուլղարիայի հետ բարեփոխումների իրականացման գործում փորձի փոխանակումը:
20:20 • 07.11.12Սաակաշվիլին նոր իշխանություններին մեղադրում է ԶԼՄ-ների վրա ճնշում գործադրելու մեջ«Այսօր մենք իմացանք, որ 2008թ. պատերազմի հերոսներից մեկը` գեներալ Քալանդաձեն, այլ անձանց հետ ձերբակալվել է այնպիսի հանգամանքներում, որոնք հարիր չեն սպայի արժանապատվությանը», - ասել է Սաակաշվիլին:
19:23 • 07.11.12Գանայում տասնյակ մարդիկ մնացել են առևտրային կենտրոնի փլատակների տակՓլուզված շենքի փլատակների տակ կարող են մնացած լինել տասնյակ մարդիկ։ Իշխանությունները սկսել են որոնողական – փրկարարական աշխատանքներ։
18:46 • 07.11.12Բելգիացիները գրոհել են Ford-ի՝ Քյոլնում գտնվող շտաբ-բնակարանըՔյոլնում նոյեմբերի 7-8-ը նախատեսված է արտադրական խորհրդի հանդիպումը, որին պետք է մասնակցեն ընկերության աշխատակիցներ տարբեր երկրներից։
18:23 • 07.11.12Եղանակը Հայաստանում առաջիկա 5 օրերինՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 9-12-ին ցերեկը կնվազի 8-10 աստիճանով: Երևանում 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-12-ին սպասվում է անձրև, հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչև 15-20մ/վրկ:
17:54 • 07.11.12Սևան-Երևան ճանապարհին «Ֆոլկսվագենը» գլորվել է ձորը, վարորդը զոհվել էԱյսօր, ժամը 17.03-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան մայրուղում «Ֆոլկսվագեն գոլֆ» մակնիշի 20 TV 146 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի ...
17:29 • 07.11.12Դամասկոսում ռմբակոծվել է նախագահական նստավայրն ու ավիաբազա. Al ArabiyaՍիրիայի ազատ բանակի զինվորներն այսօր առավոտյան ռմբակոծել են Դամասկոսի նախագահական նստավայրը, ինչպես նաև մայրաքաղաքային ռազմական օդանավակայանը։
17:22 • 07.11.12Շփման գծում ԵԱՀԿ հերթական մշտադիտարկումն անցել է առանց միջադեպերիԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Տավուշի մարզի Մովսես գյուղի ուղղությամբ, այսօր հերթական մշտադիտարկումն է իրականացվել։
16:54 • 07.11.12Երևանում գողություններ կատարած 3 կանանց խումբը բերման է ենթարկվելՆրանք խոստովանել են, որ հագուստ վաճառելու պատրվակով պարբերաբար մտել են Երևան քաղաքի և մարզերի բնակարաններ. նրանցից մեկը խոսակցությամբ շեղել է տանտիրոջ ուշադրությունը, իսկ մյուսը...
16:41 • 07.11.12Congratulations@BarackObama. Մեդվեդևը «թվիթով» է շնորհավորել ՕբամայինՌուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել է նաև Twitter ցանցի իր միկրոբլոգում։
16:33 • 07.11.12Հուզված սպասում էի՝ տեսնեմ հաջորդ նախագահն ով է լինելու. Քիմ Քարդաշյանը շնորհավորել է Օբամային2008-ի ընտրությունների ժամանակ Քիմը Twitter-ում տարածել էր լուսանկար, որում իր կրած շապիկին գրված էր. «Օբաման մերոնքական տղա է»: Այս տարի նա անհամեմատ ավելի զուսպ ու պաշտոնական է սատարել յուրայինին:
