Իրադարձային
-ից
-ը
11:00 • 07.11.12Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի հարավային շրջաններումՀայաստանում երկրաշարժը զգացվել է Քաջարանում և Կապանում 3-4 բալ, Գորիսում` 3 բալ, Ջերմուկում և Արարատում 2-3 բալ ուժգնությամբ:
10:53 • 07.11.12Ամերիկացի ընտրողին նույնիսկ մահը չի խանգարել ընտրություն կատարել«Միայն երկու կարևոր բան կա. առաջինը՝ ես սիրում եմ քեզ, և երկրորդ՝ ես պետք է անեմ այն, ինչի համար եկել եմ այստեղ, այսինքն՝ քվեարկեմ»,- հայտարարել է տղամարդը։
10:37 • 07.11.12ԱՄՆ Հայ Դատի գրասենյակը շնորհավորել է Օբամային և տեղեկացրել՝ իրենց սատարած կոնգրեսականներից շատերն ընտրվել ենՀաղորդագրության մեջ նշվում է, որ Կոնգրեսի թեկնածուներից, որոնց սատարում է համայնքը, մեծ առավելությամբ հաղթել են Բոբ Մենենդեսը, Ադամ Շիֆը, Էդ Ռոյսը, Ֆրենկ Փալոնեն և այլք։
10:30 • 07.11.12Ռոմնին շնորհավորել է Օբամային (տեսանյութ)Պարտությունից հետո Ռոմնին կարճ ելույթով հանդես է եկել իր աջակիցների առաջ՝ Բոստոնում, որտեղ նշել է, որ հեռախոսազանգի ընթացքում Օբամային և նրա ընտանիքին հաջողություն է մաղթել։
10:23 • 07.11.12Եվրոպայում բողոքի ալիք է սկսվելԻրավապահները դժգոհ են, որ փաստաթուղթը նախատեսում է հարկերի բարձրացում և նպաստների կրճատում։ Ցուցարարները զինվել են պաստառներով և կոչ են արել վարչապետին հրաժարական տալ։
10:09 • 07.11.12Երևանի Հյուսիսային Ճառագայթ փողոցում վրաերթի են ենթարկել տարեց տղամարդուԸստ Ոստիկանության հաղորդագրության՝ տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
10:06 • 07.11.12Հասարակական տրանսպորտի մեջ ծնված ֆրանսիացիներին անվճար երթևեկելու աբոնեմենտ կտրվիAir France-ը խոստացել է իր օդանավերում լույս աշխարհ եկած երեխաներին ցմահ ապահովել անվճար տոմսերով, իսկ տվյալ չվերթի օդաչուն էլ կդառնա նորածնի կնքահայրը։
09:51 • 07.11.12Հալեպում հրկիզել են արաբ ավետարանականների եկեղեցինՀալեպում դարձյալ եկեղեցի են այրել։ Այս անգամ վանդալիզմի զոհ է դարձել Արաբ Ավետարանական համայնքի եկեղեցին, որը գտնվում է Ջդեյդե թաղամասում։ Եկեղեցին ամբողջությամբ ավերվել է։
09:37 • 07.11.12ԱՄՆ-ում տոնում են Բարաք Օբամայի հաղթանակը (ֆոտոշարք)ԱՄՆ-ում ընտրությունները Twitter-ի ամենաքննարկվող թեման է դարձել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Սոցցանցում այս թեմայով ավելի քան 20 մլն «թվիթ» է հայտնվել։
09:03 • 07.11.12Ձերբակալություններ Վրաստանում. կալանքի տակ է առնվել նաև ՆԳ և պաշտպանության նախկին նախարարըՊատժի կրման նախարար Սոզար Սուբարին նախօրեին հայտարարել էր, որ «բավարար հիմքեր» ունի ՆԳ նախկին նախարարին քրեական պատասխանատվության ենթարկելու համար։
08:29 • 07.11.12CNN. Оբաման վերընտրվում է ԱՄՆ նախագահի պաշտոնում«Դա տեղի ունեցավ Ձեր շնորհիվ»,- Twitter-ում գրել է գործող նախագահը։
08:15 • 07.11.12BMW-ն շուտով 4-րդ դաս կունենա (լուսանկարներ)BMW 4-ը կհամալրվի հիմնականում 4 գլանային տուրբինացված ագրեգատներով, սակայն մոդելային շարքի վերին բաժնում կլինեն 435i (306 ձիաուժ) և 435d (286 ձիաուժ) վեցգլանային շարժիչներով մոդելները:
00:50 • 07.11.12Ադրբեջանի միասնական ազգային ճակատը Վրաստանի նոր իշխանություններին մեղադրում է իրենց դավաճանելու մեջՀայտարարության մեջ նշվում է, որ վերոհիշյալը հաստատում է Միխեիլ Սաակաշվիլիի իրավացիությունը նրանում, որ Բիձինա Իվանիշվիլին արտահայտում է ոչ թե վրաց ժողովրդի, այլ տարածաշրջանի որոշ պետությունների շահեր:
23:58 • 06.11.12Վրաց-թուրքական սահմանին ձերբակալվել է Ինտերպոլով որոնվող Ադրբեջանի քաղաքացինՎրաստանի ՆԳՆ-ի տեղեկություններով, Ադրբեջանի քաղաքացի Զեմֆիրա Իսմայիլովան Ինտերպոլի կողմից որոնվում էր թրաֆիկինգի կազմակերպման մեղադրանքով:
23:28 • 06.11.12Բաչո Ախալայան ժամանել է Վրաստանի գլխավոր դատախազություն` հարցաքննությանՄինչ գլխավորդատախազության շենք մտնելը նախկին նախարարը լրագրողներին հայտարարել է, որ «պատրաստ է պատասխանել ցանկացած հարցի, որը կապված է նրա գործունեության հետ»:
