Իրադարձային
-ից
-ը
19:16 • 27.10.12Գյումրիում որդին դանակահարել է հորը (տեսանյութ)Այսօր ժամը 14.30-ի սահմաններում կտրող-ծակող գործիքից ստացած ծանր վնասվածքներով «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրիի Մազմանյան փողոցի 16 տան բնակիչ Մկրտիչ Մանուկյանը:
19:07 • 27.10.12Երևանում իր բնակարանում հայտնաբերվել է 51-ամյա տղամարդու դիԱյսօր, ժամը 17.09-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Ի. Ալիխանյան փողոցի թիվ 12 շենքի 9-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսի և դռան զանգերին։
18:34 • 27.10.122012-ի ամերիկյան ընտրությունների հայ մասնակիցները. Armenian WeeklyԱմերիկայի Հայ դատի հանձնախումբը ի մի է բերել այն բոլոր ամերիկահայերին, որոնք ներկայացված են պետական տարբեր պաշտոններում կամ համապատասխան թեկնածություններ են առաջադրել 2012-ին:
18:20 • 27.10.12Բեռլուսկոնին չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունիցԻտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին իր՝ դատական կարգով մեղավոր ճանաչվելուց հետո, ասել է, թե մնալու է քաղաքականության մեջ՝ նույն դատական համակարգը փոփոխելու համար:
16:33 • 27.10.12Ձերբակալվել են ռուսաստանցի ընդդիմադիր առաջնորդներ Նավալնին և ՅաշինըԱյսօր Մոսկվայում նախատեսված ընդդիմության ակցիայի հակաօրինականության մասին նախազգուշացնելուց հետո ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են ընդդիմադիրների առաջնորդներին:
16:14 • 27.10.1219-ամյա հային երկու մարդու սպանության մեղադրանք է ներկայացվել ԳլենդեյլումԱյս տարվա օգոստոսին 19-ամյա հայ վարորդը լուրջ վթարի պատճառ էր դարձել Վելի Վիլիջում, որի հետևանքով մարդիկ էին տուժել և զոհվել: Նրան մեղադրանք է ներկայացվել 2 մարդու սպանության համար:
14:40 • 27.10.12Սիրիացի ընդդիմադիրները խոսում են հրադադարի ծրագրի տապալման մասին«Սա իսկական տապալում է Բրահիմիի համար։ Այս նախաձեռնությունն արդեն ձախողման են դատապարված նախքան դրա կիրառումը»,-հայտարարել է սիրիական ազատ բանակի ղեկավար Աբդել Ջաբար ալ-Օկայդին
14:30 • 27.10.12Սերժ Սարգսյանն այցելել է Սոս ՍարգսյանինՀանրապետության ղեկավարը շուտափույթ ապաքինում և քաջառողջություն է մաղթել «Նաիրի» բժշկական կենտրոնում բուժվող մեծանուն դերասանին:
13:26 • 27.10.12«Ալ Կաիդա»-ի առաջնորդը մուսուլմաններին կոչ է արել առևանգել ամերիկացիներին ու եվրոպացիներին«Պատերազմը չի ավարտվել, այն նոր է միայն սկսվում։ Ուստի կոչ եմ անում բոլոր նվիրյալ մուսուլմաններին առևանգել և գերեվարել այն երկրների քաղաքացիներին, որոնք պատերազմում են մուսուլմանների դեմ»,-ասել է նա։
12:53 • 27.10.12Օբաման անվտանգության նկատառումներով չի թույլատրում դստերը Facebook-ի օգտատեր դառնալ«Հետագայում, երբ աղջիկս մեծանա, նա կարող է ինքնուրույն որոշում կայացնել, սակայն հիմա, ելնելով անվտանգության նկատառումներից, Մալիան Facebook-ում իր անձնական էջը չունի»,-ասել է Օբաման։
12:44 • 27.10.12Թե ինչու ԱՄՆ նախագահի թեկնածուները գոնե խաբելու համար չհանդիպեցին հայկական լոբբիստական կազմակերպությունների հետ. քաղաքագետ«Առաջինը՝ դա կապված է Հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ, և ցանկացածը ով էլ կհաղթի, Հայկական հարցով որևէ պարտավորություն չի ուզում վերցնել իր վրա»,- ասաց Լևոն Շիրինյանը:
12:17 • 27.10.12«Օղակաձև զբոսայգում» փլուզումից տուժածներից մեկի վիճակը դեռևս գնահատվում է կայուն ծանր, մյուսինը՝ միջին ծանրությանԿայուն ծանր վիճակով հիվանդը ունի բազմակի կոտրվածքներ և գլխուղեղի ոչ մեծ ծավալի հեմատոմա։ Մյուս հիվանդը բաց և բազմաբեկոր կոտրվածք ունի և դեռևս մշտական գործիքային հսկողության տակ է գտնվում:
12:06 • 27.10.12Հրադադարի հաստատման առաջին օրը Սիրիայում շուրջ 150 մարդ է զոհվելԻրավապահների տվյալների համաձայն, պայթյունների, հրետակոծությունների և բախումների հետևանքով զոհվել է 53 խաղաղ բնակիչ, 50 ընդդիմադիր և 43 զինծառայող։
11:55 • 27.10.12Գյումրու քաղաքապետն ընդունել է Գյումրիում Ռուսաստանի դաշնության գլխավոր հյուպատոսինՀյուրերը շնորհավորել են Ս. Բալասանյանին Գյումրու քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ և մաղթել բեղմնավոր աշխատանք, ինչից հետո քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
11:28 • 27.10.12Ռոմնին Օբամային անվանել է «իր իսկ սեփական գունատ ստվերը»«Սպասվող քվեարկությունը դա ընտրություն է վերջին չորս տարիների ստատուս-քվոյի և փոփոխությունների միջև, որն ավելի լավ ապագայի հույս է տալիս»,- հայտարարել է Ռոմնին իր նախընտրական շրջագայության ընթացքում։
