Իրադարձային
-ից
-ը
11:01 • 18.10.12Նախագահական ընտրությունների վերաբերյալ ԲՀԿ-ում որևէ կարգի քննարկումներ չեն եղել. Նաիրա ԶոհրաբյանԲՀԿ խմբակցության քարտուղարն ասաց, որ հասկանում է ԲՀԿ-ի որոշման հանդեպ հետաքրքրությունը, քանի որ բոլորն էլ հասկանում են, որ այդ որոշումը «մեծապես կարող է փոխել քաղաքական հետագա զարգացումների ընթացքը»:
10:16 • 18.10.12Տարոն Մարգարյանը հանդիպել է Անաստասիա Վոլոչկովայի հետ«Կարող եմ վստահեցնել Ձեզ, պարոն քաղաքապետ, որ ես իսկապես հիացած եմ: Երևանը շատ է գեղեցկացել, ինչի համար ի սրտե ուրախ եմ, քանի որ ինձ համարում եմ հայ ժողովրդի լավ բարեկամ»,- ասել է Անաստասիա Վոլոչկովան
10:09 • 18.10.12Վենեսուելան վտարել է պարագվայցի դիվանագետներինՎենեսուելայում Պարագվայի դեսպան Վիկտոր Կասարտելիի խոսքով՝ նրան և իր 3 գործընկերոջ հրամայվել է լքել Կարակասը 3 օրվա ընթացքում։
10:07 • 18.10.12Եգիպտոսցի ուսուցիչը խուզել է գլխաշորից հրաժարվող աշակերտուհիների մազերըԱղջիկներից մեկի հայրը պատմել է, որ ուսուցիչը ստիպել է աշակերտուհիներին 2 ժամ շարունակ ձեռքերը վեր պարզած կանգնել դասարանի առաջ, ինչից հետո էլ բոլորի ներկայությամբ խուզել է նրանց մազերը։
09:44 • 18.10.12Հունաստանում 24-ժամյա գործադուլ կանցկացվիՀունաստանում այսօր կփակվեն պետական հաստատություններն ու խանութների մեծ մասը, ինչպես նաև դպրոցները, համալսարանները, բանկերը, դատարանները։ Կխաթարվի նաև տրանսպորտի աշխատանքը։
09:30 • 18.10.12Սիրիայի հյուսիսում ծանր մարտեր են ընթանում ապստամբների հետԱմենաթեժ կետը դեռևս համարվում է Թուրքիայի սահմանին գտնվող Իդլիբ շրջանը, որտեղ Սիրիայի կանոնավոր զորքերը պահում են պաշտպանությունը Վադի Դեյվ խոշոր ռազմաբազայում։
09:12 • 18.10.12Լքված ճապոնական տանը 330.000 դոլար են գտելՏունն ապամոնտաժողները հատակի տակ տուփ են նկատել, որը բացելով տեսել են ծրարներով առանձնացված գումարը։Հավանաբար այն կհանձնեն տան տիրոջ հարազատներին, որոնք բնակվում են Հոնսյու կղզու վրա։
08:55 • 18.10.12Մոսկվայում հանցագործ խումբ է ձերբակալվել, որի անդամները Վրաստանից և Աբխազիայից ենՀանցագործ խմբին հնարավոր է եղել վնասազերծել սեպտեմբերի 14-ին Մոսկվայում իրականացված կողոպուտի համար հարուցված քրեական գործի շրջանակներում, երբ բանդայի երկու անդամներ գողացել էին 250.000 ռուբլի։
04:11 • 18.10.12ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի շենքի մոտ «ահաբեկչություն» է կանխվելԸստ ՀԴԲ-ի, Բանգլադեշի 21-ամյա քաղաքացին ձերբակալվել է շենքի մոտ, երբ փորձել է պայթեցնել բեռնատարը, որը, իր կարծիքով, բեռնված էր պայթուցիկով:
03:42 • 18.10.12Եթե Սիրիայի նախագահն առաջինը դադարեցնի կրակը, ապստամբները ևս դա կանեն. ԲրահիմիԼախդար Բրահիմիի խոսքով, բոլոր ապստամբները, որոնց հետ նա խոսել է, պատրաստ են դադարեցնել կրակը, եթե ռազմական գործողությունների դադարեցումը նախաձեռնվի սիրիական կառավարության կողմից:
03:00 • 18.10.12Վրաստանում հազարավոր հանքափորներ գործադուլ են անում«Վրացական երազանք» կոալիցիայի ներկայացուցիչ Մալխաս Ծերեթելիին ավելացրել է, որ մոտ ժամանակ գործադուլավորները կարող են առավել ծայրահեղ քայլերի դիմել, օրինակ, փակել երկաթգիծը:
02:35 • 18.10.12Իրանցի–ամերիկացին խոստովանել է, որ նախապատրաստվում էր սպանել դեսպանինԴատախազների վարկածով, Մանսուր Արբաբսիարը փորձել է վարձել մեքսիկական նարկոկորտելի անդամների, որ նրանք պայթյուն կազմակերպեն այն ռեստորանում, որտեղ ընթրում է դեսպանը:
01:57 • 18.10.12Սիրտ չունեցող չեխ տղամարդը վեց ամիս դիմանալուց հետո մահացել էՉեխ տղամարդը վեց ամիս շարունակ առանց իրական սրտի ապրելուց հետո մահացել է 37 տարեկան հասակում` բժիշկների հավաստմամբ, լյարդի անբավարարության պատճառով:
01:34 • 18.10.12Աֆղանցի աղջկան սպանել են մարմնավաճառությամբ զբաղվելուց հրաժարվելու համարՔսանամյա Մախ Գյուլի սկեսուրը ստիպել է իր հարսին տղամարդու հետ վճարի դիմաց կենակցել, սակայն աղջիկը հրաժարվել է: Դրանից հետո այդ տղամարդը սպանել է երիտասարդ աղջկան` սկեսուրի ներկայությամբ:
01:07 • 18.10.12Հրդեհ Գյումրիի Չարենցի փողոցում (տեսանյութ)Այրվել է մոտ 60 մետր քառակուսի տարածք:Շենքի բնակիչներին,անվտանգության նկատառումներով,տարհանել են, բնակարանները գազա և հոսանքազրկվել են: Շենքի տանիքը բնակիչներից Սիրանույշ Պողոսյանը օգտագործել է ...
