Իրադարձային
-ից
-ը
19:43 • 19.09.12Նախարարը հանձնարարել է խստացնել դեղերի շուկայի նկատմամբ հսկողությունըԱռողջապահության նախարարը պահանջել է հետամուտ լինել կեղծ, ժամկետանց և չգրանցված դեղերի ներմուծման կանխմանը:
19:03 • 19.09.12«Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակցի պահարանում հայտնաբերվել է իրեն չամրակցված ատրճանակՀՀ արտգործնախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության իրականացրած ուսումնասիրությունների ընթացքում «Նուբարաշեն» ...
18:59 • 19.09.12Ֆրանսիացիները կարևորություն չտվին Ալիևի փարիզյան ճամփորդությանը. Մուրադ Փափազյան«Ֆրանսուա Օլանդն Ալիևին տրամադրեց նվազագույն ֆորմատ՝ կես ժամ: Նախագահ Օլանդը չուզեց, որ Ալիևի հետ իր հանդիպումն արձագանք ունենա»,- ասաց Մուրադ Փափազյանը:
18:55 • 19.09.12ԱՄՆ-ում 1-ամյա երեխան հայտնաբերվել է մահացած՝ գլխիվայր զուգարանակոնքի մեջ ընկածՄիջադեպը տեղի է ունեցել ուշ գիշերը, երբ ընտանիքի բոլոր անդամները քնած են եղել:Թեև երեխային անմիջապես հիվանդանոց են տեղափոխել, այնուամենայնիվ նրա կյանքը փրկել չի հաջողվել:
18:39 • 19.09.12American Airlines-ն աշխատանքից կազատի 11 հազ աշխատակցիԱվիաընկերության մամուլի քարտուղար Բրյուս Հիքսը նշել է, որ աշխատանքից ազատման մասին զգուշացումներն ուղարկվել են դաշնային օրենսդրության համաձայն:
18:11 • 19.09.12Թուրքական կործանիչը խփվել է սիրիական կողմից. Թուրքիայի զինդատախազությունԹուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի զինվորական դատախազությունը հուլիսի 22-ին Հաքքարի շրջանում թուրքական կործանիչի կործանման վերաբերյալ հայտարարություն է տարածել:
17:38 • 19.09.12Ավստրալիայի խորհրդարանը դեմ է հանդես եկել միասեռական ամուսնություններինԱյս օրինագիծը վերջին օրերին բանավեճերի առարկա է դարձել, որի շրջանակում սենատոր Քորի Բերնարդն արժանացել է քննադատության՝ միասեռական ամուսնություններն անասնապղծության հետ համեմատելու համար:
17:35 • 19.09.12Ֆրանսիայի ԱԳ նախարարի կոչը ավելի շատ վերաբերում է իսլամական երկրներին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն«Կոչն ավելի շատ վերաբերվում է իսլամական երկրներում գտնվող դեսպանատներին, բայց, ընդհանուր առմամբ, բոլոր դեսպանությունները պետք է հաշվի առնեն այն»,- ասաց Մերի Հակոբյանը:
17:26 • 19.09.12Մարտական զենքից հրաձգության առաջնություն` քաղաքապետի և ոստիկանապետի նախաձեռնությամբՄիջոցառման նպատակը Երևանի վարչական շրջանների ղեկավարների` որպես հրաձիգներ կարողությունների ստուգումն էր:
17:25 • 19.09.12Բակո Սահակյանը Հրվ. Օսիային շնորհավորել է անկախության տարեդարձի առթիվ«Վստահ եմ, որ մեր երկրների ու ժողովուրդների միջեւ բարեկամությունը ոչ միայն կպահպանի առկա դինամիկան, այլեւ կհասնի որակապես նոր մակարդակի»,– ասվում է շնորհավորական հեռագրում:
17:22 • 19.09.12Պակիստանում պայթունը 10 մարդու կյանք է խլելԻնչպես հայտնում են պակիստանյան լրատվամիջոցները՝ հարձակման թիրախը եղել է զինծառայողների մեքենան, սակայն զոհերի թվում եղել են նաև կանայք և երեխաներ:
16:58 • 19.09.12Հռոմի պապը քրիստոնյաներին ու մուսուլմաններին միավորվելու կոչ է արել«Կարծում եմ՝ մեր բոլորի համար եկել է բռնություններից և պատերազմներից կտրականապես հրաժարվելու ժամանակը»,- հայտարարել է նա:
16:41 • 19.09.12«Էլնոր» ընկերությունից պահանջում ենք ներողություն խնդրել թափված աղբի համար. «Մենք կարող ենք» շարժումՇարժման ներկայացուցիչները տեղեկացնում են, որ ներկայացված պահանջները չիրականացնելու դեպքում՝ շարժումը պատրաստ է աղտոտողների դեմ տանել հետևողական պայքար:
16:33 • 19.09.12Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Սբ. Թովմաս Աքվինացի» համալսարանի նախագահին«Սբ Թովմաս Աքվինացի» համալսարանի նախագահ հայր Դենիս Դիսն իր ուրախությունն է հայտնել համալսարանում հայ եկեղեցականների ուսումնառության առիթով` վստահեցնելով, որ համագործակցությունը Հայոց Եկեղեցու հետ ...
16:33 • 19.09.12Ահաբեկիչները Սիրիա են ներթափանցում Թուրքիայից. սիրիահայ համայնքի ներկայացուցիչ«Ես ձեզ 100 տոկոսով վստահեցնում եմ, որ սիրիացիներն այնպիսի ժողովուրդ չեն, ինչպիսին նրանց ներկայացնում են լրատվամիջոցները», - ասել է սիրիահայ Վազգեն Մեսրոպյանը:
