Իրադարձային
-ից
-ը
21:39 • 09.09.12Վայոց Ձորում 30-ամյա երիտասարդը ջրահեղձ է եղել արհեստական լճակումԱյսօր ժամը 17.25-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Կեչուտի ջրամբարում քաղաքացի է ջրահեղձ եղել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
20:45 • 09.09.12«Ալ Կաիդայի» հետ կապված Հորդանանի ծայրահեղականները ցանկանում են Սիրիայում «մահաբեր հարձակումմներ» իրականացնելՍիրիայում նախատեսվող հարձակումները պայմանավորված են այն «հանցագործություններով», որը իրականացրել են Ասադի շրջապատի իշխող ալաուիները Սիրիայի բնակչության մեծամասնության` սունի մուսուլմանների նկատմամբ:
20:42 • 09.09.12Սաակաշվիլի. «Ռուսաստանը վրացական կուսակցություններից մեկին 2 մլրդ դոլար է տրամադրել»«Նման կերպ Մոսկվան փորձում էր անկարգություններ հրահրել Վրաստանում, սակայն դրանք պարզապես կանխվեցին», - գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Սաակաշվիլին:
20:39 • 09.09.12ԿԺԴՀ. Հարավային Կորեան լարում է իրավիճակը ծովային սահմանինՀյուսիսային Կորեայի նավերը պատրաստ են վճռական ճակատամարտ սկսել համաձայն ռազմական օպերատիվ պլանի, որը անձամբ մշակել է ԿԺԴՀ-ի ղեկավարը, և հրամայել հակառակորդի սադրանքներին իպատասխան հակահարված հասցնել:
20:38 • 09.09.12Երկրպագուները Բուլղարիա – Հայաստան խաղը կարող են դիտել Հրազդան ստադիոնումՀայաստանի ազգային հավաքականի երկրպագուների Red Eagles խումբը բոլոր երկրպագուներին հրավիրում է Հրազդան մարզադաշտ` մեծ լուսատախտակին միասին դիտելու Բուլղարիա – Հայաստան խաղը:
20:17 • 09.09.12Պրահայում կանգնեցվել Lego խորանարդիկներից աշխարհում ամենաբարձր աշտարակը (տեսանյութ)Գունագեղ աշտարակը, որը 32,5 մետր բարձրաություն ունի «աճել» է քաղաքի Պանկրաց թաղամասում: Lego-երկնաքերի կառուցումը սկսվել էր դեռ հինգշաբթի:
18:23 • 09.09.12«Մահվան գնդեր» ստեղծած Իրաքի նախկին փոխնախագահը մահվան է դատապարտվելԻրաքի նախկին փոխնախագահը, որը 2011-ի դեկտեմբերից փախուստի մեջ է, հեռակա կարգով դատապարտվել է մահվան, սակայն այդ վճիռը կարող է բեկանել հենց ինքը՝ դատապարտյալը:
17:01 • 09.09.12Ոստիկանության «Թեժ գծին» մինչև 16:00-ն միայն մեկ զանգ է ստացվել. Աշոտ Ահարոնյան«Մեզ մոտ գրանցվել է միայն մեկ զանգ, և այդ մեկ զանգը եղել է Գյումրու ավագանու անդամի թեկնածու, «Քաղաքը մերն է» նախաձեռնության խմբի անդամ Լևոն Բարսեղյանի կողմից»,-ասաց Աշոտ Ահարոնյանը:
16:38 • 09.09.12Սիրիահայ երեխաները արդեն տանն են. «Արմավիա»Այսօր առավոտյան ժամը ութին Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիան» Երևան-Հալեպ թռիչքով Սիրիա է տեղափոխել Հանքավանի «Լուսաբաց» ճամպարում հանգստացող սիրիահայ 110 երեխաներին:
16:27 • 09.09.12Մոսկվայում փոստատարի մոտ եղած 0.5 մլն ռուբլին գողացել են՝ գործի դնելով… մուրճըՄոսկվայում «Ռուսաստանի փոստի» աշխատակցուհու վրա հարձակում է իրականացվել շենքերից մեկի մուտքում: Մուրճով զինված հանցագործը հեռացել է զգալի ավարով:
15:48 • 09.09.12Գերմանիայում քրդերի մշակութային փառատոնի ժամանակ 80 իրավապահ է վիրավորվելԳերմանիայի հարավ-արևմուտքում 40 000 մասնակից ունեցող քրդական մշակութային փառատոնը վերածվել է զանգվածային անկարգությունների: Տուժել են նախևառաջ իրավապահները:
15:22 • 09.09.1218-ամյա երիտասարդը ինքնահրկիզվել է՝ հիշեցնելով Ղազայի փախստականների խնդիրների մասինՂազայի 90 000-անոց փախստականների ճամբարում 18-ամյա երիտասարդը հրապարակավ ինքնահրկիզվել է. ճամբարի խնդիրները հայտնվել են արևմտյան զլմ-ների ուշադրության կենտրոնում:
14:25 • 09.09.12Օրբելի փողոցում տեղի ունեցած ավտովթարի արդյունքում կա 2 զոհ և 3-ի վիճակն էլ ծայրահեղ ծանր է (թարմացված)ԱԻՆ-ից Tert.am-ին հայտնեցին, որ տեղի ունեցած ՃՏՊ-ի արդյունքում կա հինգ ծանր վիրավոր, որոնցից մեկի վերաբերյալ անգամ ԱԻՆ-ից դժվարացան այդ պահի դրությամբ նշել՝ վիրավո՞ր է, թե զոհված:
14:12 • 09.09.12Հալեպում ռմբակոծության է ենթարկվել հայաբնակ թաղամասըՍիրիայի 2-րդ խոշորագույն քաղաքում զանգվածային ռմբակոծության է ենթարկվել հայաբնակ թաղամասը, որտեղ նաև հայկական եկեղեցի և վարժարան կա:
13:56 • 09.09.12Օքսիդացող կնիքները՝ Վանաձորում«Այսինքն, արդեն իսկ կարող ենք ենթադրել, որ մեծ է բազմակի ընտրության ռիսկնը և վտանգված է ընտրության թափանցիկություն»,-նշում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:
