Իրադարձային
-ից
-ը
08:42 • 03.08.12Մոնղոլիայի նախկին նախագահը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման` կոռուպցիայի մեղադրանքով«Ես չեմ վախենում ոչնչից ու կպայքարեմ հանուն արդարության ու նոր Մոնղոլիայի»,- դատական նիստի ավարտին ասել է Էնհբայարը:Նա կարող է 14 օրվա ընթացքում բողոքարկել վճիռը:
05:06 • 03.08.12Ֆրանսիայում տեղադրել են մի հուշարձան, որի բնորդուհին Կառլա Բրունին էՆախկին առաջին տիկնոջ դեմքով հուշարձանը մարմնավորում է իտալացի կանանց կերպարը, որոնք 19-րդ դարի վերջին գալիս էին Ֆրանսիա աշխատելու:
04:20 • 03.08.12Օբաման տարեսկզբին գաղտնի հրաման է ստորագրել սիրիական ապստամբներին հատուկ ծառայությունների աջակցության վերաբերյալԶԼՄ-ների հաղորդումները նաև հաստատում են լուրերն այն մասին, որ Թուրքիայում է տեղակայված ԿՀՎ-ի բազան, որտեղից համակարգվում է հակակառավարական պայքարի աջակցությունը:
03:37 • 03.08.12Rolls-Royce-ն իր պատմության ամենաարագ մոդելն է ստեղծում (լուսանկարներ)Կուպեի առավելագույն արագությունը, ինչպես և սեդանինը արգելափակված է 250կմ/ժ արագության վրա, սակայն արագացման արդյունքներով Ghost Coupe-ն հավակնում է մակնիշի պատմության ռեկորդակիր դառնալուն:
00:49 • 03.08.12Ռուսաստանցի գիտնական Գրիգորի Պերելմանը կնկարահանվի Ջեյմս Քեմերոնի ֆիլմումՌուսաստանցի մաթեմատիկոս Գրիգորի Պերելմանը, ով ապացուցել է Պուանկարեի հիպոթեզը և հրաժարվել դրա համար նախատեսված 1 մլն ԱՄՆ դոլար մրցանակից, համաձայնվել է նկարահանվել Հոլիվուդում:
22:27 • 02.08.12Սիրիայում քաղաքական երկխոսության հասնել անհնար է. Անան«Հնարավոր չէ, որ ես կամ որևե այլ անձ կարողանա համոզել կառավարությանը և ընդդիմությանը իրականացնել անհրաժեշտ քայլեր քաղաքական գործընթաց սկսելու համար»,- ասել է Անանը:
20:52 • 02.08.12Մոսկվան ու Լոնդոնը Սիրիայի շուրջ որոշ երևույթներ համանման են գնահատում«Մեր միջև տարաձայնություններ էին առկա Սիրիայի շուրջ, սակայն մենք իրաի հետ լիովին համաձայն ենք այն բանում, որ ուզում ենք տեսնել սիրիական հակամարտության ավարտ և կայուն Սիրիա»,- ասել է Քեմերոնը:
20:45 • 02.08.12FEMEN-ը Լոնդոնում մերկ ակցիա է կազմակերպել իսլամիզմի դեմ (լուսանկարներ, տեսանյութ)FEMEN-ը հանդես էր գալիս ի պաշտպան այն կանանց իրավունքերի, ովքեր ապրում են շարիաթի կանոններով առաջնորդվող երկրներում: Ակցիայի խորագիրն էր «Ոչ շարիաթին»:
20:19 • 02.08.12Իրաքը Թուրքիային մեղադրում է միջազգային նորմերը խախտելու մեջԻրաքյան Քրդստանի իշխանությունները բազմիցս հանդես են եկել նավթով հարուստ Քիրքուկն իրենց ինքնավարությանը միացնելու առաջարկներով, սակայն նման առաջարկներին դեմ կտրականապես դեմ է պաշտոնական Բաղդադը:
19:32 • 02.08.12Սիրիան Լիբանանի սահմանին հրետանի և զրահատեխնիկա է տեղակայելԱռավելագույն ուշադրություն է դարձվել սահմանի հարավային հատվածին` Դեյր-Աշաիրից մինչև Էրսալ բարձրունքները, հաշվի առնելով, դրանց` մայրաքաղաք Դամասկոսին մոտ գտնվելը:
19:11 • 02.08.12Քոֆի Անանը լքում է ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ պատվիրակի պաշտոնըՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարը պետք է ջանքեր գործադրեր Սիրիայում բռնությունների դադարեցման, մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորման ուղղությամբ
19:04 • 02.08.12Սյունիքում վառելիքատարը շրջվել է. արտահոսել է մոտ 20 տոննա վառելիք (լուսանկարներ)Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 12.30-ի սահմաններում Գորիս-Կապան ավտոճանապարհին` Քարահունջ գյուղի մոտ, «Սկանյա 420» մակնիշի Իրանի ...
18:57 • 02.08.12Իրանը ժամանակավոր այցագրային ռեժիմ է սահմանել Ադրբեջանի քաղաքացիների համարԻնչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, Իրանի արտաքին գործերի նախարարությունն այս կապակցությամբ նոտա է հանձնել Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությանը:
18:52 • 02.08.12Ոստիկանությունից պահանջում են թույլ չտալ, որ «Հարսնաքարի» գործը կոծկվի (տեսանյութեր)«Պահանջում ենք պատժել Հարսնաքարի միջադեպի բոլոր մեղավորներին» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր Ոստիկանության շենքի դիմաց բողոքի ...
18:44 • 02.08.12Մոսկվայում ոչ սթափ դեսանտայինները զրահամեքենայով շրջելիս վթարի պատճառ են դարձել (տեսանյութ)«Տիգրը» բախվել է «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենային: Տուժածներ չկան, սակայն մարդատարը լրջորեն վնասվել է: Դեսանտայինները հապճեպ լքել են դեպքի վայրը, սակայն 10 րոպե անց զրահամեքենան կանգնեցվել է:
