Rolls-Royce-ն իր պատմության ամենաարագ մոդելն է ստեղծում (լուսանկարներ)

03:37 • 03.08.12

Շքեx Rolls-Royce Ghost մոդելի հիման վրա ստեղծվող կուպեն 600 ձիաուժանոց շարժիչ կստանա և պատմության մեջ ամենաարագ «Ռոլս»-ի հավակնորդը կդառնա:


Կուպեն, որը ճանապարհային փորձարկումների ժամանակ արդեն բազմիցս նկատել են ֆոտոլրտեսները, կստանա նույն 12 գլանային շարժիչը, որը տեղադրված է Rolls-Royce Ghost սեդանի վրա: Սակայն, Autocar պորտալի տեղեկություններով, շարժիչի հզորությունը ավելացվել է մինչև 600 ձիաուժ: Այն համակցված է 8 աստիճան ZF ավտոմատ փոխանցումատուփի հետ: Կուպեի առավելագույն արագությունը, ինչպես և սեդանինը արգելափակված է 250կմ/ժ արագության վրա, սակայն արագացման արդյունքներով Ghost Coupe-ն հավակնում է մակնիշի պատմության ռեկորդակիր դառնալուն:

Թե քանի վայրկյանում է մեքենան 0-100կմ/ժ արագացումը ապահովում, դեռ չի հաղորդվում, սակայն սեդանին դրա համար 4,9 վայրկյան է անհրաժեշտ, այնպես որ կուպեն զգալիորեն արագ կլինի, քանի որ, բացի հզորացումը այն նաև 200 կգ-ով ավելի թեթև քաշ ունի:


Հաղորդվում է նաև, որ կուպեն համալրված է ավելի սպորտային ընթացային կախոցներով, ավելի կայուն և 10 միլիմետրով իջեցված լուսածերպով, արգելակային հզոր համակարգով և սպորտային անվադողերով: Բացի այդ կուպեն սեդանից ավելի կարճ կլինի:


Ենթադրվում է, որ Rolls-Royce-ի շքեղ սպորտային մեքենան կներկայացվի Ժնևի ավտոսրահի շրջանակներում, սակայն մեքենայի վերջնական անվանումը դեռևս անհայտ է:

Rolls-Royce-ն իր պատմության ամենաարագ մոդելն է ստեղծում (լուսանկարներ)