Իրադարձային
-ից
-ը
19:29 • 20.06.12Ամերիկացի բապտիստներին առաջին անգամ գլխավորել է սևամորթըԼյութերի ընտրությունը որպես բապտիստների ղեկավար անսովոր որոշում է եկեղեցու համար, քանի որ այն երկար տարիների ընթացքում աջակցում էր ստրկատիրությունը և լոյալ վերաբերմունք ուներ ռասիզմի նկատմամբ:
19:28 • 20.06.12Դատաիրավական բարեփոխումներ` ըստ Արթուր Սաքունցի«Այնպես որ, շատ ավելի լուրջ խնդիրներ կան, քան վարչապետի ասածներն են»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը:
19:23 • 20.06.12Օպերային երգիչ Տիգրան Լևոնյանի անձնական արխիվը հանձնվեց Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանինԱրխիվը պարունակում է ձեռագրեր, հոդվածներ, երգչի մասին տպագրված ուսումնասիրություններ, ձայնագրություններ, լուսանկարներ, որոնց թիվն անցնում է 8000-ը:
19:08 • 20.06.12Երկու առարկայի գծով «կանխատեսելի քննություններ» բանաձևը կայացել է. ԳԹԿ մամուլի քարտուղարԳԹԿ-ի վերլուծական բաժնի աշխատակիցները գոհ են, որ իրենց՝ «կանխատեսելի քննություններ» բանաձևը որպես այդպիսին կայացել է: Ինչի հետևանքով էլ, «բողոքարկումը» որպես այդպիսին չի կայացել:
18:57 • 20.06.12Անդամալույծ մարդը միայն ձեռքերի օգնությամբ նվաճել է Կիլիմանջարոն (ֆոտոշարք)Ուեսթը կարողացել է հաղթահարել 5 895 մետր բարձրությունը 7 օրվա ընթացքում` օգտագործելով միայն ձեռքերը: Կիլիմանջարոն նվաճելու համար նա 1 տարի շարունակ մարզվել է:
18:49 • 20.06.12ՀՀ փոխվարչապետն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանըՓոխվարչապետը հատկապես կարևորել է այն ծրագրերը, որոնք հիմնականում ուղղված էին մարզերում, համայնքներում ենթակառուցվածքների զարգացմանը և ընդգրկել են կենսական նշանակության ոլորտներ:
18:35 • 20.06.12Կառավարության վաղվա նիստը մեկ օրով կհետաձգվիՀետաձգման պատճառը այն է, որ Կառավարության ծրագրի քննարկումը վաղը ևս շարունակվելու է։ Կառավարության կայքում առկա տեղեկատվության համաձայն, սակայն, նիստը պետք է կայանա վաղը։
18:30 • 20.06.12Հայկական հրթիռները հեշտորեն կարող են հասնել Բաքվի նավթավերամշակման գործարաններ. EurActivԵվրախորհրդարանի անդամ Չարլզ Թենոքը կանխատեսւոմներ է արել հայ-ադրբեջանական հնարավոր պատերազմի վերաբերյալ՝ Եվրոպային առաջարկելով նավթային հերթական համաձայնագիրը ստորագրելուց առաջ պատժամիջոցներ սահմանել:
18:23 • 20.06.12Թուրքիայում խոշոր ավտոպատահարից հետո մեքենայից ընկած ուղևորը վեր է կացել ու անխռով քայլել (տեսանյութ)Պատահարի հետևանքով մեքենաներից մեկը շրջվում է և դուրս գալիս ճամփեզր, իսկ ուղևորներից մեկը` մեծ արագությամբ գլորվել է ճանապարհով:
18:03 • 20.06.12150 միլիոն խմ-ով ավելացնել Սևանա լճից բաց թողնվող ջրի քանակը.ԱԺ հանձնաժողովը տվեց իր դրական եզրակացությունըԿառավարությունն առաջարկում է 2012 թվականին Uևանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակ uահմանել մինչև 320 մլն խորանարդ մետրը:
18:02 • 20.06.12Անգելա Մերկելը ներկա կգտնվի Գերմանիա-Հունաստան հանդիպմանըՍա արդեն առաջին դեպքը չէ, երբ Գերմանիայի կանցլերը սատարում է իր երկրի հավաքականին: Ավելի վաղ Մերկելը ներկա է գտնվել «Եվրո-2012»-ի ընտրական փուլի` Թուրքիայի հետ խաղին:
17:47 • 20.06.1239 և 70 համարների միկրոավտոբուսները վաղը օրվա առաջին կեսին չեն աշխատի. քաղաքապետարանԴա պայմանավորված է միկրոավտոբուսային երթուղիներում անցկացվող մրցույթով, ինչի համար քաղաքապետարանը հայցում է բնակչության ներողամտությունը։
17:45 • 20.06.12ԼՂՀ ՊԲ շարքային Արամ Գյուլնազարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալովՀունիսի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է սույն հրամանագիրը:
17:40 • 20.06.12Եթե ճգնաժամ է, ինչո՞ւ է երկրաչափական պրոգրեսիայով աճում կառավարության ղեկավարի անձնական միջոցները. Նիկոլ Փաշինյան«Ես դեմ եմ քվեարկում Կառավարության ծրագրին, որովհետև չեմ ուզում արդարացնել այն արտահայտությունը, թե յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր Կառավարությանը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
17:32 • 20.06.12Թուրքիայում «թյուրիմացաբար ապամոնտաժված» հայկական մատուռը կվերակառուցվի«Վարչապետի հրահանգը կատարելու ենք: Շինարարությունը շուտով կսկսվի, իսկ արդեն վերակառուցված մատուռը կհանձնվի մեր հայազգի քաղաքացիներին»,- ասել է Ահմեթ Չաքըրը:
