Իրադարձային
-ից
-ը
16:03 • 18.06.12Ոստիկանները դեպքի վայր բերեցին 18-ամյա տղային, ով «Մերսեդեսով» մահացու վրաերթ էր կատարել Սեբաստիայի փողոցում (ֆոտո, վիդեո)Հ. Խանյանը դեպքի վայրում քննիչներին պատմել է, թե ինչպես է տեղի ունեցել վրաերթը։ Նա, ըստ իր պատմածի, դպրոցը նոր է ավարտել։ Նրա հետ են եղել նաև մի քանի հոգի, ովքեր, հավանաբար նրա հարազատներն են։
15:59 • 18.06.12Տիմոշենկոյին հիմա էլ մեղադրում են սպանության մեջԿուզմինը նշել է, որ նախկին վարչապետին սպանության մեջ մեղադրելու համար բավարար ապացույցներ կան, որոնք փաստում են Տիմոշենկոյի կապը 16 տարի առաջ տեղի ունեցած գործարարի սպանության հետ:
15:52 • 18.06.12Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը քաղաքական ենթատեքստ չունի. Գագիկ Մինասյան«Չեմ բացառում, որ իրավական գործընթացներն ավարտվեն ու պարզվի, որ մեղադրանքները հիմնավոր չէին»,-ասաց ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը:
15:32 • 18.06.12«Փլեյբոյ»-ի աստղն ատամնաբույժին որդու ատամների նկարի փոխարեն իր էրոտիկ լուսանկարներն է ուղարկելՄոդելի հավաստմամբ` 80-ամյա ատամնաբույժը լուսանկարները ստանալուց հետո, երկար ժամանակ «ուշքի չի եկել»: Դրա փոխարեն Ջենին որդու ատամների լուսանկարներն ուղարկել է իր նոր ընկերոջը:
15:29 • 18.06.12Կառավարության արտահերթ նիստում օրակարգային երկու հարցերն էլ հավանության արժանացանՀՀ կառավարությունն այսօր հրավիրված արտահերթ նիստում որոշեց հավանություն տալ Կառավարության ծրագրին և այն ներկայացնել ՀՀ Ազգային ժողովի քննարկմանն ու հաստատմանը:
15:17 • 18.06.12Ադրբեջանը հրաժարվում է Կալաշնիկով ինքնաձիգներից5.56 մմ տրամաչափի «Տավոր» ինքնաձիգն արտադրում է Israel Military Industries կոնցեռնը: Զենքի մատակարարմամբ կզբաղվի Israel Aerospace Industries պետական ընկերությունը:
15:11 • 18.06.12Վերաքննիչ դատարանը մերժեց ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի բողոքը«Ենոքյանը չի կատարել այն հանցանքը, որում իրեն մեղադրել են, իսկ այդ պատժատեսակը իր վիճակն ավելի ծանրացրել է: Նախագահը հրամանագրով միայն ներում շնորհելու իրավունք ունի և ոչ թե պատիժ սահմանելու»,-[...]
14:56 • 18.06.12Ռուսական ռազմական նավեր կուղարկվեն ՍիրիաՆույն զարգացման առնչությամբ Washington Post-ը գրում է, թե անհայտ է մնում այդ նավերով տեղափոխվող ծովայինների քանակը: Տարտուսը Ռուսաստանի միակ ռազմածովային բազան է՝ նախկին ԽՍՀՄ-ից դուրս:
14:48 • 18.06.12«Հարսնաքարում» տեղի ունեցած ծեծի գործով քրեական գործ է հարուցվելՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի անվտանգության աշխատակիցները նրա ցուցումով ծեծի են ենթարկել ՀՀ ՊՆ Երևանի կայազորի հոսպիտալի Ուռոլոգիայի բաժնի պետ, մայոր Վահե Ավետյանին:
14:05 • 18.06.12Շվեդիայի գազանանոցներից մեկում գայլերի ոհմակը «գզել» է մի կնոջԱնվտանգության աշխատակիցները, վախից դրդված, հապաղել են անցնել ցանկապատից այն կողմ և փրկել կնոջը: Նրանցից մեկն արդարացել է` ասելով, որ «հեշտ չէ պարզապես մտնել գազազած գայլերի ոհմակի մեջ»:
13:56 • 18.06.12Պետական դավաճանության մեջ մեղադրվող Ռոմիկ Մաթևոսյանին ներգրավել են գլխաքանակ ապահովելու համար. փաստաբան«Մեղադրականում ասվում է, որ Մաթևոսյանն օգնել է գործով անցնող հիմնական մեղադրյալ Մեհրաբյանին: Իսկ, միակ ճշմարտությունն այն է, նա իրոք ապրել է Թուրքիայում և ճանաչել է Կարեն Մեհրաբյանին»,-ասաց նա։
13:54 • 18.06.12Սեբաստիա փողոցում մահացու ելքով վրաերթ կատարած «Մերսեդեսը» հայտնաբերվել է (լուսանկարներ, տեսանյութ)Ժամը 13.00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի մեքենայի վարորդը Սեբաստիա 78 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի։
13:54 • 18.06.12Իսպանիայում վրացիների հանցախումբ է ձերբակալվելԻսպանական ոստիկանությունը կարծում է, որ ձերբակավածները վրացական ավելի մեծ հանցավոր խմբավորման անդամներ են:
13:37 • 18.06.12Գագիկ Բեգլարյանն իր ղեկավարած բոլոր հիմնարկներում բացառիկ կազմակերպչական որակներ է դրսևորել. Գագիկ Մինասյան«Նախարարի պաշտոնում Գագիկ Բեգլարյանին նշանակելը խրախուսման ձև չէ ընտրությունների ժամանակ իր բերած ձայների համար, դա անլուրջ է»,--ասաց Գագիկ Մինասյանը:
13:25 • 18.06.12Մահացել է նախօրեին Լոռիում ավտովթարի արդյունքում վիրավորներից մեկըԵրեկ՝ հունիսի 17-ին, 21.30-ին Սպիտակի բժշկական կենտրոնում մահացել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 73-ամյա Վիոլետա Անտոնյանը:
