Իրադարձային
-ից
-ը
12:44 • 31.03.12Կանադան խստացնում է պատժամիջոցները Սիրիայի դեմԱվելի վաղ այս ամիս Կանադան փակել էր իր դեսպանատունը Դամասկոսում, իսկ վերջին հայտարարված պատժամիջոցը թվով 7-րդն են որոնք Կանադան կիրառում է Սիրիայի դեմ:
12:38 • 31.03.12Բնապահպանների թիվը Մաշտոցի պուրակում աճում է (տեսանյութեր, լուսանկարներ, թարմացվում է)«40 օր է մենք հորդորում ենք վարվել օրենքով։ Մենք թույլ չենք տա, որ տեղի ունենա օրինականության խախտում»,– Tert.am–ի հետ զրույցում Ոստիկանության Երևանի կայազորի պետի տեղակալ Ռոբերտ Մելքոնյանը։
12:33 • 31.03.12Արամ Սաֆարյանն ինչ ասել է Ռուբեն Մասումյանի մասին, ճիշտ է ասել. Խաչիկ ԳալստյանԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը հայտնել էր, որ Ռուբեն Մասումյանը (Բենզին Ռուբոն) հեռացված է եղել կուսակցությունից՝ կուսակցականին ոչ վայել պահվածքի և «մի քանի տիրոջ ծառա լինելու համար»:
12:27 • 31.03.12Իրանի դեմ պատերազմն ամերիկա-իրաքյանից սարսափելի կլինի. Էրդողան«Նույնիսկ դրա մասին քննարկումն է ողբերգություն: Այս մասին ես Օբամային էլ եմ ասել (ԱՄՆ նախագահ)»,- ասել է Էրդողանը` հավելելով, որ նման քայլը կոչնչացնի տարածաշրջանը:
12:27 • 31.03.12«Մոլորակի ժամ»-ին միացել են նաև Կապանն ու Վանաձորը«Մոլորակի ժամ 2012»-ը ամբողջ աշխարհում այս տարի տեղի կունենա այսօր ժամը 20:30-ից 21:30-ը: Արդեն չորրորդ անգամ է, որ Հայաստանը միանում է այս ակցիային։
12:21 • 31.03.12Չինաստանում հեղաշրջման մասին լուրեր տարածող վեց անձ է ձերբակալվելՉինաստանում սպասվող հեղափոխության մասին հաղորդագրություններն արագորեն տարածվել են երկրի սահմաններից դուրս, որոնց մասին սկսել են գրել օտարերկրա լրատվամիջոցները:
12:15 • 31.03.12Ինքնաբացարկի մասին տեղեկությունները թույլ մարդիկ են տարածել. Տիգրան ՈւրիխանյանՈւրիխանյանի կարծիքով ինքնաբացարկի մասին տեղեկություններ տարածողները չեն ցանակնում, որ Ազգային ժողովում լինեն իրենց նման քաղաքական գործիչներ:
11:30 • 31.03.12Իրանը նշում է Իսլամական Հանրապետության 32-րդ տարեդարձը1979 թ.-ի մարտի 30-31-ին անցկացված համընդհանուր հանրաքվեի ժամանակ, իրանցիների 98.2%-ը կողմ արտահայտվեց երկրում քաղաքական համակարգի փոփոխման օգտին:
11:27 • 31.03.12Քլինթոնը Սաուդյան Արաբիայի աջակցությունն է խնդրում սիրիական խնդրի լուծման համարԱվելի վաղ Սաուդյան Արաբիան և Կատարը հայտարել էին, որ սպառազինություն կտրամադրեն սիրիացի ապստամբներին Ասադի վարչակարգը տապալելու նպատակով:
10:59 • 31.03.12Օբամայի խորհրդականը նրա հակառակորդի՞ն է աջակցումFox Business-ը հայտնել էր, որ Օբամայի` հասարակական հիմունքներով տնտեսական խորհրդական Իմելթը հիասթափվել է Սպիտակ տան քաղաքականությունից և գալիք ընտրություններում աջակցում է հանրապետական Ռոմնիին:
10:30 • 31.03.12Yahoo!-ն «կադրային ջարդ» կսկսի. WSJԸստ հրատարակության` աշխատանքից կհեռացվի հազարավոր աշխատակից, ինչից հետո Yahoo!-ն կհայտարարի ընկերության վերակազմավորման մասին:
10:25 • 31.03.123 Մելքոնյանների ավտոմեքենաները Ոստիկանության ակադեմիայի դիմաց վթարի են ենթարկվել (լուսանկարներ)Իրար են բախվել 28–ամյա Է. Մելքոնյանի վարած «ՎԱԶ–21144», 35-ամյա Արայիկ Մելքոնյանի «Օպել» և «Երևանշին» ԲԲԸ–ին պատկանող 36-ամյա Պետրոս Մելքոնյանի վարած 4–701Ռ բարձիչ տրակտորը։
09:33 • 31.03.12Ջուրը և ածխաթթու գազը վառելիքի վերածող ռեակտոր է ստեղծվելՌեակտորը էլեկտրաէներգիայի միջոցով մրջնաթթու է ստանում, ապա մրջնաթթուն կիրառվում է ածխաթթու գազը որսացող բակտերիաներին սնուցելու համար: Իսկ բաքտերիաները արտադրում են իզոբութանոլ և սպիրտ:
01:52 • 31.03.1216 հազար ճապոնացի «Ֆոկուսիմայի» աղետից հետո տուն վերադառնալու հնարավորություն է ստացելՃապոնիայի իշխանությունները վերանայել են արգելված զոնայի մեջ մտնող որոշ բնակավայրերի կարգավիճակը: Արդեն կիրակի Տամուրա և Կավաութի քաղաքների բնակիչներին կթույլատրվի իրենց տները վերադառնալ:
01:41 • 31.03.12Վաշինգտոնը բողոքել է Մոսկվային դեսպան Մաքֆոլի նկատմամբ վերաբերմունքի պատճառով (տեսանյութ)ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը նշել է, որ Մաքֆոլը հայտնել է, թե իր յուրաքանչյուր քայլ վերահսկվում է Ռուսաստանի իշխանության կողմից կառավարվող հեռուստաալիքի կողմից:
