Ջուրը և ածխաթթու գազը վառելիքի վերածող ռեակտոր է ստեղծվել

09:33 • 31.03.12

Լոս Անջելեսի Կալիֆորնիական համալսարանի (UCLA) քիմիկոսները բիոռեակտոր են կառուցել, որը պարզ նյութերից (ջուր, ածխաթթու գազը և որոշ այլ նյութեր) իզոբութան և 3-մեթիլ-1-բութանոլ է ստանում, որոնք կարելի է որպես ավտոմեքենայի վառելիք օգտագործել, հաղորդում է UCLA-ի կայքը:

Ռեակտորը էլեկտրաէներգիայի միջոցով մրջնաթթու է ստանում, ապա մրջնաթթուն կիրառվում է ածխաթթու գազը որսացող բակտերիաներին սնուցելու համար: Իսկ բակտերիաները արտադրում են իզոբութանոլ և սպիրտ:

Այդ նպատակով գիտնականները հատուկ նոր գենոմոդիֆիկացված` Ralstonia eutropha H16 կոչվող բակտերիաներ են ստացել: Նոր գենային տեսակը հնարավորություն է տալիս, որ ստացված բակտերիան CO2-ից և մրջնաթթվից ավելի արագ սպիրտ արտադրվի:

Բակտերիաները նույնպես ստացվում են պարզ բաղադրիչներից և էլեկտրոէներգիայի միջոցով:

Ներկայի գիտափորձը միայն ցույց է տալիս նման պրոցեսի սկզբունքային հնարավորությունը: Հետագայում քիմիկոսները կաշխատեն այդ պրոցեսի զանգվածայնության ուղղությամբ, որ արտադրական ծավալներով արևի լույսից և ածխաթթու գազից վառելիք արտադրվի:

 

Ջուրը և ածխաթթու գազը վառելիքի վերածող ռեակտոր է ստեղծվել