Yahoo!-ն «կադրային ջարդ» կսկսի. WSJ

10:30 • 31.03.12

Աշխարհի խոշորագույն ինտերնետային կորպորացիաներից մեկը` Yahoo!-ն, հաջորդ շաբաթվանից կսկսի աշխատակիցների զանգվածային կրճատումներ իրականացնել, գրում է The Wall Street Journal-ը:

Ըստ հրատարակության` աշխատանքից կհեռացվի հազարավոր աշխատակից, ինչից հետո Yahoo!-ն կհայտարարի ընկերության վերակազմավորման մասին:

Ընկերությունից ներկայում հրաժարվում են մեկնաբանել այս լուրը:

Փորձագետներից շատերի կարծիքով` 2000 թվականի սկզբից, ինչ Yahoo!-ն` որպես առաջատար որոնման համակարգ, զիջեց իր դիրքը Google-ին, մինչ այսօր դեռ իր տեղը գտնելու որոնումների մեջ է:

Yahoo!-ն «կադրային ջարդ» կսկսի. WSJ