Իրադարձային
-ից
-ը
10:05 • 20.03.12Հնդկաստանում գնացքը բախվել է մեքենային. կա 15 զոհԴեպքը պատահել է Ուտար-Պրադեշ նահանգում, որտեղ ուղևորատար գնացքը բախվել է երկաթգծերը հատած մեքենային: Մեքենայում գտնվող 15 ուղևորնել են տեղում մահացել են, երկուսը` հոսպիտալացվել:
09:39 • 20.03.12Մեքսիկայում զինված հանցագործները 12 ոստիկան են սպանելԴեպքը պատահել է այն ժամանակ, երբ ոստիկանները փնտրել են 10 անհայտ անձանց մարմինները, որոնց գլուխներն ավելի վաղ հայտնաբերվել էին տեղի սպանդանոցներից մեկում:
09:32 • 20.03.12Չավեսը հայտարարել է, որ իր մրցակցին ցանկանում են սպանելԻնչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Չավեսը հայտնել է, որ հարձակման մասին տեղեկությունը ստացել է «հուսալի աղբյուրից», սակայն չի բացահայտել` որտեղից:
09:06 • 20.03.12Հանրապետությունում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կանԴժվարանցանելի է Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի ճանապարհահատվածը, իսկ որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
08:58 • 20.03.12Ամերիկացի զինծառայողը «չի հիշում»` ինչպես է սպանել 16 աֆղանցուԲեյլսի պաշտպանը հայտնել է, որ զինծառայողն իրեն մանրամասն պատմել է այն ամենը, ինչի հետ բախվել է Աֆղանստանում: Նա ընդգծել է, որ իր պաշտպանյալն այդ երեկոյան խմել է, «սակայն շատ քիչ` մեկ- երկու կում»:
08:17 • 20.03.12«Հրապարակ». Իշխանական էլիտայից և ՀՀԿ ընտրական շտաբի փոխնախագահներից միայն Միքայել Մինասյանի անունը չկա ՀՀԿ ցուցակումՄինասյանը, ծանոթանալով ցուցակին, կտրականապես հրաժարվել է ընդգրկվել այնտեղ` չցանկանալով, որ իր անունը գրվի ոմանց անունների կողքին:
00:10 • 20.03.12Մոսկվայում ադրբեջանցի և վրացի «օրենքով գողեր» են ձերբակալվելԱլիբալա Համիդովը համարվում է ամենահեղինակավոր ադրբեջանցի «օրենքով գողերից»: 1992-ին նա Բաքվում դատապարտվել է 14 տարվա ազատազրկման սպանության համար:
00:08 • 20.03.12Փարիզյան երկու սինագոգներ սպառնալիքներով նամակներ են ստացելՈստիկանությունը, այնուամենայնիվ, դեռ այս դեպքերը չի կապում` այսօր առավոտյան Թուլուզ քաղաքի Օզար Հաթորահ հրեական քոլեջի դիմաց իրականացրած հարձակման հետ:
23:46 • 19.03.12Էյնշտեյնի ավելի քան 80 հազ փաստաթուղթ մատչելի կլինի համացանցումՄինչև տարեվերջ նախատեսվում է թվայնացնել 80 հազար փաստաթուղթ, որոնցից 40 հազ-ը` անձնական բնույթի: Փաստաթղթերի զգալի մասը հայտնաբերվել է 1980-ականներից հետո:
23:21 • 19.03.12Զեմֆիրայի Բաքվի համերգը չի կայանա` ադրբեջանցի կազմակերպիչների պատճառով«Բաքվի համերգը չի կայանա կազմակերպիչ ընկերության կողմից պայմանագրային պարտականությունների չիրագործման պատճառով: Գիտեի որ բարդ տարածաշրջան է, բայց որ այդքան`չէի պատկերացնում», - գրել է Զեմֆիրան:
23:05 • 19.03.12Կիրկորովին դատի են տվել Անապայի իշխանություններըՊարզվում է դեռ անցած տարվա նոյեմբերին Կիրկորովը վարձակալել էր այս տարածքը` հյուրանոց կառուցելու նպատակով, բայց այդ ժամանակից ի վեր իշխանություններին ոչ մի միջոց չի փոխանցել:
22:58 • 19.03.12Ծառայել եմ, ծառայելու եմ. Անահիտ Բախշյանը վաղը կառաջադրվի 12-րդ ընտրատարածքում«Իմ բոլոր փաստաթղթերը արդեն պատրաստ են: Ես վաղը այդ փաստաթղթերը կներկայացնեմ 12-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին», - ասաց Անահիտ Բախշյանը:
22:25 • 19.03.12Սիրիայի ափերի մոտ Ռուսաստանի ռազմանավեր չկան. ՌԴ ՊՆ«Սիրիայի ափերի մոտ ՌԴ-ի ոչ մի ռազմանավ չկա: Տարտուս նավահանգստում, 10 օր առաջ գտնվել է օժանդակ նավատորմի «Իման» լցանավը, որը թիկունքային ապահովման խնդիրներ է իրականացրել», -հայտարարում է ՌԴ ՊՆ-ն:
22:18 • 19.03.12Գիտնականները մտադիր են շեղել 2029թ. երկրին սպառնացող երկնաքարի ուղեծիրըՍպասվում է, որ «Ապոֆիսը» կմոտենա Երկրին 2013թ., հետո` հատկապես մոտ կլինի 2029թ., ևս մեկ անգամ` 2035թ: Ըստ գիտնականների տվյալների, աստերոիդի չափերը կարող են լինել 200-ից 800 մ:
21:22 • 19.03.12Մոսկվայում գերազանցիկ ուսանողն ինքնասպան է եղել դասախոսության ժամանակՈւսանողը նատրիումի նիտրատ է խմել և ուշագնաց եղել լսարանում տասնյակ համակուրսեցիների աչքի առաջ: Շտապօգնությունը ուսանողին հիվանդանոց է տեղափոխել, որտեղ էլ մահացել է:
