Էյնշտեյնի ավելի քան 80 հազ փաստաթուղթ մատչելի կլինի համացանցում
Երուսաղեմի Հրեական համալսարանն այսօր բացել է Ալբերտ Էյնշտեյնի եզակի թվային արխիվը` հասարակության լայն զանգվածներին հնարավորություն տալով մոտ ժամանակներում գիտնականի ավելի քան 80 հազար փաստաթղթի ծանոթանալ:
Համալսարանը արխիվի բացումը նվիրել է Էյնշտեյնի 133-ամյակին, որն այս օրերին նշվում է Իսրայելում:
Առայժմ թվայնացված է շուրջ 2000 փաստաթուղթ: Մինչև տարեվերջ նախատեսվում է թվայնացնել 80 հազար փաստաթուղթ, որոնցից 40 հազ-ը` անձնական բնույթի: Փաստաթղթերի զգալի մասը հայտնաբերվել է 1980-ականներից հետո:
1955-ին վախճանված Էյնշտեյնն իր փաստաղթերը կտակել էր Երուսաղեմի Հրեական համալսարանին, որի համահիմնադիրներից է:










