Գիտնականները մտադիր են շեղել 2029թ. երկրին սպառնացող երկնաքարի ուղեծիրը

22:18 • 19.03.12

«Ապոֆիս» աստերոիդը 2029թ.-ին շատ մոտ կլինիԵրկիր մոլորակին. այդ պատճառով գիտնականները չեն բացառում, որ անհրաժեշտ կլինի շեղել երկնաքարի ուղեծիրը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Ապոֆիսը Երկրից 35 հազ կմ հեռավորության վրա կանցնի, որտեղ գեոստացիոնար արբանյակներն են տեղակայված: Այդ ընթացքում, այնտեղ նոր արբանյակներ կուտակված կլինեն և շարքից դուրս եկածները նույնպես քիչ չեն լինի: Իսկ դրանք բավականին մեծ չափեր ունեն», - պատմել է Պուլկովոյի աստղադիտարանի գիտնական Սերգեյ Սմիրնովը:

Աստերոիդը կարող է ուղեկցվել մետեորիտային հոսքով:

«Այդ փոքր մասնիկների հետ բախման վտանգը շատ մեծ է», - ավելացրել է աստղագետը:

Սպասվում է, որ «Ապոֆիսը» կմոտենա Երկրին 2013թ., հետո` հատկապես մոտ կլինի 2029թ., ևս մեկ անգամ` 2035թ: Ըստ գիտնականների տվյալների, աստերոիդի չափերը կարող են լինել 200-ից 800 մ:

 

Գիտնականները մտադիր են շեղել 2029թ. երկրին սպառնացող երկնաքարի ուղեծիրը