Իրադարձային
-ից
-ը
15:18 • 01.03.12Մեծ Բրիտանիան Դամասկոսից հետ է կանչում իր դիվանագետներին«Ուզում են տեղեկացնել , որ անվտանգության նկատառումներից ելնելով որոշում եմ կայացրել դադարեցնել Դամասկոսում Մեծ Բրիտանիայի աշխատանքը և երկրից դուրս բերել ողջ դիվանագիտական անձնակազմը»,-ասել է Հեյգը:
15:02 • 01.03.12Դեսպան Եգանյանը հանդիպել է Կանադայի Համայնքների Պալատի խոսնակի հետԿողմերը քննարկել են հայ-կանադական հարաբերությունները, միջխորհրդարանական համագործակցությունը, մասնավորապես, Բարեկամության խմբերի գործունեությունը:
15:01 • 01.03.12«Այն ինչ ես տեսա մարտի 1-ի գիշերը, թող այլևս չկրկնվի». Լևոն Թոքմաջյան«Դրանք ողբերգական իրադարձություններ էին: Երբ հայը հայի դեմ է դուրս գալիս ավելի վատ բան չկա: Մեզ համար մեր ցանկացած հայի կյանքը թանկ է: Դա միայն աթոռակռիվ էր»։
14:45 • 01.03.12Դեռահաս հոկեյիստների տեղափոխող ավտոբուսը վթարվել է ԿազանումԵրեխաներից մեկը` ծնված 2003 թ., մահացել է, ևս երեխա ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
14:38 • 01.03.12ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Դամթյու ԴեսալեինՔննարկվել են ապաստանի և փախստականների խնդիրներին վերաբերող հարցեր և ընդգծել են փախստականների իրավունքների պաշտպանության և սոցիալական պաշտպանվածության կարևորությունը:
14:29 • 01.03.12Մարգար Օհանյանի հերթական դատական նիստը` մարտի 13-ինԱյսօր մեկնարկից անմիջապես հետո հետաձգվեց Մարգար Օհանյանի գործով հերթական դատական նիստը, քանի որ դատարան չէր ներկայացել ամբաստանյալ Ստեփան Կարախանյանի պաշտպանը։
14:25 • 01.03.12Սոբչակն ու Պարֆյոնովը ՌԴ նախագահի դեմ. «հակամեդվեդևյան» տեսահոլովակ (տեսանյութ)Հեղինակները բավական սուր ու երգիծական տոնով հարցեր են ուղղում ՌԴ նախագահին, բողոքելով նրա քաղաքական պասիվության դեմ:
14:20 • 01.03.12Նազարբաևը գիրք կգրի, թե ինչպիսին պետք է լինի նախագահը«Ինձ, հատկապես երիտասարդ միջավայրում, անընդհատ հարց են տալիս, թե ինչպիսի հատկանիշներով պետք է օժտված լինի նախագահը: Իմ փորձից ելնելով` ես որոշել եմ գիրք գրել»,- ասել է նախագահը:
14:15 • 01.03.12Անկարգություններ Ադրբեջանում (տեսանյութ)Պատճառը շրջանային վարչակազմի ղեկավար Ռաուֆ Հաբիբովի արտահայտությունն է եղել, որը տեղի բնակիչները վիրավորական են համարել: Օրերս Հաբիբովը հայտարարել էր, որ գուբացիները «վաճառել են իրենց և իրենց շրջանը»:
13:55 • 01.03.12Շվեյցարիան փակել է Դամասկոսում դեսպանատունըԱյդ երկրի ԱԳՆ-ի տվյալներով` Սիրիայում բնակվում է կոնֆեդերացիայի մոտ 150 քաղաքացի, որոնց մեծամասնությունը երկքաղաքացիություն ունի:
13:52 • 01.03.12Բեոնսեն, Շակիրան մասնակցում են… ինչո՞ւ չպիտի լինենք մենք. հայ աստղերը ընտրությունների մասին«Կարծում եմ, որ բոլորս էլ լծվում ենք, և դուք` լրատվամիջոցներդ էլ եք մասնակցում։ Նայած ինչ ձևի եք լուսաբանում կամ կներեք` ում պատվերն եք կատարում»,– ասաց Արսեն Գրիգորյանը։
13:49 • 01.03.12Արտակարգ դրության մասին օրինագիծն ընդունվում է առաջին ընթերցմամբ«Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Անահիտ Բախշյանը քվեարկության ժամանակ ոտքի վրա կանգնած հետևում էին, որպեսզի կրկնաքվեարկողներ չլինեն:
13:47 • 01.03.12Շվեդական դատարան սխալ մեղադրյալ են բերելԱյն, որ դատական նիստերի դահլիճ էր բերվել մեկ ուրիշ մեղադրյալ չէին նկատել նույնսիկ մեղադրողի փաստաբանները: Իրավաբանը ողջունել է հաճախորդին, սեղմել ձեռքը և նիստը սկսվել է:
13:39 • 01.03.12Աֆղանստանում ՆԱՏՕ-ի 2 զինվորական է սպանվելՆԱՏՕ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ այսօր Աֆղանստանի հարավայում տեղացի զինվորականները կրակ են բացել խաղարար ուժերի ուղղությամբ, ինչի հետևանքով ՆԱՏՕ-ի 2 զինվոր է զոհվել:
13:34 • 01.03.12Մենք ի՞նչ ենք Բաքվում ապացուցելու. Ալլա Լևոնյան«Եթե սահմանի վրա մեր եղբայրներն են զոհվում կարելի է ուղղակի արհամարհել (մրցույթը): Եվ սա այն տարբերակը չէ, որ ասում են` «գնանք, որ ապուցուցենք»:
