Անկարգություններ Ադրբեջանում (տեսանյութ)

14:15 • 01.03.12

Ադրբեջանի մայրաքաղաքից 170 կմ հեռավորության վրա գտնվող Գուբա քաղաքում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել, գրում է contact.az-ը:

Պատճառը շրջանային վարչակազմի ղեկավար Ռաուֆ Հաբիբովի արտահայտությունն է եղել, որը տեղի բնակիչները վիրավորական են համարել: Օրերս Հաբիբովը հայտարարել էր, որ գուբացիները «վաճառել են իրենց և իրենց շրջանը» (մեղադրանքը կապված է եղել հողային տարածքների վաճառքի հետ):

Ի պատասխան պաշտոնյայի հայտարարության` բնակիչները վարչակազմի շենքի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել` պահանջելով նրա հրաժարականը:

Ցուցարարների հանդարտեցնելու համար ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել: