Շվեդական դատարան սխալ մեղադրյալ են բերել

13:47 • 01.03.12

Շվեդիայի բանտերից մեկը դատական նիստի է ուղարկել սխալ մեղադրյալ, գրում է The Local-ը:

Այն, որ դատական նիստերի դահլիճ էր բերվել մեկ ուրիշ մեղադրյալ չէին նկատել նույնսիկ մեղադրողի փաստաբանները: Իրավաբանը ողջունել է հաճախորդին, սեղմել ձեռքը և նիստը սկսվել է:

Երբ հնչել է մեղադրական եզրակացությունը, դահլիճում մեծ աղմուկ է բարձրացել և բոլորը հասկացել են, որ դատարանի առաջ կանգնածը մեղադրյալը չէ: Նիստն ընդհատվել է, իսկ կարգադրիչներն ուղևորվել են ճիշտ մեղադրյալի հետևից:

Դատախազը հայտնել է իր դժգոհությունը կատարվածի վերաբերյալ և նշել, որ չնայած առաջին հայացքից այն ծիծաղելի է, այնուամենայինիվ լուրջ հետևանքների կարող էր հանգեցնել: