Դեռահաս հոկեյիստների տեղափոխող ավտոբուսը վթարվել է Կազանում
Թաթարստանի Ազնակաևո քաղաքի «Բազեներ» հոկեյի մանկական թիմը տեղափոխող ավտոմեքենան Կազանի ճանապարհին վթարի է ենթարկվել: «Իզվեստիա»-ի տեղեկության համաձայն` երեխաները Կազան էին գնում «Ակ Բարս» թիմի հետ հանդիպման:
Օրենբուրգ – Կազան ճանապարհի 145-րդ կիլոմետրին դեռահաս մարզիկների մեքենան բախվել է Daewoo Nexia մեքենայի: Երեխաներից մեկը` ծնված 2003 թ.-ին, մահացել է, ևս երեխա ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:









