Սոբչակն ու Պարֆյոնովը ՌԴ նախագահի դեմ. «հակամեդվեդևյան» տեսահոլովակ (տեսանյութ)

14:25 • 01.03.12

Ռուսական Дождь հեռուստաալիքի եթերում ամենշաբաթյա Собчак живьем հաղորդաշարի շրջանակներում տեղի է ունեցել երգիծական տոնով նկարահանված «Պրեվեդ, Մեդվեդ» տեսահոլովակի անդրանիկ ցուցադրությունը:

Տեսահոլովակում նկարահանվել են` ռուսական շոուբիզնեսի ներկայացուցիչներ, հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակը, երաժիշտ Վասյա Օբլոմովը և հայտնի լրագրող Լեոնիդ Պարֆյոնովը: Այն «նվիրված» է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին:

Հեղինակները բավական սուր ու երգիծական տոնով հարցեր են ուղղում ՌԴ նախագահին, բողոքելով նրա քաղաքական պասիվության դեմ: