Շվեյցարիան փակել է Դամասկոսում դեսպանատունը

13:55 • 01.03.12

Շվեյցարիայի կառավարությունն այսօր հայտարարել է Սիրիայում իր դեսպանատունը վերջնականապես փակելու մասին: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, միևնույն ժամանակ շվեյցարական ԱԳՆ-ը կոչ է արել իր քաղաքացիներին որքան հնարավոր է արագ լքել Սիրիան:

Գերատեսչության տվյալներով` Սիրիայում բնակվում է կոնֆեդերացիայի մոտ 150 քաղաքացի, որոնց մեծամասնությունը երկքաղաքացիություն ունի:

Շվեյցարիան նման քայլի է գնում սիրիական Հոմս քաղաքում բռնությունների ֆոնին, որտեղ նախօրեին կառավարական զորքերը գրոհել են ապստամբների դիրքերը: Այս քաղաքում մարտերն ու գնդակոծությունները շարունակվում են փետրվարից:

Ավելի վաղ Դամասկոսում իրենց դեսպանատներն են փակել ԱՄՆ-ն ու Կատարը: Իսկ այլ երկրներ` Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան ու Եգիպտոսը, սահմանափակվել են միայն Սիրիայից իրենց դեսպանների հետկանչով: