ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Դամթյու Դեսալեին
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Միավորված ազգերի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Դամթյու Դեսալեին: Այս մասին տեղեկանում ենք ԱԱԽ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ապաստանի և փախստականների խնդիրներին վերաբերող հարցեր և ընդգծել են փախստականների իրավունքների պաշտպանության և սոցիալական պաշտպանվածության կարևորությունը:
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդգծել է հասարակության տնտեսական, սոցիալական և մշակութային կյանքում փախստականների ինտեգրման խթանման անհրաժեշտությունը:
Դամթյու Դեսալեն ներկայացրել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի գործունեության ուղղությունները:
Հանդիպման ընթացքում քննարկվել է միջազգային և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:









