Մեծ Բրիտանիան Դամասկոսից հետ է կանչում իր դիվանագետներին

15:18 • 01.03.12

Մեծ Բրիտանիան Դամասկոսից հետ է կանչում իր դիվանագիտական անձնակազմը` Սիրիայում ստեղծված իրավիճակի վատթարացման պատճառով, գրում է France Press գործակալությունը:

«Ուզում են տեղեկացնել , որ անվտանգության նկատառումներից ելնելով որոշում եմ կայացրել դադարեցնել Դամասկոսում Մեծ Բրիտանիայի դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքը և երկրից դուրս բերել ողջ դիվանագիտական անձնակազմը»,-ասել է Արտաքին Գործերի նախարար Ուիլյամ Հեյգը:

Հիշեցնենք, որ այսօր նման հայտարարությամբ հանդես էր եկել նաև Շվեյցարիայի կառավարությունը հայտարարելով Սիրիայում իր դեսպանատունը վերջնականապես փակելու մասին: