Իրադարձային
-ից
-ը
00:46 • 28.02.12Արևելյան Աֆրիկայի գլխավոր ինտերնետ մալուխը կտրել են… խարիսխովԽարսխի պատճառով ինտերնետ կապից զրկված են Քենիան, Ռուանդան, Բուրունդին, Ուգանդան, Էթովպիան, Տանզանիան:
00:02 • 28.02.12Հյուսիսային Օսիայում եհովայի վկան սպանել է ընտանիքին` աշխարհի վերջի պատճառովԹեյմուրազ Բեդոշվիլին մորթել է իր 85 ամյա մորը, 21-ամյա բարեկամուհուն և 50-ամյա հարազատ եղբորը: Չարագործությունից հետո Բեդոշվիլին ինքնասպանության անհաջող փորձ է կատարել:
23:42 • 27.02.12Լեհաստանում մի ամբողջ կամուրջ է գողացվելԳողերը պատահաբար են բռնվել. ջարդոնի վերջին խմբաքանակի տեղափոխման ժամանակ սակայն նրանց մեքենան ճանապարհին խափանվել է:
23:39 • 27.02.12Եվրամիության խորհրդի նիստի ընթացքում քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության հարցըԿազմակերպությունը նախկինի պես պաշտպանում է Մադրիդյան սկզբունքները, և Ադրբեջանին ու Հայաստանին` վերոհիշյալ սկզբունքների հիման վրա, համաձայնության հասնելու համար ջանքերի ակտիվացման կոչ է անում:
22:33 • 27.02.12Լեհաստանում կերակրի աղի փոխարեն տեխնիկականն են վաճառելՏեխնիկական աղը արտաքին տեսքով կամ համով կերակրի աղից չի տարբերվում, սակայն սննդում թույլատրվող աղից հարյուր անգամ ավելի շատ սուլֆատներ է պարունակում:
21:40 • 27.02.12NEVER AGAIN. ֆլեշմոբ` ԾիծեռնակաբերդումԿազմակերպիչները մեզ հետ զրույցում ասացին, որ այս կերպ տեղի ունեցած ողբերգության դեմ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում համայն աշխարհի առջև, ինչպես նաև հարգանքի տուրքը մատուցում զոհվածների առջև:
21:26 • 27.02.12Ահմադինեժադը «թշնամական երկրներին» նավթի մատակարարման դադարեցման հարց երբեք չի դրելՋավանֆեքրը նախազգուշացրել է, որ անհրաժեշտ է այդ թեմայի շուրջ լարվածության խթանումից զերծ մնալ, հասկացնելով, որ Իրանի նախագահի վարչակազմը ծայրահեղական միջոցների կողմնակից չէ:
20:43 • 27.02.12Ռուսաստանում պատանին մահացել է պարկուրի մարզման ժամանակԶոհվածի համադասարանցիները, վտանգելով իրենց կյանքը վազել են գետի սառույցի վրա: Տղան դեռ շնչել է: Ընկերները շտապօգնություն են կանչել, սակայն` ճանապարհին ուշքի չգալով, 13-ամյա պատանին մահացել է:
20:25 • 27.02.12Կոստա Կոնկորդիայի երկվորյակ զբոսանավը կորցրել է կառավարումը Սեյշելների մոտԶբոսանավի վրա մոտ 1000 ուղևոր կա: Նախնական տվյալներով «Կոստա Ալլեգրա» նավը Իտալիայի ափերի մոտ խորտակված «Կոստա Կոնկորդիա» նավի նմանակն է և պատկանում է նույն ընկերությանը:
20:15 • 27.02.12Սյունիքում 14–ամյա աշակերտուհուն բռնաբարած գյուղապետ–ուսուցչի նկատմամբ քրեական գործ է հարուցվելՔրեական գործը հարուցվել է Քրեական Օրենսգրքի 142-րդ հոդվածի երկրորդ մասի՝ «Անառակաբարո գործողություններ անչափահասի նկատմամբ» հոդվածի հատկանիշներով։ Նախաքննությունը շարունակվում է:
18:54 • 27.02.12Սիրիայի բնակչության 90%-ն աջակցու՞մ է նոր սահմանադրությանըԿիրակի անցկացվել է նոր Սահմանադրության վերաբերյալ հանրաքվե, որի գլխավոր դրույթն ութերորդ հոդվածի վերացումն է, որը վերաբերում է նախագահ Ասադի ղեկավարած «Բաաս» («Վերածնունդ») կուսակցության իշխող դերին:
18:46 • 27.02.12Սիրիացի դասալիք զինվորներն անցնում են Իրաք«Սիրիական բանակի 30 զինվոր երկու օր առաջ անցել է Քուրդիստանի տարածք: Մենք նրանց ընդունել ենք` հումանիտար պատկերացումներից ելնելով: Նրանք բոլորն էլ ստացել են փախստականի կարգավիճակ»,- ասել է նա:
18:44 • 27.02.12Թումանյան փողոցում թիթեղյա ծածկը պոկվել և ընկել է մի երիտասարդի վրա (լուսանկարներ, տեսանյութ)Շենքում գտնվող մանկական խանութի աշխատակիցը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ուժեղ ձայն են լսել, և դուրս գալով տեսել են, որ ծածկը ընկել է մի երիտասարդի վրա, ում տեղում տեղափոխել են հիվանդանոց:
18:44 • 27.02.12Խաինդրավան Սաակաշվիլիի ռեժիմի հանցագործությունների մասին ֆիլմ է նկարահանել«Վրաստանին վրա է հասել մեծ ողբերգություն` ի դեմս «Ազգային միասնական շարժման»: Այդ կաստան գործում է առանց օրենքի ու բարոյականության, որին ամեն ինչ կարելի է»,- ասել է նախկին պետնախարար Խաինդրավան:
18:38 • 27.02.12ԱՄՆ-ը նոր ռմբարկու ինքնաթիռ է արտադրումՆոր ռմբարկու ինքնաթիռի նախագծման և արտադրման ծրագրի արժեքը 40-50 մլրդ դոլար է կազմելու, իսկ մեկ ինքնաթիռի գինը չի գերազանցելու 550 մլն դոլարը:
