Թումանյան փողոցում թիթեղյա ծածկը պոկվել և ընկել է մի երիտասարդի վրա (լուսանկարներ, տեսանյութ)
Այսօր , ժամը 13:30-ի սահմաններում, տեղի է ունեցել արտակարգ պատահար. Թումանյան փողոցի 15 Ա հասցեում, 3-րդ հարկին փակցված ծածկը, փոկվել և ընկել է մի երիտասարդի վրա։
Շենքում գտնվող մանկական խանութի աշխատակիցը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ուժեղ ձայն են լսել, և դուրս գալով տեսել են, որ ծածկը ընկել է մի երիտասարդի վրա, ում տեղում տեղափոխել են հիվանդանոց:
Հասմիկ Ռաշոյանը, ով աշխատում է նույն շենքում գտնվող մանկական խանութում, իր դժգոհությունը հայտնեց Արտակարգ իրավիճակների Նախարարության աշխատանքից, ասելով, որ փրկարարները միայն քանի զանգից հետո են ժամանալ դեպքի վայր։
Վերջինս նշեց, որ նմանատիպ մեկ ծածկոց էլ դեռ կա շենքում և ոչ ոք չգիտի՝ ինչ կպատահի: Շենքի բնակիչներից մեզ հետ զրույցում ասացին, որ բնակարանի տերերը, ում պատկանում էր ծածկոցը, Հայաստանում չեն:


.jpg)











