Սիրիացի դասալիք զինվորներն անցնում են Իրաք

18:46 • 27.02.12

Սիրիական բանակի 30 զինվոր դասալքվել է Իրաք և ստացել փախստականի կարգավիճակ: Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը, այս մասին այսօր հայտնել է իրաքյան Քրդստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:

«Սիրիական բանակի 30 զինվոր երկու օր առաջ անցել է Քուրդիստանի տարածք: Մենք նրանց ընդունել ենք` հումանիտար պատկերացումներից ելնելով: Նրանք բոլորն էլ ստացել են փախստականի կարգավիճակ», - ասել է նա:

Ինչպես հաղորդել է tert.am-ը, Եվրամիության անդամ 27 երկրների արտաքին գործերի նախարարներն այսօր Բրյուսելում կայացած հանդիպմանը հայտարարել են Սիրիայի ընդդիմադիր Ազգային խորհուրդը «սիրիացիների օրինական ներկայացուցիչ» ճանաչելու մասին: