Իրադարձային
-ից
-ը
17:06 • 27.02.12HSBC-ի եկամուտը զարմացրել է բանկային աշխարհըԱմենամեծ հաջողությունները գրանցել է առևտրային բաժինը, որի նախնական հարկային շահույթն ավելացել է 31%-ով` հասնելով 7.9 մլրդ դոլարի:
17:06 • 27.02.12Կանաչ գոտիները պետք է լինեն մեր ամենօրյա հսկողության տակ. Տարոն ՄարգարյանԱռանձնացնելով «Հին Երևան» ծրագրի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը, քաղաքապետը նշել է, որ ծրագրի գաղափարը պետք է իր բոլոր կողմերով ներկայացնել հանրությանը:
16:57 • 27.02.12Համանախագահները մարտի 2-ին Երևան կժամանենԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա, այդ պաշտոնում փոխարինել է Բեռնար Ֆասիեին) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) մարտի 2-ին....
16:55 • 27.02.12ԱԺ ընտրություններն ստուգատես են ԵՄ-ՀՀ հետագա համագործակցության համար. Տրայան Հրիսթեա«Իհարկե, Եվրոպական Միությունը միշտ էլ նշել է, որ Հայաստանում առաջիկա ԱԺ ընտրությունները կդիտարկվեն որպես ստուգում և նախադյալ ԵՄ-ՀՀ հետագա համագործակցության համար»։
16:25 • 27.02.12Երևանցի «սատանիստը» դաստիարակվել է նորմալ հայկական ընտանիքում«Ընտանիքիս անդամների մեջ կան թե՛ քրիստոնյաներ, թե՛ աթեիստներ: Սկզբում ինձ չէին ընդունում, որ ես ունեմ նման գաղափարներ, սակայն ժամանակի ընթացքում ըմբռնումով մոտեցանք մեկս-մեկին»։
16:09 • 27.02.12Ինչ անել, որ այս ուղտը չչոքի մեր դռանը. քննարկումներ ԱԺ-ումԱյսօր ԱԺ–ում թեժ քննարկման առարկա դարձավ վերջին շրջանում ադրբեջանական լոբբիի կողմից ավելացող քարոզչական աշխատանքները և դրանց մեր կողմից անհամարժեք պատասխան տալու խնդիրը։
16:08 • 27.02.12«Այբ»–ի աշակերտները պետք է համապատասխանեն որոշ չափանիշների. Տեր Մեսրոպ քահանա Արամյան«Ուսուցիչները ևս պետք է համապատսխանեն մեր չափանիշներին: Դպրոցը մյուսներից առանձնանում է իր առանձնահատուկ միջավայրով», ասում է Տեր Մեսրոպ քահանա Արամյանը։
16:02 • 27.02.12Իսրայելը ոչնչացրել է Իրանի ողջ վերգետնյա միջուկային ենթակառուցվածքները. WikiLeaksՆամակում մեջբերված են իսրայելական հետախուզական ծառայության աշխատակցի խոսքերը, ով մեկնաբանել է հաղորդագրություններն այն մասին, թե Իսրայելը պատրաստվում է ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ:
16:00 • 27.02.12Չինացի պատգամավորներն ավելի շատ գումար են վաստակում, քան կոնգրեսականներն ու Օբաման2011թ. վերջին 70 ամենահարուստ չինացի պատգամավորների ընդհանուր կարողությունը գնահատվել է 565.8 մլրդ յուան (89.8 մլրդ դոլար): Նախորդ տարի նրանց հաջողվել է մեծացնել իրենց կարողությունը 11.5 մլրդ դոլարով:
15:57 • 27.02.12Գազի պայթյուն Աստրախանում. փլատակների տակ դեռ մարդիկ կան (տեսանյութ)Պայթյունը որոտացել է երրորդ հարկում: Քանդվել է պատը և դրա ծանրությունից փլուվել է նաև առաջին և երկրորդ հարկերի բնակարանները: Երբ անցորդները հասել են օգնության, այդ պահին փլուզվել են նաև վերևի հարկերը:
15:51 • 27.02.12Ինչո՞ւ Արարատում վարչապետին չէին ուղեկցում Հովիկ Աբրահամյանն ու Ալիկ ՍարգսյանըԼեռնիկ Ալեքսանյանը բացատրում է, որ Հովիկ աբրահամյանն իր գործն ունի և օրը շտաբում էր, իսկ Ալիկ Սարգսյանը նախագահի հրահանգով պետք է ուղեկցեր, քանի որ նրա խորհրդականն է։
15:37 • 27.02.12Տարոն Մարգարյանը կարևորել է հաստատությունների կողմից ներդրումային իրատեսական ծրագրերի ներկայացումը«2012 թ.–ին առողջապահական ոլորտի առաջընթացը նաև ձեր առաջարկություններից է կախված: Ձեզանից սպասում ենք իրատեսական ծրագրեր»,- մասնավորապես ասել է քաղաքապետը։
15:33 • 27.02.12Բրեդ Փիթը` անշարժ գույքի մագնատՀոլիվուդի աստղ Բրեդ Փիթը որոշել է շքեղ առողջարանային համալիր կառուցել Խորվաթիայում: Այս նախագծում իր գործընկերները կլինեն դերասան Ռադե Շերբեջիան ու գործարար Դանկո Կոնչարը:
15:30 • 27.02.12Լարիսա Ալավերդյանն Արտակ Զաքարյանին բացատրում է մեծամասնական ընտրակարգի թերությունները«Եթե մեծամասնական պատգամավորն ընտրվում է և չի ընդգրկում որևէ կուսակցական խմբակցություն, չի մասնակցում նաև կառավարության ձևավորմանը»։
15:27 • 27.02.12Համամասնականով դեռ որոշված չէ, մեծամասնականով՝ հաստատ. Տիգրան Կարապետյան (տեսանյութ)Ժողովրդական կուսակցության ղեկավարը համամասնական ընտրակարգով իր կուսակցության մասնակցությունն ընտրություններին դեռ չի որոշել։ Փոխարենը որոշել է առաջադրվել մեծամասնականով։
