Համամասնականով դեռ որոշված չէ, մեծամասնականով՝ հաստատ. Տիգրան Կարապետյան (տեսանյութ)
Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը համամասնական ընտրակարգով իր կուսակցության մասնակցությունն ընտրություններին դեռ չի որոշել, սակայն որոշել է առաջադրվել մեծամասնականով, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տիգրան Կարապետյանը՝ նշելով, որ ամեն ինչ անելու է հաղթանակի հասնելու համար:
«Լսել եմ, հստակ չեմ կարող ասել։ Իմ հետ նույն ընտրատարածքից առաջադրվելու է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը»,- ասաց նա։
Հայաստանի Հանրապետական Կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն էլ ասաց, որ ՀՀԿ-ում նման հարցեր դեռ չեն քննարկվել:
Լեռնիկ Ալեքսանյանը, անդրադառնալով ՀՀԿ նախընտրական ծրագրին, օրինակ բերեց բժշկական ապահովագրությունը, որի համաձայն, ապահովագրված հիվանդի բուժումը մինչև 3.5 միլիոն դրամ կլինի անվճար:
Հակադարձելով ՀՀԿ–ական գործընկերոջը՝ Կարապետիչն ասաց.« Իմ կարծիքով դա էլ արվում է նրա համար, որ ՀՀԿ-ն Բարգավաճ Հայաստանի ձեռքից խլի բժշկական ռեսուրսը»:
Բանախոսներն անդրադարձան նաև համամասնական ցուցակներում գործարար պատգամավորների ընդգրկվել–չնդգրվելուն: Լեռնիկ Ալեքսանյանն ասաց, որ իրենց կուսկացությունն առաջինն ու միակն է, որը հայտարարել է, որ ՀՀԿ-ում գործարար չի լինելու։ Սակայն դա չհասկանալով Տիգրան Կարապետյանը մատնացույց արեց Օրինաց Երկիր կուսակցության առաջնորդներ Արթուր Բաղդասարյանին և Հեղինե Բիշարյանին, ովքեր, նրա պնդմամբ, գործարարներ են: Մասնավորապես Տիգրան կարապետյանն ասաց, որ Հեղինե Բիշարյանն ունի 59 ձեռնարկություն:









