Համանախագահները մարտի 2-ին Երևան կժամանեն

16:57 • 27.02.12

ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա, այդ պաշտոնում փոխարինել է Բեռնար Ֆասիեին) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) մարտի 2-ին Հայաստան կայցելեն:

Հայաստանում համանախագահները հանդիպումներ են անցկացնելու նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, մարտի 5-ին համանախագահները Բաքու են այցելու, որտեղ մարտի 6-ին հանդիպելու են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և արտգործնախարար Էլմար Մամեդյարովին:

Երևանում և Բաքվում հանդիպումների ժամանակ քննարկվելու են ԼՂ հակամարտության կարգավորման հետագա քայլերը: