Բրեդ Փիթը` անշարժ գույքի մագնատ
Հոլիվուդի աստղ Բրեդ Փիթը որոշել է շքեղ առողջարանային համալիր կառուցել Խորվաթիայում: Այս նախագծում իր գործընկերները կլինեն դերասան Ռադե Շերբեջիան ու գործարար Դանկո Կոնչարը, ում էլ պատկանում է հողատարածքը: Վերջին տարիների Ճգնաժամի ժամանակ գործարարը հողատարածքը ձեռք է բերել 85 մլն եվրոյով (112.4 մլն դոլար):
IBTimes պորտալը` վկայակոչելով խորվաթական Jutamji List հրատարակությանը, հաղորդում է, որ Ադրիատիկ ծովի ափին, քիչ հայտնի Բրիյունի կղզիներում կառուցվող շքեղ առողջարանային համալիրը կունենա առանձնատներ, հյուրանոցներ, նավահանգիստ, զբոսանավերի կայանատեղի:
Համալիրի կառուցման ընդհանուր արժեքի ու ճարտարապետների անունների մասին չի հաղորդվում:
Դանկո Կոնչարն օլիգարխ է դարձել Հարավային Աֆրիկայում քրոմի արդյունահանման շնորհիվ, նա նաև Русский хром ընկերության համանախագահն է:
Ռադե Շերբաջիան հանդիսատեսի սիրելին է դարձել Փիթի կնոջ` Անջելինա Ջոլիի ռեժիսորական անդրանիկ աշխատանքի`«Արյան և մեղրի երկրում» ֆիլմում նկարահանվելուց հետո: Նկարահանումներից ու Ռադեի հետ ծանոթությունից հետո, Ջոլին այնքան է տարվել Խորվաթիայի բնությամբ ու մշակույթով, որ որոշել է տուն գնել այդ տարածաշրջանում:









