HSBC-ի եկամուտը զարմացրել է բանկային աշխարհը
Բրիտանական HSBC Holdings բանկը հրապարակել է 2011թ.-ի հաշվետվությունը, որը բավական հաջող է եվրոպական պարտքային ճգնաժամի ֆոնին:
Ինչպես հաղորդում է rbc.ru-ն, բանկի մաքուր եկամուտն ավելացել է 27.6%-ով` կազմելով 16.8 մլրդ դոլար:
Ամենամեծ հաջողությունները գրանցել է առևտրային բաժինը, որի նախնական հարկային շահույթն ավելացել է 31%-ով` հասնելով 7.9 մլրդ դոլարի: Միևնույն ժամանակ ներդրումային բաժնի եկամուտը նվազել է 24%-ով` հասնելով 7 մլրդ դոլարի` հիմնականում եվրագոտու պարտքային ճգնաժամի հետ կապված:
Արևմտյան բանկերի շրջանում, որոնք հրապարակել են նախորդ տարվա արդյունքները, HSBC-ն ցույց է տվել շահութաբերության ամենալավ ցուցանիշները: Բանկի ղեկավարությունը 2012թ.-ին ծրագրել է ավելացնել բանկի ներկայությունն Ասիայի, Լատինական Ամերիկայի և Մերձավոր Արևելքի զարգացող շուկաներում:









