ԱԺ ընտրություններն ստուգատես են ԵՄ-ՀՀ հետագա համագործակցության համար. Տրայան Հրիսթեա

16:55 • 27.02.12

Հայաստանում մայիսին կայանալիք խորհարանական ընտրությունները ստուգատես կլինեն Հայաստանի և Եվրոպական Միության միջև բանակցությունների համար, այս մասին այսօր այդ բանակցություններից առաջ ասաց ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիսթեան:

«Իհարկե, Եվրոպական Միությունը միշտ էլ նշել է, որ Հայաստանում առաջիկա ԱԺ ընտրությունները կդիտարկվեն որպես ստուգում և նախադյալ ԵՄ-ՀՀ հետագա համագործակցության համար»,- ասաց Տրայան Հրիսթեան։

ԵՄ դեսպանը սակայն հավելեց, որ պետք չէ պայմանագրի ընթացքը կապել ընտրություների հետ. «Միաժամանակ կապել այդ երկու գործընթացները,ինչը կարող է արագացնել կամ դանդաղեցնել պայամգարի հաստատմանը, ճիշտ չէ: Բանակցություններն ունենալու են ընթացք, որի հիմնական նպատակն է լինելու կարգավորել մարդկանց շահերից ելնելով: Բնական է՝ երկու կողմերն էլ հետաքրքրված են ավելի արագ իրականացնելու, սակայն համաձայնագրում բոլոր դրույթները պետք է հաշվի առնվեն»:

Դեսպանը չբացառեց հակառակ պատկերը. «Միգուցե ինչ-որ մի փուլում բանակցությունները դանդաղեն, որոշ գործողութոյւնների արդյուքնում»:

Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը վստահեցրեց, որ պայմանագիրը կսկսի կիրառվել նախատեսված ժամանակում, որը ոչ թե տարիների, այլ ավելի իրատեսական ժամկետի հարց է:
Ինչ վերաբերում է ընտրություններից հետո հնարավոր բացասական գործընթացների առաջ գալուն, ապա փոխարտգործնախարարը հիշեցրեց, որ Հայաստանի իշխանությունները բավական հստակ արտահայտել իրենց մտադրություններն ընտրությունների հարցում: «Վստահ եմ ԵՄ-ի հետ օրակարգը կանցնի զարգացման ուղղությամբ»,- եզրափակեց նա:

Նշենք, որ այսօր Հայաստանի և ԵՄ-ի միջև մեկնարկած երկկողմ մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի կնքումից հետո այն առաջին հերթին կտարածվի երիտասարդության, ուսանողության, ակադեմիական և բիզնես շրջանակների վրա, ինչպես նաև ՀՀ այն քաղաքացիների, որոնց ընտանիքների անդամների մի մասը բնակվում է եվրոպական երկրներում: Համաձայնագիրը նպատակ ունի մեծացնել հայ հասարակության լայն խմբերի մուտքը այս երկրներ։ Բացի դրանից՝ արտոնություններ կսահմանվեն նաև վիզաների տրամադրման ժամկետների ընթացակարգերում և գնային քաղաքականության մեջ:

Իսկ հետընդունման (ռեադմիսիա) մասին պայմանագիրը վերաբերում են ԵՄ անդամ երկրներում ու եվրոպական երկրներում բնակվող ՀՀ քաղաքացիներին այն, ովքեր այս երկրներում բնակվում են ոչ լեգալ կարգավիճակով:
Նախկին խորհրդային երկրներից, ըստ Տրայան Հրիսթեայի, ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի դյուրացման և հետընդունման (ռեադմիսիայի) երկու համաձայնագրերն արդենն կիրառվում են Ուկրաինայում, Մոլդովայում, Վրաստանում և Ռուսաստանում: